Եվրոպական կուսակցությունների խորհրդարանական ընտրությունների ընտրարշավը թեժ է լինելու

Եվրոպական կուսակցությունները սկսել են նախապատրաստվել 2019 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Ընտրություններն, ըստ ամենայնի, կկայանան մայիսի վերջին կամ հունիսի սկզբին։ Այս մասին իր ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

«Եվ թեպետ դեռ 18 ամիս կա, սակայն ընտրարշավը խոստանում է շատ թեժ լինել։ ԵՄ երկրները կանգնած են լրջագույն փոփոխությունների նախաշեմին։ Բացի ավանդական գաղափարական տարանջատումներից՝ պահպանողականներ, սոցիալիստներ, լիբերալներ և այլն, ընտրության հարց է նաև Միացյալ Եվրոպայի հանդեպ վերաբերմունքի հստակեցումը։

Ծայրահեղ աջերն ու ձախերը ունեն տեսանելի ընրազանգված՝ խաղալով մարդկանց անվտանգային, միգրացիոն և սոցիալական մտավախությունների վրա։ Ավանդական եվրոպական կուսակցությունները այլևս չեն կարող անտեսել շարքային քաղաքացիներին հուզող նման խնդիրները։ Ավստրիայի, Գերմանիայի վերջին ընտրությունները դրա վառ ապացույցն են։

Ինչպիսին կլինի ապագա Եվրախորհրդարանը և Եվրահանձնաժողովը, հիմա վաղ է կանխագուշակել։ Ակնհայտ է, որ եվրաէնտուզիաստները ունեն թե գլոբալ առաջնորդության, թե մարդկանց հետ ավելի հստակ հաղորդակցվելու կարիք։

Ընտրարշավները առավել տեխնոլոգիական և թիրախային են դառնում իրենց մեթոդաբանությամբ, սակայն բովանդակության մեջ՝ առավել զգացմունքային, թարմ, հիշվող և վստահություն ներշնչող։

Այս ամենը շատ կարևոր է նաև մեզ համար, ինչպես քաղաքական մշակույթի զարգացման, այնպես էլ Հայաստան-֊ԵՄ հարաբերությունների ապագայի տեսանկյունից,-մասնավորապես ասվում է Աշոտյանի տարածած հաղորդագրության մեջ։

Տպել
954 դիտում

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին միանալ Ղարաբաղում անցկացվելիք մոնիթորինգին

Ֆրանկոֆոնիայի Բուխարեստի գրասենյակում քննարկվել է ՀՀ-ում անցկացվելիք գագաթնաժողովի ընթացքը

ՀՀ-ն ընգրկվել Է ՄԱԿ-ի Պատվո ցանկում՝ մոտ 146 000 դոլար անդամավճարը պարտաճանաչ տալու համար

Մոսկվայի քաղաքապետը պարգեւատրել է լրագրողներին, պարգեւ է ստացել նաեւ Արթուր Գասպարյանը

Երեւանցի 19-ամյա աղջիկն արդեն 21 օր է՝ համարվում է անհետ կորած

Ծնվել է Քարդաշյան-Ուեսթ զույգի երրորդ երեխան

Հայաստանի մի մասում ձյուն է տեղում, որոշ ճանապարհների առկա է մառախուղ ու մերկասառույց

Ապագա նախագահը քաղաքականության մեջ երբեւէ չեղած անկուսակցական պետք է լինի. Սերժ Սարգսյան

Ավտովթար Լոռիում. վիրավորներից 2-ը երեխաներ են (լուսանկարներ)

Անհատ ձեռներեցները տաքսու լիցենզիա այլեւս չեն ստանա. նոր նախագիծ է մշակվում

Փաստաբանի ահազանգից հետո Հովհաննես Հարությունյանը ենթարկվել է վնասվածքաբանի հետազոտության

Վրաստանում հարձակման ենթարկված հայաստանցի գործարարը դուրս է գրվել, գտնվում է տանը

Սերժ Սարգսյանը Հովհաննես Չեքիջյանին հանձնել է Հայրենիքի շքանշանը (լուսանկարներ)

Հարկերի հավաքագրումը հնարավոր է նաեւ առանց հարկային բեռի մեծացման

Սերժ Սարգսյանին զեկուցելուց հետո դատախազությունը զեկուցում է հասարակությանը

Շամիրամ գյուղի սգո սրահում անցյալ տարվա օգոստոսին կատարված սպանդի քննությունն ավարտվել է

Այս գիշեր Արցախում մահացած զինծառայողը ընտանեկան խնդիրների պատճառո՞վ է ինքնասպան եղել

Վստա՞հ եք, որ ինքն է գրել, ես Վիգեն Սարգսյանի ձեռագիրը լավ գիտեմ. Շ. Պետրոսյան (տեսանյութ)

Սրտանոթային հիվանդները լավ կանեն պաշտպանվեն սուր շնչառական վարակներից. ՀՀ գլխավոր սրտաբան

Թանկացումներ Հայաստանում. օլիգարխիան կարող է ընդվզել իշխանության դեմ