Միջնադար. ո՞վ սպանեց Սյուզան Սարգսյանին

17/10/2017 schedule15:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հոկտեմբերի 17-ի համարում:

Մեր թերթի հուլիսի 16-ի համարում («Սպանություն բազում հարցականներով») ներկայացրել էինք Վարդենիսում կատարված մի ցավալի սպանություն՝ 16-ամյա Սյուզան Սարգսյանը մայիսի 30-ին անհետացել էր, եւ երբ վրդովված ժողովուրդը փակել էր Երեւան տանող մայրուղին եւ ոստիկաններից պահանջել, որ գտնեն աղջկան, աղջկա դիակը հայտնաբերվել էր չգործող կաթսայատան մազութի հորում: Մոտ մեկ ամիս անց ոստիկանությունը ձերբակալել էր մազութի հորի մոտակայքում բնակվող Նարինե եւ Բագրատ Նալբանդյան ամուսիններին, որոնք հետագայում խոստովանական ցուցմունքներ էին տվել:

1964թ. ծնված Նարինե Նալբանդյանը պատմել էր, որ Սյուզանն՝ իր աղջկա՝ Արեւիկի դասընկերուհին, իրենց տան մոտով անցնելիս թակել էր իրենց դուռը, ինքը նրան հրավիրել էր սուրճ խմելու, ոչ ոք տանը չէր եղել: Ապա սեղանի շուրջ Սյուզանը կոպիտ խոսքեր էր ասել իր աղջկա եւ իր հասցեին, ինքն էլ զայրացել էր ու հանքային ջրի ապակե շշով հարվածել նրա գլխին: Հետո՝ ամուսինն էր մտել, եւ նրանք, մտածելով, որ Սյուզանը մահացել է, որոշել են դիակը կեսգիշերին թաքցնել մազութի հորում:

Հոդվածում մենք ներկայացրել էինք համագյուղացիների պատմածները, որոնք չէին հավատում այս վարկածին եւ պատմում էին, որ դեպքից անմիջապես հետո ոստիկաններն առաջարկել են, որ Բ.Նալբանդյանն իր վրա վերցնի սպանությունը՝ խոստանալով, որ անմեղսունակ կճանաչեն կամ անզգույշ սպանություն կձեւակերպեն եւ թեթեւ պատիժ կտան: Ամուսինները երկար ժամանակ հրաժարվել էին առաջարկից, ապա ծեծուջարդից հետո՝ համաձայնել: Մեր հոդվածը, որտեղ ներկայացրել էինք եւ գյուղացիների, եւ ոստիկանների պատմածները, դժգոհություն էր առաջացրել ոստիկանությունում, եւ օրեր անց «02» հեռուստահաղորդումն անդրադարձել էր մեր հրապարակմանը՝ խարազանելով «փաստերը խեղաթյուրող» ընդդիմադիր մամուլին: Անցել են ամիսներ, գործի քննությունն ավարտվել, մտել է դատարան՝ Գեղարքունիքի մարզի 1-ին ատյանի դատարանը՝ դատավոր Բալայանի (Կիմ Բալայանի որդու) նախագահությամբ քննում է գործը: Դատարանում հետաքրքիր մանրամասներ են ի հայտ գալիս:

Խոշտանգումներ

Հենց առաջին նիստում ամբաստանյալ Նարինե Նալբանդյանը պատմել է, թե իրեն ինչպես են խոշտանգել, ինչ դաժան, անմարդկային մեթոդներով են ստիպել, որ իր վրա վերցնի այս սպանությունը: Ընդ որում, մոտ 20 օր նախ «աշխատել են» ամուսնու հետ (15-օրյա վարչական կալանք տվել), նա համառորեն հրաժարվել է իր վրա վերցնել չկատարած սպանությունը: Այդ պատճառով ոստիկանների ընտրությունը կանգնել է կնոջ վրա: Նրան կոտրելու համար ոչ միայն իրեն են դաժանաբար ծեծել, այլեւ ոստիկանություն են տարել 16-ամյա աղջկան եւ 7-ամյա տղային: Մեր ձեռքին է Արեւիկի դիմումը, որտեղ նա նկարագրել է կատարվածը: Աղջկան հատկապես ցնցել է էլեկտրական «լայն գոտին», որը հագցրել են իր եւ մոր վրա, հաղորդալարեր ու միկրոֆոն միացրել եւ սպանության մասին հարցեր տվել: Խոսքը հավանաբար ստի դեդեկտորի մասին է:

Աղջիկը գրել է. «Ինձ եկան, տարան Վ.Հակոբյանի (ոստիկանապետի) կաբինետ, այնտեղ էին դատախազ Վարդան Հարությունյանը եւ գնդապետ Հարությունյանը: Ինձ սիգարետ առաջարկեցին, դուռը ծածկեցին եւ շատ վատ խոսքերով վիրավորում էին ինձ եւ ասում՝ ո՞նց ես սպանել Սյուզան Սարգսյանին: Ես պատասխանում էի, որ ես չեմ, սակայն նրանք ինձ շարունակ ծեծում էին եւ անպատվում: Նրանք ինձ ստիպում էին, թե՝ շորերդ հանիր, որ բժիշկ կանչենք եւ տեսնենք՝ դու աղջիկ ես, թե ոչ: Այդ ժամանակ ներս մտան Ֆ.Բաղդասարյանը (գործը քննող քննիչ, այժմ՝ մեղադրող) եւ Գ.Հովսեփյանը: Բաղդասարյանը 2-3 անգամ ուժեղ հարվածեց դեմքիս եւ ասաց. «Ասիր՝ ես եմ սպանել Սյուզան Սարգսյանին»: Նրանք ինձ քցեցին հատակին, եւ բոլորը քացիներով խփում էին: Այդ ժամանակ մորս բերեցին այդ սենյակ, որտեղ ես էի: Նա շատ ծեծված վիճակում էր: Նրան նորից ծեծեցին եւ ասացին՝ աղջկադ ասիր, թող գրի, որ իբր դիակը ես եմ մորս հետ տարել քցել մազութի հորը: Շատ ստիպելով եւ իրա մարմնի վրայի վերքերը ցույց տալով մայրս ասեց՝ եթե չգրես, ինձ ու հորդ կսպանեն: Ես խղճալով հորս ու մորս՝ գրեցի այն, ինչ ինձ թելադրեցին: Այդ բոլորից հետո Վ.Հակոբյանը ինձ տարավ մեր տուն, քանի որ ես ինքս չէի կարող գնալ: 5 օր անկողնում պառկելուց հետո քեռիս ինձ տարավ Երեւան՝ բուժման»:

Հանրապետական հիվանդանոցում չեն հավատացել քեռու պատմածին, թե՝ աղջիկն ընկել է, եւ պնդել են, որ դրանք դաժան ծեծի հետքեր են, ու իրենք պարտավոր են հայտնել՝ ում հարկն է, բայց քեռին կարողացել է համոզել: Աղջկա հիվանդության պատմությունն ապացուցում է այս ամենի ճշմարտացիությունը: Հետագայում ոստիկանները, հասկանալով, որ աղջկա ու մոր կողմից սպանություն կատարելու եւ դիակը թաքցնելու վարկածը շատ խախուտ է, հրաժարվել են աղջկա ցուցմունքներից եւ շարունակել են «աշխատել» ամուսինների վարկածի վրա ու հասել այն բանին, որ նրանք լրիվ «խոստովանել են» հանցանքը: «02»-ի տեսաժապավենում անգամ անզեն աչքով երեւում է, որ «մարդասպանները» ծեծված են եւ ինքնուրույն չեն պատմում կատարվածը: Ն.Նալբանդյանի եղբայրները պատմեցին, որ ամուսիններին օրերով սոված են պահել, թույլ չեն տվել բնական կարիքները հոգալ, իսկ երբ չեն կարողացել զսպել՝ պատժել են, գիշերները շղթայած են պահել, ծեծել են, եւ «այդ բոլորը նախաձեռնել են Վարդենիսի ժանդարմ Վիտյա Հակոբյանը եւ նրա տեղակալ Հարությունյանը»:

Թղթե ապացույցներ

Ոստիկանությունից մեզ ասացին, որ գործի բացահայտումը միայն խոստովանական ցուցմունքների վրա չի կառուցված՝ կան իրեղեն ապացույցներ, փորձաքննությունների եզրակացություններ: Մեր ձեռքին է մեղադրական եզրակացությունը՝ Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալ Ֆ. Բաղդասարյանի կողմից կազմված եւ Գեղարքունիքի դատախազ, Արդարադատության խորհրդի անդամ Ալբերտ Մարգարյանի կողմից հաստատված, նաեւ փորձագիտական եզրակացությունները՝ բավական ուշագրավ փաստաթղթեր: Մեղադրանքի կողմը 35 վկա է ներգրավել, որոնց մեծ մասը Արեւիկի եւ Սյուզանի ուսուցիչներն են ու դասընկերները, որոնք ասում են, որ Սյուզանն ավելի ակտիվ էր, կամ՝ ուսուցիչները նրան ավելի շատ էին սիրում, քան Արեւիկին: Թե այս ցուցմունքները որքանով են նպաստում մեղադրանքի հաստատմանը, միայն Աստծուն է հայտնի, մեկ էլ՝ քննիչ Ֆեդրիկին:

Մյուս վկաները տուժողի հարազատներն են կամ հարեւանները, որոնք պատմում են, որ Սյուզանը մայիսի 30-ին գնացել է քրոջ տուն, այսինչ ժամին դուրս է եկել տնից եւ չի վերադարձել: Այսինքն՝ սրանք էլ մեղադրանքի նժարին ոչինչ չեն ավելացնում: Քննիչը նաեւ ջանք չի թափել հերքելու ժողորվրդի մեջ տարածված այն լուրերը, թե ինչ-որ կարմիր «Նիվայով» Սյուզանին տարել են: Ըստ նրա՝ այդ լուրերը միտումնավոր տարածել է Նարինե Նալբանդյանը: Ըստ փորձագիտական եզրակացության՝ այն հաղորդալարը, որով կապված են եղել Ս.Սարգսյանի ձեռքերը, համընկնում է Նալբանդյանների բակում գտնվող լարին: Սա լուրջ ապացույց կլիներ, եթե չպարզվեր, որ դա սովորական հեռախոսալար է, որից բոլորի բակերում ու տներում էլ կարելի է գտնել: Մյուս ապացույցը արյունոտ գորգն էր, որի վրա, ըստ ոստիկանների, Սյուզանի արյան հետքերը պահպանվել են:

Փորձագիտական եզրակացությունն ասում է, որ արյան հետքերը պատկանում են Բ. Նալբանդյանին, բայց հավանաբար ոստիկանների խաթրից չելնելով՝ մի անորոշ ձեւակերպումով վերապահում կա, թե՝ չի բացառվում, որ դա խառնուրդ լինի՝ Բագրատի եւ Սյուզանի արյան բաղադրիչներից: Սակայն ամենացնցողը հագուստի վրա հայտնաբերած մանրաթելի առկայությունն է. պարզվում է՝ մոտ 10 օր մազութի հորում մնալուց հետո աղջկա անդրավարտիքի վրա ինչ-որ մանրաթելեր են պահպանվել, որոնք «ընդհանուր սեռային պատկանելություն ունեն Նալբանդյանների տան ծածկոցի հետ»: Սա ըստ էության միակ «ապացույցն» է, որը փորձագետները նվիրել են ոստիկաններին: Մեծ հետաքրքրություն է ներկայացնում մահվան ժամի որոշումը. փորձագետը գրել է, որ Ս.Սարգսյանի մահը վրա է հասել դիահերձումից առնվազն 4-5 օր առաջ:

Դեպքը կատարվել է մայիսի 30-ին, դիակը հայտնաբերվել է հունիսի 8-ին: 9 օր փաստորեն, ըստ մեղադրական եզրակացության, Սյուզանի մարմինը ընկղմված է եղել մազութի հորում: Ինչպես հասկանալ այդ «առնվազն 4-5 օր առաջը». կամ՝ աղջիկը մահացել է ոչ թե մայիսի 30-ին, այլ ավելի ուշ, ասենք՝ մայիսի 3-4-ին, եւ այդ դեպքում ոստիկանների սցենարը տապալվում է, կամ՝  դատաբժիշկների ժամանակային զգացողությունն այնպիսին է, որ առնվազն 4-5 օր ասելով՝ նկատի են ունեցել 9 օր: Այլ ապացույցներ գործում փաստորեն չկան: Փոխարենը՝ մեղադրական եզրակացությունը շատ բան է պատմում նախաքննության ընթացքի մասին: Ասենք՝ քննիչը նշել է, որ կալանքի հարցի քննարկման ժամանակ Նալբանդյանները նշել են, որ «նախաքննական ցուցմունքները՝ Ս.Սարգսյանին սպանելու վերաբերյալ տվել են հոժարակամ, իրենց ցուցմունք տալու համար չեն ահաբեկել, բռնություն չեն գործադրել, ցուցմունքները տվել եւ տալիս են իրենց կամքով եւ զղջում են կատարածի համար»: Մնում է, որ նույնը կրկնեն նաեւ դատարանում: Եւս մի կասկածելի պարբերության հանդիպեցինք մեղադրականում. որպես ապացույց՝ քննիչը վկայակոչել է ոստիկանության բաժնի պետ Վ.Հակոբյանի ընկերական պատմածը. «Օպերատիվ հարցազրույցի ժամանակ Ն.Նալբանդյանը Վ.Հակոբյանին ասել է, որ դեռ չի ծնվել այնպիսի աշխատող, որ կարողանա «ծակել» իրեն»:

Ոստիկանապետը վկա չէ, նրա ցուցմունքն արձանագրված չէ, ավելին, ըստ տեղացիների՝ նա ամենաշահագրգիռ անձն է այս գործում, բայց քննիչը նրա պատմածը զետեղել է մեղադրականում: Ոստիկանապետի եւ մեղադրականը հաստատող դատախազի ազդեցությունը Գեղարքունիքի դատարանի վրա մեծ է, ուստի պաշտպանական կողմը միջնորդել է դատը տեղափոխել այլ մարզ: Հաջորդ դատական նիստը, որը նշանակված է հոկտեմբերի 18-ին, պետք է սկսվի այս միջնորդության լուծումից:

Արմինե Օհանյան

Տպել
1685 դիտում

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)

Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում

Շիրակի մարզում 2 ընկերություն ապօրինի արդյունահանումներ է իրականացրել վարձակալված տարածքներից դուրս (տեսանյութ)

Էջմիածին-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած

Վարչապետը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել

ԱՄԷ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Ատրճանակով հարվածել է ԱՄՆ քաղաքացու գլխին, հափշտակել ձեռքի պայուսակն ու փախել․ երիտասարդը հայտնաբերվել և կալանավորվել է

Միրզոյանն ու Կլաարն անդրադարձել են ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին

Ադրբեջանի հետ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են․ ավարտվել է Պուտին-Ալիև հանդիպումը

Որ հայ ծանրորդները կմասնակցեն Օլիմպիական խաղերին․ անունները հայտնի են