Կառավարությունը «Ելք»-ի պատգամավորներին առաջարկում է խաղատների մասին օրենքը չփոխել

ՀՀ կառավարությունն իր առարկություններն է հայտնել խորհրդարանի «Ելք» խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Էդմոն Մարուքյանի, Արարատ Միրզոյանի, Գեւորգ Գորգիսյանի եւ Արտակ Զեյնալյանի կողմից հեղինակված օրենքի նախագծի վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք կառավարության որոշման նախագծից, որտեղ եզրակացություն է հայտնվել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին:

Պատգամավորները սեպտմբերի 23-ին շրջանառության մեջ էին դրել խաղատներ այցելող, եւ դրա հետեւանքով իրենց ընտանիքի անդամներին նյութական վնաս պատճառող անձանց այցելությունների վրա արգելանք դնելու մասին նախագիծը:

Օրենքի նախագծի հեղինակները դրա ընդունումը պայմանավորել են մոլախաղերով հրապուրվելու հետեւանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացիների մուտքը խաղատուն արգելելու անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ նշել են, որ նախագծի ընդունմամբ տրվում է սեփական նախաձեռնությամբ խաղատներ կատարվող այցելությունները սահմանափակելու հնարավորություն:

Կարգավորման հիմնական նպատակը մոլախաղերով հրապուրվելու հետեւանքով իրեն եւ իր ընտանիքին նյութական ծանր վիճակի հասցրած անձի՝ հետագայում նման գործողություններ կատարելու հնարավորությունն օրինական կարգով սահմանափակելն է:

«Ինչ վերաբերում է քաղաքացու կողմից խաղատներ կատարվող իր այցելությունները սահմանափակելու դեպքին, դա ընդունված պրակտիկա է Միացյալ Նահանգներում («Self-Exclusion Program», մասնավորապես՝ Փենսիլվանիա, Միսսուրի, Օհայո, Իլլինոիս, Նյու Ջերսի, Միչիգան եւ այլն), Կանադայում՝  Քեբեքում, որտեղ ծրագիրն իրականացնողներն առաջնորդվում են «Խաղը պետք է մնա խաղ» սկզբունքով, իսկ երեւույթն անվանել են էքսցեսիվ մոլեխաղ), Սինգապուրում, Ֆրանսիայում, Էստոնիայում, Բելառուսում եւ այլուր, որտեղ էլ իր բացառապես դրական արդյունքներն է տվել»,- նշված է օրենքի նախագծում:

Կառավարությունը, մասնավորապես, ֆինանսների նախարարությունը, գտնում է, որ գործող իրավակարգավորումների բովանդակությունից հետևում է, որ արդեն իսկ կարգա­­վորված են ինչպես մինչև 21 տարեկան անձանց խաղասրահ մուտք գործելը արգելելու հա­րա­­բե­րությունները, այնպես էլ կազմակերպչի կողմից այդ պարտականությու­նը չկատարելու դեպ­­քում պատասխանատվության միջոցներ կիրառելու հարաբերություն­նե­րը, և լիազորված մարմնի կող­մից կազմակերպչի թույլ տված հնարավոր խախ­տումները բացահայտելու մեխա­նիզմ­ները:

Նախարարությունը նաեւ գտնում է, որ օրենսդիրն ամրագրել է, որ անձի գործունակությունը կարող է սահ­մանափակվել միայն դատական կարգով: Մինչդեռ նախագծով նախատեսվում է սահ­մանել քաղաքացու կողմից խաղասրահ կատարվող իր այցելությունները լիազոր մարմնին դիմում ներկայացնելու միջոցով ինքնասահմանափակելու վերաբերյալ կար­գա­վո­րումը, ինչը չի բխում քաղաքացու գործունակությունը բացառապես դատական կարգով սահ­մանափակելու օրենսդրական պահանջից: «Քաղաքացու ինքնա­սա­հմանափակման դրույթը, օրենսգրքին հակասելու պատ­ճառով, չի կարող ստանալ օրենքի ուժ»,- ասված է կառավարության եզրակացության մեջ:

Կառավարությունն նկատի ունե­նա­լով, որ նախագծի դրույթները կամ հակասում են օրենսգրքի պահանջներին, կամ արդեն իսկ կար­գավորված են, առաջար­կում է գործող օրենքը թողնել անփոփոխ:

Տպել
3257 դիտում

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան