«Մեզ ոչինչ չի բաժանի, եթե, իհարկե, հրեա չես». Լիլիթ Ավագյանի հոդվածը

17/10/2017 schedule14:08

«Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծը միանշանակ չի ընկալվում ոչ այն պատճառով, որ ինչ-որ մեկը դեմ է, որ ընտանիքներում լիակատար համերաշխություն լինի: Պատճառն այն է, որ այս նախագիծն աշխատելու ֆինանսական, սոցիալական, ինչպես նաեւ՝ հանրային վստահության ռեսուրս չունի: Համոզիչ չեն օրենքի նախագծի հեղինակների փաստարկները, թե ինչու Սահմանադրությամբ, գործող օրենսդրությամբ հնարավոր չէ պայքարել ընտանեկան բռնության դեմ: Առավել եւս, որ նախագիծը պաշտպանող պաշտոնյաների, մասնավորապես, հանրապետության ամենահարուստ պաշտոնյաներից մեկի՝ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հումանիզմն ու բռնության ենթարկված մարդկանց հանդեպ կարեկցանքը երբեւէ չենք տեսել:

Ամեն ինչ ավելի են խճճում այս օրենքի նախագծի շուրջ քննարկումների առիթ դարձած «հայու գեն», «հայկական ավանդական ընտանիք» բառակապակցությունները. մի դեպքում՝ հեգնանքով, մյուս դեպքում՝ անհասկանալի լրջությամբ: Մասնավորապես, երբ ՄԻՊ Արման Թաթոյանն ասում է, թե «Ցանկացած օրենսդրական ակտ, այդ թվում՝ սա, չի կարող խաթարել Հայաստանում ավանդական ընտանեկան արժեքները», ուրեմն պետք է հղում անի՝ իրավական ուժ ունեցող ո՞ր փաստաթուղթն է ձեւակերպում «հայկական ավանդական ընտանիքի արժեքներ» հասկացությունը:

Եվ ի՞նչ անհրաժեշտություն կա օրենքի այս նախագիծը «հայկական ավանդական ընտանիք» բառակապակցությանը հակադրել կամ համադրել:

Ընտանիքներում վեճ, ծեծ, խոշտանգում եղել է միշտ, բոլոր երկրներում, բոլոր ժամանակներում: Սոկրատեսի կինը՝ Քսանթիպան, ըստ աղբյուրների, անգամ ձեռք էր բարձրացնում իր «անբան» ամուսնու վրա, որն ամբողջ օրը «փիլիսոփայում» էր, իսկ ընտանիքի ողջ հոգսը կնոջ ուսերին էր:

 Բացի այն, որ 6-ամյա Մոցարտին հայրը 3 տարի շարունակ հյուրախաղերի ռեժիմում էր պահում՝ հյուծելով երեխային, ավելի ուշ արդեն Մոցարտի ընտանիքում կնոջ հետ նյութական խնդիրների շուրջ վեճերը հասնում էր ձեռնամարտի:

Հեգնել հայ կանանց, թե նրանք սիրում են իրեն ծեծող ամուսիններին, քանի որ «եթե ծեծում է, ուրեմն սիրում է»,անհարկի դիտարկում է: Վիլյամ Սարոյանի կինը՝ ամերիկաբնակ հրեա, նրանից թաքցնում էր ազգությունը («Ոչինչ չի կարող աշխարհում մեզ բաժանել, եթե, իհարկե, հրեա չես»,- ասել էր Սարոյանը): Ըստ Սարոյանի որդու՝ «Եվ մի գիշեր, անկողնում, երկուսով սեր անելուց անմիջապես հետո, երբ Քարոլն (Սարոյանի կինը.-Լ.Ա.) իրեն ապահով էր զգում, ամուսնուն հայտնում, որ ինքն իրականում հրեուհի է»: Սարսափելի սկանդալից հետո Սարոյանը թողնում է ընտանիքը: Եվ նույն կնոջ հետ էլ 4 տարի անց դարձյալ ամուսնանում է, եւ նրանց ընտանեկան կյանքը հաջորդ 4 տարիներին եւս ուղեկցվում է ընտանեկան ուժեղ վեճերով: Հիմա՝ Սարոյանի կինը եւ՞ս մտածում էր՝ եթե ծեծում է, ուրեմն սիրում է:

Հոդվածը պատրաստելուց առաջ մանրամասն ծանոթա «Ընտանեկան օրենսգրքին», վիճակագրությանը: ԱՄՆ-ում, Եվրոպայում ընտանեկան բռնությունների վիճակագրությունը՝ չնայած խիստ օրենքների, չի նվազում:

Նախագծի նորարարությունը թերեւս հոդված 4-ում նկարագրված՝ բռնության զոհերի ապաստարանի մոդելն է. «Անվտանգ եւ համապատասխան անվտանգության համակարգով համալրված ժամանակավոր կացարան, որտեղ նաեւ անհատույց տրամադրվում է սնունդ, հագուստ, սոցիալական աջակցություն, հոգեբանական խորհրդատվություն, իրավաբանական խորհրդատվություն ու օգնություն, բժշկական օգնություն եւ սպասարկում, իսկ երեխաններին` նաեւ կրթության հնարավորություն»: Բայց սա այնքան անիրականանալի մոդել է. ի՞նչ միջոցներից է պետությունը հատկացնելու այդ նպատակով գումարը, երբ անգամ «Շտապօգնություն» ծառայությունն է ցանկանում ամբողջապես վճարովի դարձնել:

Այն, որ Հայաստանում այս նախագիծն իրականացնելու միջավայր չկա, բավական է ծանոթանալ այն կառույցներին, որոնց վրա, ըստ նախագծի, դրված է օրենքի կատարումը:

  1. ՀՀ աշխատանքի եւ սոցապ նախարարություն: Այս կառույցի աշխատանքը նկարագրող մեկ օրինակ. «Հաշմանդամության կարգ ստանալու համար սոցապ նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության հանձնաժողովների անդամները մինչեւ 250 հազար դրամ են պահանջում։ «Լոգոս» իրավապաշտպան կազմակերպության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կարգը փոփոխելու համար եւս կաշառքի հատուկ գներ են սահմանված։ «Եթե մարդը 3-րդից 2-րդ կարգ պիտի ստանա, ասում են 30 000 դրամ բեր, 2-րդից՝ 1-ին՝ թվերը 50-80 հազար դրամով աճում են»։
  2. ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն…Վերջին 7 տարիների ընթացքում ոստիկանությանը պետբյուջեից հատկացված գումարները գրեթե կրկնապատկվել են՝ 34.7 մլրդ դրամից ՝ 61.7 մլրդ դրամի: Վերջին 10 տարվա ընթացքում, ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանում հանցագործությունների թիվը կրկնապատկվել է՝ 9 000-ից դառնալով 18 000:
  3. ՀՀ դատարաններ: Ըստ «Կոռուպցիայի համաշխարհային բարոմետր»-ի հարցման՝ Հայաստանում հարցվածների 69 տոկոսը դատական համակարգը համարում է կոռումպացված է կամ ծայրահեղ կոռումպացված:
  4. Գլխավոր դատախազություն: Տե՜ս նախորդ կետը:
  5. ՀՀ ԿԳՆ: Հիշենք ընտրակեղծարարության մեջ ներգրավված հհկ-ական տնօրեններին եւ փաստը, որ մինչեւ օրս ուսուցչից աշխատանքի ընդունելու համար մինչեւ 5000 դոլար կաշառք են պահանջում:
  6. ՀՀ առողջապահության նախարարություն: «Ժամանակ» թերթն ահազանգ է ստացել Նուբարաշենի հոգեբուժարանի հիվանդների հարազատներից, որ հոգեբուժարանների օպտիմալացման որոշումից հետո բժիշկները հիվանդների հարազատներից գումար են պահանջում՝ ասելով, թե այժմ նոր կարգ է գործում. կա՛մ իրենց հիվանդին պետք է տանեն տուն, կա՛մ ամեն ամիս 120 հազար դրամ վճարեն նրան հոգեբուժարանում պահելու համար:
  7. ՄԻՊ գրասենյակ: Այստեղ մինչեւ հիմա չեն կողմնորոշվում՝ «Տոնածառի գործով» ձերբակալված Գեւորգ Սաֆարյանը քաղբանտարկյա՞լ է, թե՞ վտանգավոր հանցագործ:

Այն, որ ՀՀ-ում կա ընտանեկան բռնություն, ոտնահարվում են մարդկանց իրավունքներն ու ազատությունը,իշխանությունները կոռումպացված են, կա գողություն, մարդասպանություն, պատճառը վատ օրենքները չեն:

Հնարավորինս նվազեցնել ընտանեկան բռնությունները, օգնել բռնության զոհերին…Կարելի է հասկանալ օրենքի նախագծին կողմ մարդկանց: Եթե միայն նրանց ցանկությունը չհիշեցներ մի պատմություն: Քիմիկոսի աշակերտը պարծենում է ուսուցչի մոտ, թե շուտով ստեղծելու է մի նյութ, որն իր մեջ լուծելու է բոլոր մյուս նյութերը: «Իսկ ինչի՞ մեջ ես պատրաստվում այն պահել»,- հարցնում է ուսուցիչը…

Տպել
23333 դիտում

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով