Ապրիլին ադրբեջանցիները գրավեցին հայկական դիրքերը, բայց չկարողացան մոտենալ դրանց. Իվանով

Ռուսաստանում հրատարակվող «Վոեննո-պոլիտիչեսկի կուրյեր» շաբաթաթերթում հոդված է հրապարակվել Սիրիայում ընթացող ռազմական գործողություններին ամերիկացի հատուկջոկատայինների մասնակցության մասին, որում անդրադարձ կա նաեւ 2016-ի ապրիլին ԼՂ շփման գծում տեղի ունեցած ռազմական գործողություններին:

Ռազմական փորձագետ Պավել Իվանովը ներկայացնելով ԱՄՆ հատուկ ջոկատայինների ձախողումները, խոսել է նաեւ ԼՂ-ում ադրբեջանցիների ձախողումների մասին` որպես օրինակ ներկայացնելով Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերի գիշերային գրոհը Լեռնային Ղարաբաղում:

«Գիշերային գրոհների ամենակրիտիկական պահը ռեզերվի մոտենալն է գրավված օբյեկտին: Ադրբեջանցի հատուկջոկատայիններն այն ժամանակ գրավեցին հայկական դիրքերը, սակայն ԼՂՀ ստորաբաժանումները թույլ չտվեցին ադրբեջանական հետեւակին մոտենալ օբյեկտին: Արդյունքում հատուկ նշանակության ուժերը շրջափակման մեջ հայտնվեցին ու ստիպված էին կռիվներով դուրս գալ, ու դուրս եկան ոչ բոլորը», - գրել է Իվանովը` հավելելով, որ Ղարաբաղում ադրբեջանական հատուկ նշանակության ուժերի մի քանի ամբողջությամբ ոչնչացված խմբերի կադրերը լայնորեն տարածվեցին:

Տպել
2502 դիտում

Այսօր Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն են, 979 թեկնածու կպայքարի ավագանու 65 տեղի համար

ՀՀ ֆուտբոլի հավաքականի խաղերի ամենաէժան տոմսերը կլինեն 1000 դրամ

Վանեցյանը անձնական միջոցներ չունի, որ ներդնի ֆուտբոլում, բայց կարծում է՝ կարիքը չի էլ լինի

Հայրապետյանը չէր եկել ժողովին, որում Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը