ՀՀԿ-ական պատգամավորները նախարարից ու 12 մլն. եվրոյից են բամբասում, քննադատում նախագիծը

«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նոր նախագիծը, եթե ընդունվի, ապա նախատեսվում է` ընտանիքի բռնության ենթարկված անդամի պետական միջոցների հաշվին տեղափոխել ապաստարան: Սակայն Հայաստանում ապաստարաններ չկան, ստացվում է, որ, եթե նախագիծը վավերացվի, ապա դրանց կառուցումն անհրաժեշտություն կդառնա: Վերոնշյալ օրենքի նախագծի նախնական տարբերակի խորհրդարանական լսումներից հետո, այսօր լրագրողներն արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանից հետաքրքրվեցին, թե ինչ միջոցներով են կառուցվելու այդ ապաստարանները:

«Ապաստարանների կառուցումը ֆինանսավորվելու է պետական բյուջեի հաշվին, այլ միջոցների հաշվին եւս: Պետք է հասկանանք, որ մարդիկ ապաստարան գնալով՝ խուսափում են բռնությունից, սպանությունից, իսկ այդ դեպքում տնտեսական հարցեր քննարկելը մի քիչ տեղին չէ»,- լավատեսորեն պատասխանեց փոխնախարարը:

Փոխնախարարն անդրադառնալով նաեւ  օրենքի նախագծից դժգոհ իշխող հանրապետական կուսակցության որոշ պատգամավորների, ովքեր հարկ եղած դեպքում լրատվամիջոցների առջեւ չեն խուսափում քննադատել արդարադատության նախարարի այս նախագիծն, ասաց.

«Ես   գնահատական տալ չեմ կարող, բայց ժողովրդավարական երկրի համար նորմալ է, որ մինչեւ օրենքի ընդունումը նման քննարկումներ են տեղի ունենում»:

Քոչարյանը անդրադարձավ նաեւ այն տեղեկություններին, որ ՀՀԿ պատգամավորները իշխանական կուլիսներում Հարությունյանից բամբասում են, ասում, որ օրենքը «զոռբայությամբ» առաջ է տանում, քանի որ կառավարությունը շահագրգռված է օրենքն ընդունելու դեպքում Եվրոմիությունից 10-12 մլն եվրո ստանալ: Այլ կերպ ասած նախարարը միլիոնների գլխին տեր կանգնելու ցանկություն ունի:  

«Միլիոնների մասին խոսակցությունները կապ չունեն իրականության հետ, քանի որ համապատասխան բյուջետային աջակցության իմաստն այն է, որ Հայաստանը, եթե կատարում է ինչ-որ քայլեր, ապա դա ֆինանսավորում է պահանջում, իսկ Եվրոմիությունն ընդամենն աջակցություն է ցուցաբերում: Եվրո ստանալու մասին խոսելուց առաջ պետք է հասկանալ, որ դա բյուջետային աջակցության մասին է, բայց քանի որ ժամկետներն անցել են`նախկին համաձայնագիրը չի գործում, գումար չի լինելու: Հիմա վախենում եմ ասել, թե նախկին համաձայնագրով ինչքան էր նախատեսված, չեմ հիշում, չեմ ուզում սխալ թիվ ասել, բայց այս համաձայնագրով գումար չկա»,- մի քանի անգամ կրկնեց Քոչարյանը:  

Տպել
2333 դիտում

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ