Քոչարյանը խանդում է Սերժին. ասում է ԱԺ նախկին պատգամավոր Գ. Եղիազարյանը

17/10/2017 schedule15:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հոկտեմբերի 17-ի համարում:

ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Եղիազարյանը հասարակությանը կոչ է անում պատրաստվել Քոչարյանի պաշտոնանկությանն ու արտահերթ նախագահական ընտրություններին: Իսկ պաշտոնանկության պատճառը, ըստ Եղիազարյանի, լինելու է ոչ թե ընդդիմության շարժումը, որպիսին այլեւս գոյություն չունի, այլ Զանգելանի, Ֆիզուլիի եւ Կուբաթլիի հանձնումն Ադրբեջանին, որը նախկին պատգամավորը համարում է կայացած փաստ: «Այն պահին, երբ այդ երեք շրջանները կհանձնվեն, հենց այդ պահից պետք է մտածել արտահերթ նախագահական ընտրությունների մասին: Քանզի Քոչարյանն այդ շրջանները հանձնելուց հետո հրաժարական է տալու, բայցեւ՝ փորձելու է երկրին պարտադրել նախագահի իր թեկնածուին: Դա չպետք է թույլ տալ»,- ասում է ԱԺ նախկին պատգամավորը:

Ըստ Եղիազարյանի՝ Քոչարյանն աչքի տակ ունի մոտ ութ հետնորդ, որոնցից հիմնականները երեքն են: «Նա երեք հիմնական թեկնածու ունի, որոնցից մեկին՝ այն պահին, երբ կհանձնի Արաքսի ափով տեղակայված երեք շրջաններն ու հրաժարական կտա, կփորձի պարտադրել ժողովրդին. Արթուր Բաղդասարյանն է, Աղվան Հովսեփյանն ու Դավիթ Հարությունյանը: Ես միանշանակ բացառում եմ այն վարկածը, որ Քոչարյանը կարող է հանկարծ իշխանությունը հանձնել Սերժ Սարգսյանին: Քոչարյանը սարսափելի խանդում եւ նախանձում է պաշտպանության նախարարին, քանզի նա կեղծված ընտրությունների հենց առաջին օրից է հասկացել, որ ինքը լիիրավ նախագահ չէ եւ իր նախագահության համար պարտական Է Սերժ Սարգսյանին:

Մինչդեռ, նա չի սիրում որեւէ մեկին պարտական լինել եւ ում որ պարտական է լինում՝ նրանից անպայմանորեն վրեժխնդիր է լինում: Այնպես որ, ես այն կարծիքին եմ, որ  Քոչարյան-Սերժ Սարգսյան լուրջ հակասություն կա, որի հիմքում Քոչարյանի նախանձն ու խանդն է»,- ահա այսպիսի վերլուծությամբ Գուրգեն Եղիազարյանը բացառում է Սերժ Սարգսյանի՝ Քոչարյանի հնարավոր հետնորդը լինելու տարբերակը: Եւ ընդհանրապես, երկրում ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտը, երկրի արտաքին եւ ներքին քաղաքական կատաստրոֆիկ վիճակը, ըստ Եղիազարյանի, ժամ առ ժամ մոտեցնում են Քոչարյանի հրաժարականը. «Ի՞նչ է կատարվում այսօր ներքաղաքական դաշտում՝ պեդերաստների ռազբորկա, Երեւան քաղաքի այլասերում, երբ Սայաթ Նովա  փողոցի շենքերի տանիքներում անգամ հավաբներ են կառուցվել, որը Քոչարյանի վրիժառության դիվերսիան է այն քաղաքի նկատմամբ, որն իրեն նախագահ չի ընտրել:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական ոլորտին, ապա Քոչարյանի արտաքին քաղաքական վերջին «նվաճումը» Չինաստանում էր, երբ նա պաշտոնապես ճանաչեց Թայվանը՝ որպես Չինաստանի անքակտելի մաս: Կամ, այդ ինչպիսի՞ ստրատեգիական դաշնակից է մեզ համար Ռուսաստանը, որ մեր հարյուրավոր քաղաքացիներ Վերին Լարսում շաբաթներով սովամահ էին լինում:  Այս ամենի պատճառը մեկն է՝ Քոչարյանը դիտավորյալ, հատուկ դիվերսիոն ծրագրով Հայաստանը տանում է կործանման, որովհետեւ նա այս երկիրը չի սիրում մեկ պատճառով՝ Հայաստանի ժողովուրդն իրեն չի ընտրել, եւ նա մինչեւ իր վերջին օրը վրեժխնդիր է լինելու ժողովրդից: Իրենից հետո էլ, որպես վրեժի շարունակություն, մեզ պարտադրելու է հետնորդին»,- վստահ է Գուրգեն Եղիազարյանը:

Ուստի, քանի դեռ մեզ որեւէ «լայթս» Քոչարյան չի պարտադրվել, ասենք, Դավիթ Հարությունյանի տեսքով, Գուրգեն Եղիազարյանը հանրությանը կոչ է անում դուրս գալ այն հոգեբանական ապատիայի վիճակից, որը նախկին պատգամավորը որակում է «գառնուկի հեզություն», եւ համախմբվել: Իսկ թե ով կլինի ժողովրդին համախմբողը, Եղիազարյանի համար միեւնույն Է: «Ով էլ լինի՝ Քոչարյանից լավ է լինելու: Ես մի անգամ արդեն ասել եմ՝ եթե անգամ օտարազգի գա, նա այս երկրի գլխին չի անի այն ամենը, ինչ այսօր անում է Քոչարյանը՝ սկսած Երեւանի տրամվայի գծերը հանելուց, քաղաքի կենտրոնը հավաբուն սարքելուց, վերջացրած՝ Թայվանը Չինաստանի մաս ճանաչելուց»,- եզրափակում է ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Եղիազարյանը: 

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1795 դիտում

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)