Դատավորների թիվը կավելանա. վարչական վերաքննիչ դատարանի նիստերն էլ 2 տարի հետո չեն նշանակի

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը կառավարության հավանությանն է ներկայացրել օրենսդրական մի փաթեթ, որով առաջարկվում է վարչական վերաքննիչ դատարանի դատավորների թիվը 3-ով ավելացնել:

Փոփոխություններ են նախատեսվում ՀՀ Դատական օրենսգրքում, Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին, ԴԱՀԿ-ի մասին օրենքներում:

Որոշման նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ 2012 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ ՀՕ-246-Ն օրենքով վարչական գործերի քանակական աճին համապատասխան Վարչական դատարանի դատավորի թիվն ավելացավ ևս 10-ով, այնինչ Վերաքննիչ դատարանի դատավորների թվակազմի փոփոխություն տեղի չունեցավ:

Նման պայմաններում Վարչական դատարանի դատավորների թվի ևս տասով համալրումը հանգեցրեց ավարտված գործերի քանակի ավելացմանը, ըստ այդմ, ավելացավ նաև դրանց վերաքննության կարգով բողոքարկումների քանակը, ինչն էլ, իր հերթին, հանգեցրեց Վերաքննիչ դատարանի դատավորների գերծանրաբեռնվածությանը: Մասնավորապես, 2017 թվականի հուլիս ամսին դատական կազմին հանձնված գործերով դատաքննություն է նշանակվում  2019 թվականի հունվար ամսին:

Վերը նշվածի վերաբերյալ ավելի հստակ պատկերացում կազմելու համար բավական է միայն պարզ համեմատական անցկացնել Վերաքննիչ դատարանի տարեկան գործունեության արդյունքների միջև: Արդարադատության նախարարությունն առանձնացրած վիճակագրություն է կազմել, թե քանի գործ է ստացվել Վարչական վերաքննիչ դատարանում եւ քանիսն է հասցրել ավարտին:

2011թ.` 1496 գործ (որից` 2010թ.-ից փոխանցված` 91 գործ), ավարտվել է 1264  գործ,

2012թ.` 1820 գործ (որից` 2011թ.-ից փոխանցված` 232 գործ), ավարտվել է 1495 գործ

2013թ.` 2343 գործ (որից` 2012թ.-ից փոխանցված` 325 գործ), ավարտվել է 1866 գործ,

2014թ.` 2314 գործ (որից` 2013թ.-ից փոխանցված` 477 գործ), ավարտվել է 1816  գործ,

2015թ.` 2321 գործ (որից` 2014թ.-ից փոխանցված` 496 գործ), ավարտվել է 1796  գործ,

2016թ.` 2773  գործ (որից` 2015թ.-ից փոխանցված` 525 գործ), ավարտվել է 1626 գործ,

2017թ. հունիս ամիսը ներառյալ` 3149 գործ (որից` 2016թ.-ից փոխանցված` 1147 գործ), ավարտվել է` 1166 գործ, անավարտ` 1983 գործ:

Նախագծի հիմնավորման մեջ նաեւ նշված է, որ անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա մինչև 200 հազար դրամ կազմող դրամական պահանջները ենթակա էին հարկադիր կատարման: Մինչդեռ իրավակիրառ պրակտիկան զարգացել է այն ուղղությամբ, որ ներկայումս սակավաթիվ են ոչ թե երկու հարյուր հազար, այլ 500 հազար դրամը գերազանցող պահանջները:

Օրենսդրական փաթեթով նախատեսվում է ավելացնել Վերաքննիչ դատարանի դատավորների թիվը 3-ով, այսինքն` մեկ դատական կազմով: Դատարանների նախագահների խորհրդին վերապահվելու է դատարանում դատավորների թվի ավելացման դեպքում դատարանի վարույթում գտնվող գործերի վերաբաշխման կարգը սահմանելու լիազորություն: Ամրագրվելու է, որ Վարչական դատարանի կողմից ենթակա են քննության անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա ֆիզիկական անձանց նկատմամբ հանրային իրավական դրամական այն պահանջները, որոնք գերազանցում են 500 հազար դրամը:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում վարչական վերաքննիչ դատարանը գերծանրաբեռնվածության հետեւանքով վարույթ ընդունած գործերի համար 2 տարի անց էր նիստ նշանակում: Օրինակ, փաստաբան Արամազդ Կիվիրյանի հակընդդեմ հայցը բավարարելու՝ Վարչական դատարանի վճռի դեմ ՀՀ ոստիկանությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Դատարանը, սակայն որոշել էր ոստիկանության բողոքը քննել երկու տարի հետո՝ 2019 թվականի մայիսի 29-ին:

Տպել
2499 դիտում

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով