Ղազախստանի հետ կոնֆլիկտը շարունակվում է. ԵՏՀ-ից հետո Ղրղզստանը դիմել է ԱՀԿ

17/10/2017 schedule17:45

Ղրղզստանի կառավարությունը դիմել է Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Ղազախստանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի պատճառով։ Այս մասին հայտնել է Ղրղզստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Մինչ այդ Ղրղզստանի էկոնոմիկայի նախարարը նամակ է հղել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին, քանի որ, ըստ գերատեսչության,  Ղազախստանը խախտում է ԵԱՏՄ պայմանագրի դրույթները:

Ղրղզստանի սահմանապահ ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ Ղազախստանը խստացրել է սահմանային վերահսկողությունը, ինչի պատճառով ավտոմոբիլային խցանումներ են առաջացել։ Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի սահմանային ծառայությունը հայտնել է, որ պետական սահմանի ողջ երկայնքով, այդ թվում՝ ղազախա–ղրղզական հատվածում, պլանային գործողություններ են ընթանում։ Ղազախստանի էկոնոմիկայի նախարար Տիմուր Սուլեյմանովը ավելի վաղ հայտնել էր, որ երկիրը չի խախտում ԵԱՏՄ նորմերը՝ խստացնելով սահմանային վերահսկողությունը։

«Ղրղզստանի Հանրապետության կառավարությունը պաշտոնապես դիմում է գրել ԱՀԿ քարտուղարությանը ղրղզա–ղազախական պետական սահմանին ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Դիմումի հիմնական պատճառը Ղազախստանի Հանրապետության կողմից ԱՀԿ սակագների, առեւտրի եւ համաձայնության մասին նորմերի խախտումն է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ղրղզստանի կառավարությունը հայտնել է, որ վերահսկիչ քայլերի սահմանումից հետո անցակետերի աշխատանքը 2.4 անգամ կրճատվել է։

Ղրղզստանի և Ղազախստանի սահմանին իրավիճակը սրվել է հոկտեմբերի 10-ին, երբ Ղազախստանի իշխանություններն ուժեղացրել են անցակետերում հսկողությունը:

Ղազախստանը Ղրղզստանի հետ սահմանին խստացված ռեժիմի անցավ, ղազախ սահմանապահները և հատուկ ծառայությունների աշխատակիցները մանրակրկիտ ստուգում են սահմանը հատողներին: Սահմանային անցակետի մոտակայքում մարդատար և բեռնատար մեքենաների հսկայական հերթ է գոյացել: 1 ժամում սահմանը հատում է հազիվ 2-3 մեքենա: Մարդիկ ստիպված են սպասել նվազագույնը 20 ժամ:

Ղրղզստանի շուկաների, առևտրային և սպասարկման ոլորտի ձեռնարկությունների ասոցիացիայի ղեկավար Սերգեյ Պոնոմարյովը հայտնել է, որ ստեղծված իրավիճակը լրջագույն իմիջային հարված է ԵԱՏՄ-ին, քանի որ կառույցին անդամակցել հավակնող երկրները հիմա կարող են մտահոգվելու առիթ տեսնել:

Ղրղզստանի բիզնես շրջանակների ներկայացուցիչները պատրաստվում են դիմել ղազախ գործընկերներին` խնդրին համատեղ լուծում գտնելու համար: Իսկ ամեն ինչ սկսվեց, երբ Ղրղզստանի նախագահը հայտարարեց, որ Ղազախստանը միջամտում է Բիշքեքի ներքին գործերին և առաջիկա նախագահական ընտրություններին:  Բան այն է, որ Աստանան Ղրղզստանում տեղի ունեցած նախագական ընտրություններին աջակցում էր ընդդիմադիր թեկնածու Օմուրբեկ Բաբանովը:

Վերջինի հանդիպումը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ Բիշքեքը գնահատվել էր որպես Ղրղզստանի ներքին գործերին Աստանայի միջամտություն: Ղազախստանի ԱԳՆ-ն խստորեն հերքել է մեղադրանքը:

Ընտրություններին, ըստ պաշտոնական տվյալների, հաղթանակ տարավ իշխանամետ թեկնածու նախկին վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովը: 

Ղրղզստանի և Ղազախստանի սահմանին տիրող իրավիճակի անդրադարձել է նաեւ Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը՝ նշելով, որ այն հակասում է ԵԱՏՄ շրջանակում ձեռքբերված պայմանավորվածություններին: «Երեք օր է՝ ես հետևում եմ այն անօրենությանը, որ տեղի  է ունենում Ղրղզստան-Ղազախստան սահմանին, որտեղ խախտվում են Եվրասիական տնտեսական միության բոլոր նորմերն ու համաձայնագրերը»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ Ղրղզստանի ժողովուրդը «երբեք չի վախենա եռօրյա արգելափակումից» և ոչ մի դեպքում «չի ընտրի օտարերկրացի «շեստյորկաների» (խոսքը, հավանաբար, նախագահի թեկնածուներից մեկի մասին է): Աթամբաևը նշել է, որ Ղրղզստանը «կհաղթահարի այսօրվա անօրինությունը», ինչպես դա արել է 2010 թվականին, երբ Ղազախստանի հետ սահմանը փակվել է գրեթե մեկուկես ամիս:

Տպել
2064 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին