Դատարանը պաշտպանի հայտարարության ժամանակ մատ է տնկում. ինքնաբացարկ՝ դատավորին

17/10/2017 schedule14:57

2016 թվականի հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց Ղուկասյանին այլընտրանքային խափանման միջոց գրավով ազատելու միջնորդությունը:

Որոշումը հրապարակվեց այսօր՝ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ: Նշենք, որ անցած նիստին նման միջնորդությամբ հանդես էր եկել Անդրիաս Ղուկասյանը, դատարանը մեկ շաբաթով հեռացել էր խորհրդակցական սենյակ:

Որոշման հրապարակումից հետո Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավորին:

Մեժլումյանը նշեց, որ դատարանը նախորդ նիստի ընթացքում թույլ է տվել գործողություններ եւ արտահայտություններ, որոնք ողջամտորեն ենթադրել են տալիս, որ նա անաչառ չէ, որ ընդգծված բացասական վերաբերմուքն ունի Անդրիաս Ղուկասյանի կամ իր նկատմամբ՝ որպես Ղուկասյանի պաշտպան: «Դատարանը որոշեց ապացույցների հետազոտման կարգ սահմանել մեղադրողի առաջարկած տարբերակով, որի համաձայն՝ Անդրիաս Ղուկասյանը պետք է ցուցմունք տա ամենավերջում եւ Անդրիաս Ղուկասյանին արգելեց դատաքննության այդ փուլում ցուցմուքն տալ, պարզաբանելով, որ նա մեղադրանքը չի ընդունել:

Ես՝ որպես Անդրիաս Ղուկասյանի պաշտպան, հանդես եկա հայտարարությամբ, նշելով, որ դատարանի որոշմամբ, որով նա զրկեց այս պահին Անդրիաս Ղուկասյանին ցուցմունք տալու հնարավորությունից, խախտվեց Սահմանադրությամբ եւ Կոնվեցիայով երաշխավորված պաշտպանության իրավունքը: Նշված հայտարարության ժամանակ դատարանը մատը տնկեց վեր եւ իմ պահանջից հետո էլ, որ մատով չանի, շարունակեց մատով անել: Ավելին մի քանի անգամ հայտարարեց, որ ես օրենքը լավ չեմ իմանում, ընդհուպ նշելով, որ հաստատապես ասում է, որ ես օրենքը լավ չեմ իմանում, նկատի ունենալով իմ հայտարարությունը, որ Անդրիաս Ղուկասյանը ցանկացած պահի իրավուքն ունի ցուցմունք տալ»,- ասաց Կարեն Մեժլումյանը: Ապա նա հավելեց, որ Վարդան Գրիգորյանը չի կարող քննել սույն քրեական գործը, քանի որ այդ դեպքում նա հանդես չի գա որպես արժանապատիվ դատավոր: «Ինչպես կարող է նախագահող  դատավորն արժանապատիվ կեցվածք ունենալ, եթե դատական նիստում իրեն կարող են դիմել «այ մարդ» դիմելաձեւով, եթե նախագահող դատավորի վրա մատ տնկեն, հաստատապես ասեն, որ օրենքը լավ չեք իմանում, կամ ասեն՝ հաթաթա մի տվեք եւ այս ամենը նախագահող դատավորը համարի որպես դատարանի նկատմամբ հարգալից վերաբերմունք: Ուստի՝ միջնորդում եմ հայտնել ինքնաբացարկ»,- այսպիսի միջնորդություն ներկայացրեց Անդրիաս Ղուկասյանի պաշտպանը:

Մեղադրող Պետրոս Պետրոսյանն առարկեց ներկայացված միջնորդության դեմ՝ նշելով, որ այն անհիմն է։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։

Նշենք, որ Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է 2016 թվականի հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ։

Տպել
1260 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում