Բաքուն արձագանքեց Ժնեւում Սագսյանի հետ Ալիեւի հանդիպմանը

17/10/2017 schedule15:35

Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Նովրուզ Մամեդովը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը որոշվել էր, որ բացի համաձայնեցված պահերից, առայժմ հայտարարություններ չեն արվելու: Չնայած դրան, Սարգսյանը խախտել է պայմանավորվածությունը: «Գոնե ամաչեր համանախագահներից»,- գրել է նա: 

Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ փաստորեն, բանակցությունները տապալելու ցանկությունը Սերժ Սարգսյանի մոտ դեռ առկա է: ԱՊԱ հաղորդմամբ, նա նշել է, որ Հայաստանի նախագահը «գիտի եւ թող չմոռանա, որ Լեռնային Ղարաբաղը եղել եւ կմնա Ադրբեջանի անբաժանելի մաս»:  

Մամեդովի հայտարարությանը արձագանքել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, ով Twitter իր միկրոբլոգում գրառել է հետեւյալը. «Բաքվեցի ժամկետանց նոմենկլատուրշիկը նորից բաց թողեց հնարավորությունը լռել ու ի ցույց չդնել իր սահմանափակ լինելը»:

Մամեդովը, հավանաբար, նկատի ունի շվեյցարահայ համայնքի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որում նա ասել է, որ Ղարաբաղը ոչ մի դեպքում չի լինելու Ադրբեջանի մաս: 

«Որեւէ կոնկրետ պայմանավորվածություն, այսպես ասած, չունենք խնդրի լուծման տարբերակների մասին: Ադրբեջանի նախագահը... շատ լավ է հասկանում խնդրի բարդությունը, բնականաբար, ես էլ, բայց խնդիրն այնպիսին է, որ հեշտ լուծում երբեք չի լինելու: Սակայն մի հարցում էլ ուզում եմ, որ բոլորդ վստահ լինեք` մեզ համար չկա լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը: Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս: Երբեք որեւէ հայ ղեկավար չի կարող ընդունել այդպիսի որոշում եւ իրականացնել, եւ դրա համար մենք ամեն ինչ անելու ենք՝ զուգահեռ զարգացնելով Հայաստանը, տնտեսապես ամրապնդելով մեր երկիրը», ասել էր Սերժ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրում կայացել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բանակցությունները:

Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բանակցություններին արդյունքներով հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում էր, որ նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն առաջ մղելու եւ հավելյալ քայլեր կատարել շփման գծում լարվածությունը նվազեցնելու նպատակով:

Տպել
2622 դիտում

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության վարչության մի խումբ անդամների

Հորդորում եմ պահպանել կոռեկտություն, Խանդոյանը կասեր՝ մենք նույն Հայրենիքի զավակներն ենք. Վ. Ավետիսյան

Մահացել է Microsoft-ի համահիմնադիր Փոլ Ալենը՝ ամենահարուստ մարդկանցից մեկն աշխարհում

Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Nissan-ն ու 07-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր

1 շաբաթում 153 հրդեհ է գրանցվել, թունավորման 9 դեպք, որից տուժել է 11 քաղաքացի

Հիացած եմ Հայաստանի գեղատեսիլ վայրերով և հայերի հյուրասիրությամբ. Ուկրաինայի ԱԳ պետքարտուղար

Արարատ Միրզոյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է ՀՀ–ում ներքաղաքական զարգացումները

Թրանսփարենսի Ինթերնեշնլ-ը դիմել է ԵԽԽՎ՝ Հայաստանի՝ փողերի լվացման սխեմաներում ընդգրկված լինելու քննության համար

ՀՀԿ-ի՝ Բրյուսովի համալսարանի չհրկիզվող պահարանից գտնված 56 անդամատոմսերից 5-ը կապ չունեն բուհի հետ

Հայտնի են Արմավիրի, Արագածոտնի, Սյունիքի նոր մարզպետների անունները

Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել Յուրի Բաշմետի հետ

Հունան Պողոսյանը նշանակվելու է Սյունիքի մարզպետ

ՀՀ ֆուտբոլի հավաքականի անդամները հանդիպել են երկրպագուների հետ

Կոտայքում բախվել են Ոստիկանության և ՊՆ ծառայողների մեքենաները. 4 ամսական երեխան հիվանդանոցում է

Բան ունեք ասելո՞ւ, եկեք, հանրային քննարկմանն, ասեք, ֆեյսբուքում մի ակտիվացեք. Սամվել Բալասանյանը զայրացել է

ՀԱՊԿ ԽՎ նիստը Երեւանի փոխարեն կկայանա Մոսկվայում

Մովսիսյանի ու Մխիթարյանի հարաբերությունները լարված չեն. վստահեցնում է Գյուլբուդաղյանցը

Թունջբոյաջյանն այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամ, պատրաստ է դառնալ սփյուռքի դեսպանը

Չեչնիայի նախագահ Կադիրովը Փաշինյանի ու Մակրոնի պարից հետո պարի մարաթոն սկսելու կոչ է արել քաղաքական գործիչներին

Քրեական հեղինակություն Նորատուսցի Արան կրակոցների պահին ալկոհոլի ազդեցության տա՞կ է եղել. նա օգտվում է լռելու իրավունքից