Էդվարդ Նալբանդյանի բացման խոսքը Կանադայի Համադաշնության 150-ամյակին նվիրված միջոցառմանը

17/10/2017 schedule22:51

ՀՀ Արտգործնախարարության կայքում հրապարակվել է Էդվարդ Նալբանդյանի բացման խոսքը Կանադայի Համադաշնության 150-ամյակին նվիրված միջոցառմանը

Մեծարգո պարոն դեսպան,

Տիկնայք և պարոնայք,

Ողջունում եմ ձեզ Կանադայի Համադաշնության 150-ամյակին նվիրված այս հանդիսավոր միջոցառմանը և ամենաջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներն եմ հղում կանադացի բարեկամ ժողովրդին:

1867թ.-ին Կանադայի հիմնադիր հայրերը սկիզբ դրեցին մի հասարակության, որի հիմքում ընկած են հավասարության, արդարության, հանդուրժողականության, համակեցության գաղափարները:

Ազգային ու կրոնական հակասություններով լի ժամանակակից աշխարհում Կանադան բազմամշակութային ու բազմակրոն հասարակության վառ օրինակ է հանդիսանում` ի ցույց դնելով, որ մարդկանց միջև տարբերությունը պետք է ոչ թե թշնամանքի աղբյուր լինի, այլ հիմք ծառայի բարեկեցիկ երկրի կառուցման համար:

Մենք՝ հայերս, սեփական փորձով ենք համոզվել, որ կանադական աշխարհայացքի այս ազնիվ գաղափարները սոսկ բառեր չեն: Կանադան առաջիններից մեկն էր, որ պետական մակարդակով օգնության ձեռք մեկնեց Մեծ Եղեռնը վերապրածներին` ապաստան տրամադրելով և նոր կյանք սկսելու հնարավորություն տալով 109 հայ որբերի: «Կանադայի ազնիվ փորձ» անվանումը ստացած այս նախաձեռնությունն առաջիններից մեկն էր այն մարդասիրական ծրագրերից, որոնցով այսօր Կանադան հայտնի է ողջ աշխարհում:

Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանությունների մակարդակով, Կանադան ևս մեկ անգամ հավաստեց իր հավատարմությունը համամարդկային բարձրագույն արժեքներին: Բարձր ենք գնահատում Կանադայի վարչապետների կողմից ամեն տարի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության տարելիցներին նվիրված ուղերձները:

Կանադան միջազգային անվտանգության ու կայունության գործում մեծ ներդրում է կատարում` աշխարհի տարբեր անկյուններում իր մասնակցությունը բերելով խաղաղապահ և մարդասիրական առաքելություններում, ինչի ակունքներում կանգնած է Կանադայի նախկին վարչապետ, խաղաղության նոբելյան մրցանակակիր Լեսթեր Փիրսոնը:

Հայաստանը ևս փորձում է միջազգային ասպարեզում իր ներդրումն ունենալ ինչպես խաղաղապահության, այնպես էլ մարդասիրական առաքելությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործերում: Այս ամենը պարարտ հող է ստեղծում միջազգային հարթակներում Հայաստանի ու Կանադայի փոխգործակցության համար:

Առանձնահատուկ կցանկանայի նշել Հայաստանի և Կանադայի արդյունավետ համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում: Բարձր ենք գնահատում անցյալ տարի Մադագասկարում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ժամանակ Կանադայի արտահայտած սկզբունքային դիրքորոշումը` 2018թ.-ին կազմակերպության գագաթաժողովը Երևանում անցկացնելու որոշման ընդունման գործում։

Տիկնայք և պարոնայք,

Այս տարի հունվար ամսին մենք հանդիսավոր պայմաններում նշեցինք Հայաստանի և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Մենք հպարտ ենք, որ անցնող քառորդ դարի ընթացքում փոխադարձ հարգանքի և վստահության հիման վրա Կանադայի հետ հաստատել ենք ջերմ բարեկամություն և սերտ համագործակցություն: Տեղի են ունեցել բարձր մակարդակի փոխայցելություններ, ստորագրվել են բազմաթիվ միջպետական համաձայնագրեր, իրականացվում են ամենատարբեր ոլորտներին առնչվող ծրագրեր, տարեցտարի զարգանում և թափ է առնում ժողովրդական դիվանագիտությունը:

Գոհունակությամբ պետք է նշեմ այն պատկառելի ավանդը, որ հայ-կանադական հարաբերությունների զարգացման մեջ ներդնում է Կանադայի բազմահազարանոց հայ համայնքը:

Վստահ եմ, որ հայ-կանադական հարաբերությունները կշարունակեն զարգանալ բարեկամության և համագործակցության ոգով` գրանցելով նորանոր տպավորիչ նվաճումներ:

Սիրելի բարեկամներ,

Կրկին շնորհավորում եմ Կանադայի Համադաշնության 150-ամյակի կապակցությամբ և լավագույն մաղթանքներն եմ հղում կանադացի մեր բարեկամներին։

Տպել
2526 դիտում

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան