Երևան
16 °C
Վերին Լարսի մոտակայքում կրկին ձյուն է եկել ու անցակետում կրկին բարդություններ կան: Վերին Լարսի անցակետի սեզոնային փակումները արդեն սովորական են դարձել: Այնքան սովորական, որ հանրությունը դրա մեջ ոչ մի արտառոց բան այլեւս չի էլ տեսնում. դե ձյուն եկավ՝ պետք է փակվի...:
Իրականում դա միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Հայաստանը իր ամենախոշոր առեւտրատնտեսական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ: Իսկ 2014 թվականից Վերին Լարսը նաեւ միեւնույն տնտեսական տարածքի՝ ԵՏՄ երկու երկրների միջեւ ցամաքային միակ ճանապարհն է: Շատ պատկերավոր ասած, միասնական տնտեսական տարածքը այն է, երբ ապրանքների շրջանառությունը, ասենք՝ Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ նույնն է, ինչ, ասենք, Երեւանի ու Գյումրիի: Ու պատկերացնենք, որ Երեւան- Գյումրի միակ ցամաքային ճանապարհը ամեն տարի ձմռանը պարբերաբար փակվի՝ տարեկան ընդհանուր առմամբ մի քանի ամիս: Ու հենց դա էլ, պատկերավոր ասած, տեղի է ունենում Վերին Լարսում: Ու ստացվում է, որ հայաստանյան արտադրողների համար տարին մի քանի ամիս փակ է «ԵՏՄ-ի 170 միլիոնանոց շուկան»:
Կա՞ արդյոք տարբերակ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կայուն ու հուսալի ցամաքային ճանապարհ ունենալու: Տեսականորեն կա, գործնականում՝ ոչ: Համենայն դեպս՝ տեսանելի ապագայում: Ընդ որում, տեսականորեն կա մի քանի տարբերակ: Բացի Վերին Լարսից, կա եւս երկու ավտոճանապարհ, որոնք կապում են Հայաստանը Ռուսաստանի հետ: Դրանցից մեկն անցնում է Հարավային Օսեթիայի տարածքով եւ հայտնի է որպես Ռոկիի թունել: Մյուսն անցնում է Աբխազիայի տարածքով. անցակետը կոչվում է Պսոու-Վեսյոլայա: Այս երկուսն էլ չեն գործում Վրաստան-Ռուսաստան-Հարավային Օսեթիա-Աբխազիա չլուծված խնդիրների պատճառով:
Արդեն տարիներ շարունակ Ռուսաստանն ու Վրաստանը բանակցում են այս անցակետերը գործարկելու շուրջ: Այս տարվա փետրվարին վրացական կողմը հայտարարեց, որ ինքը արդեն բոլոր փաստաթղթերը պատրաստել է, եւ անցակետերի բացման հարցում Ռուսաստանը պետք է քայլեր անի: Այդ ժամանակ հույսեր առաջացան, որ այդ անցակետերը տեսանելի ապագայում կբացվեն: Խնդիրն այն է, որ եթե նախկինում Հայաստանը պարզապես Ռուսաստանի տնտեսական գործընկերն էր, ապա արդեն երեք տարի է, ինչ Հայաստանն ու Ռուսաստանը միեւնույն տնտեսական տարածքի մասնակիցներ են: Եվ կարելի էր սպասել, որ Վրաստանի հետ Ռուսաստանի ունեցած խնդիրները գոնե տրանսպորտային հաղորդակցության վերականգման հարցում փոքր-ինչ կնահանջեն: Այսինքն, ռուսական կողմի մոտ շահագրգռություն կառաջանա ժամ առաջ բացել անցակետերը, քանի որ դա կենսական նշանակություն ունի իր ռազմավարական գործընկերոջ՝ Հայաստանի համար, որը նաեւ ՌԴ-ի հետ միեւնույն տնտեսական տարածքում է՝ ԵՏՄ-ում:
Բայց արձանագրենք, որ Ռոկիի թունելի ու Պսոու-Վեսյոլայա անցակետերի բացման ուղղությամբ այս տարվա փետրվարից հետո որեւէ շոշափելի առաջխաղացում տեղի չի ունեցել: Ու բնական հարց է ծագում՝ եթե հիմա էլ առաջխաղացում չկա, ինչու պետք է տեսանելի ապագայում լինի: Ռուսաստանի համար Վրաստանի առաջ տնտեսական ու տրանսպորտային բարդություններ ստեղծելը թերեւս ավելի կարեւոր է, քան իր ռազմավարական գործընկերոջ՝ Հայաստանի համար տնտեսական ու տրանսպորտային ավելի բարվոք պայմաններ ապահովելը: Դա մի տեսակ չի տեղավորվում ԵՏՄ-ի «գաղափարական» շրջանակների մեջ:
Իսկ ինչ է նշանակում, երբ տարեկան մի քանի ամիս կտրվում է ցամաքային ճանապարհը Հայաստանի եւ ԵՏՄ-ի միջեւ: Դա նշանակում է, որ մեր ապրանքները, որոնք նախատեսված են ԵՏՄ շուկայի համար, ավելի մեծ բարդություններով են տեղ հասնում, դրանց ինքնարժեքը բարձրանում է, ու դրանք դառնում են ավելի անմրցունակ:
Պարբերաբար փակվող ցամաքային ճանապարհի ֆոնին առավել ուշագրավ է դառնում Իրանի եւ ԵՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի կնքման հեռանկարը, որի ջատագովն ու թիվ մեկ շահագռգիռ կողմը հենց Հայաստանն է: Էլի տեսականորեն, նման համաձայնագիր կնքելու պարագայում Հայաստանը կդառնա Իրանի եւ ԵՏՄ-ի միջեւ տարանցիկ երկիր: Իսկ գործնականում տարեկան մի քանի ամիս Հայաստանը կորցնելու է տարանցիկ երկրի կարգավիճակը: Դա էլ հանգեցնելու է նրան, որ ԵՏՄ-ն ու Իրանը իրար մեջ ապրանքափոխանակությունը հուսալի դարձնելու համար կփնտրեն ու հաստատ կգտնեն այլ ճանապարհներ, որոնք շրջանցում են Վերին Լարսը եւ հետեւաբար՝ նաեւ Հայաստանը:
Հ.Գ. կա նաեւ այլ տարբերակ ավելի հուսալի ցամաքային կապ ապահովելու համար Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ: Հենց Վերին Լարսի ճանապարհը զգալիորեն ավելի հուսալի դարձնելու համար ճանապարհի որոշ հատվածներում ինժեներական կառույցներ են անհրաժեշտ՝ թունելներ, ծածկած ճանապարհներ եւ այլն: Դրանք մեծ ներդրումներ են պահանջում: Սակայն ԵՏՄ-ում չի քննարկվել, չի քննարկվում ու հաստատ չի էլ քննարկվի միության ընդհանուր բյուջեից վարկի կամ դրամաշնորհի տեսքով նման կառույցներ ֆինանսավորելու տարբերակը, որպեսզի Վերին Լարսի հատվածը ձմռանը ավելի անցանելի դառնա: ԵՏՄ-ին Հայաստանը որպես տնտեսական միավոր չի հետաքրքրում: Այդ դեպքում որքանո՞վ է մեզ համար ԵՏՄ-ն հետաքրքրիր տնտեսական տեսանկյունից:
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
Նոր նշանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում
© 2024 Հայկական ժամանակ