Մենք Արցախում աշխատելու պատրաստակամություն ունենք. Կոշա Ջուբերթ

19/10/2017 schedule11:43

Համաշխարհային էկոգյուղերի ցանցն արագ զարգացող միավոր է, որում ներգրավված համայնքները միեւնույն, այսպես կոչված՝ կանաչ գաղափարախոսության կրողներ են։ Այս օրերին Հայաստանում է Համաշխարհային էկոգյուղերի ցանցի տնօրեն Կոշա Ջուբերթը՝ ուսումնասիրելու համար հայաստանյան համայնքների էկոցանց ձեւավորելու եւ այդ ուղղությամբ համագործակցության հնարավորությունները։

- Տիկին Ջուբերթ, Ձեզ գոհացնու՞մ է այն տեմպը, որով զարգանում է էկոգյուղերի ցանցն աշխարհում, այն ակտիվությունը, որով մարդիկ, համայնքները սկսում են հարել այդ գաղափարին։

- Էկոգյուղերի առաջին ցանցը հիմնադրվել է 1995թ., այն համայնքների կողմից, որոնք ինքնուրույն հանգել էին այդ մտքին, որ պետք է միասին իրականացնեն իրենց գաղափարները՝ ավելի շաղկապված բնությանը, իրենց ավանդույթներին, համայնքի երկարակեցությունն ու կայունությունն ապահովելու համար։ Այս միտումը շատ վարակիչ է, ու անընդհատ նոր համայնքներ են ոգեւորությամբ ցանկություն հայտնում ցանցում ներգրավվելու։ Քանի որ, եթե խոսում ենք ընդհանրապես կայունության մասին, ապա կարծում եմ՝ յուրաքանչյուր գյուղ պետք է դառնա էկոգյուղ, որպեսզի կարողանա երաշխավորել իր կայունությունն ու զարգացումը՝ բոլոր իմաստներով։ Դրանով է պայմանավորված, որ մենք միշտ նոր տարածքներ ենք այցելում, ընտրում ենք մի քանի օրինակելի համայնքներ, աշխատում ենք նրանց հետ, օգնում ենք նրանց կայանալ, որպեսզի նրանք հարեւան համայնքների համար դառնան այն վարակիչ գործոնը, որի շնորհիվ այդ շրջանակը գնալով մեծանում է։

- Այսինքն՝ հաշվի առնելով ցանցի երիտասարդ տարիքը, տարածման տեմպերը գոհացուցի՞չ կարելի է համարել։

- Պատկերացրեք՝ ընդհանուր առմամբ արդեն 10 հազար համայնք կա ցանցում ընդգրկված։ Օրինակ, Դանիայում 50 էկոգյուղ կա, բայց 40-ն էլ շուտով կմիանան։ Շատ երկրներ կան, որոնք այս գաղափարը ներառում են իրենց պետական ծրագրում, օրինակ՝ Բուրկինա Ֆասոն ուզում է մինչեւ 2020 թվականը 2000 գյուղանոց էկոցանց ստեղծել։ Սենեգալը կառավարության մակարդակով ուզում է 14 հազար էկոգյուղեր ստեղծել։ Սենեգալում հիմա ընդամենը 500 այդպիսի գյուղ կա, բայց դա գործընթաց է, որը հետեւողական աշխատանք է պահանջում։

- Ես գիտեմ, որ դուք Հայաստանում արդեն եղել եք որոշ գյուղերում, որպեսզի ուսումնասիրեք իրավիճակը։ Ի՞նչ գնահատական եք տալիս։ Կա՞ն նախադրյալներ, որ մոտ ապագայում հայաստանյան որոշ գյուղեր կկարողանան էկոցանց կազմել ու միավորվել Համաշխարհային էկոգյուղերի ցանցին։

- Իհարկե։ Այն տեղերում, որտեղ եղել եմ, միանշանակ կարող եմ ասել՝ կա ճիշտ վերաբերմունք մշակութային եւ բնության արժեքների նկատմամբ։ Իհարկե, խնդիրներն էլ եմ տեսել, մասնավորապես, որ երիտասարդները հակված են հեռանալ դեպի քաղաքները կամ նույնիսկ արտերկիր։ Բայց միեւնույն ժամանակ կա այն ներքին գիտակցումը, որ եղածը շատ լավն է, ու պետք է պահպանել, ու այդ նպատակով կոնկրետ գործողության դիմել։ Որովհետեւ եթե իրերի դրություն չփոխվի՝ նրանք կարող են հեռանալ ու կորցնել իրենց համայնքը։ Եվ դա այն հիմքն է, որը մտածողության մեջ սկսում է ձեւավորել էկոգյուղի գաղափարը։

Նաեւ շատ կարեւոր է սկզբում եւեթ հասկանալը, թե կոնկրետ գյուղի դեպքում ինչպես պետք է նախագծվեն սոցիալական, տնտեսական կամ կրթական ասպեկտները։ Համայնքը պետք է ճիշտ գնահատի իր պոտենցիալն ու առավելությունները, նաեւ թուլությունները։ Էկոգյուղի կարեւոր գործառույթներից է նաեւ շրջակա միջավայրի, ինչպես նաեւ ավանդական, մշակութային արժեքների պահպանումը։ Բայց նաեւ նրանք կոչված են ստեղծելու մի արտադրանք, որը հենց իրենցն է լինելու եւ կախված չի լինելու դրսի պահանջարկից՝ դարձնելով նրանց անկախ ու ինքնաբավ։ Եվ իհարկե ավելի առողջ սնունդ են սկսում արտադրել, ինչը լավ խթան է էկոտուրիզմի զարգացման համար, իսկ դա էլ այն հիմքն է, որի վրա ձեւավորվում է տնեսության կմախքը։

- Ի դեպ, աշխարհի որոշ երկրներում խոշոր կորպորացիաները շեշտը դնում են գենոմոդիֆիկացված սնունդի վրա՝ հիմնավորելով, որ դա որոշ վայրերում սովի հաղթահարման միակ եղանակն է։ Ի՞նչ եք կարծում, չի՞ կարող մարդկանց մեջ կարծիք ձեւավորվել, որ էկո սնունդի առաջխաղացմամբ դուք դեմ եք դուրս գալիս սովի հաղթահարմանն ուղղված՝ առաջին հայացքից  շատ մարդասիրական մի նախաձեռնության։

- Այդ կորպորացիաները, իրենց ազդեցության բոլոր լծակներով, մեծ ջանքեր են կիրառում հանրային կարծիքը հօգուտ իրենց ձեւավորելու համար։ Բայց եթե ուսումնասիրենք իրական զեկույցները, կտեսնենք, թե ինչ վիճակում է հայտնվում հողը թունաքիմիկատներից հետո՝          ամեն տարի դեգրադացվելով, թե ինչպես են մարդիկ կախման մեջ հայտնվում այդ կորպորացիաների առաջարկած սերմերից, ինչի արդյունքում օրիգինալ սերմերը տարբեր երկրներում պարզապես վերանում են։ Մեր ծրագիրն այն նպատակն է հետապնդում, որ նրանք միշտ անկախ մնան, իրենց սերմերն ունենան, արտադրության աճի համար այլընտրանքային եղանակներ ենք առաջարկում, որոնք կոնկրետ են ու կիրառելի, որպեսզի նրանք կարողանան մրցակցային դաշտում մնալ։ Բացի այդ, Հայաստանը շատ մշակաբույսերի բնօրրան է, այստեղ գյուղատնտեսության հազարավոր տարիների մշակույթ եւ փորձ կա։ Իսկ Հայաստանն այդ ամեն ինչը կարող է վտանգել եւ կորցնել՝ տուրք տալով կասկածելի տեխնոլոգիաներին։

- Իսկ ի՞նչ սկզբունքներ կան, որոնցով աշխատում եք գյուղերի հետ, կա՞ն քաղաքական նախապաշարումներ։ Օրինակ՝ Արցախը կարո՞ղ է ներգրավվել այս ծրագրում եւ էկոցանցի մասնիկ դառնալ։

- Մենք աշխատում ենք բոլոր համայնքների հետ, առանց սահմանների ու նախապաշարումների։ Հենց Արցախի համայնքները, որոնք այդքան դժվարություններ են տեսել կոնֆլիկտի հետեւանքով, արժանի են սատարման։ Մենք, իհարկե, հասկանում ենք, որ քաղաքական նրբություններ կան, այնպես որ, զգուշորեն ենք վերաբերվում խնդրին, բայց պատրաստակամություն ունենք այնտեղ աշխատանքներ տանելու։

- Ո՞ւմ հետ եք գործակցում Հայաստանում այս ծրագիրն իրագործելու համար, ունե՞ք արդեն համախոհներ։

- Մենք աշխատում ենք Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հետ, որը շատ հետաքրքիր աշխատանք է տանում համայնքներում բնապահպանական, սոցիալական եւ մնացած բոլոր ուղղություններով, որ ներառում է մեր գաղափարախոսությունը։ Եվ մենք շատ ուրախ ենք, որ ձեռք ենք բերել Հայաստանի կառավարության նախնական հավանությունը եւ սատարումը՝ ի դեմս վարչապետի եւ բնապահպանության նախարարության։ Ծրագրին իր աջակցությունն է ցուցաբերում նաեւ Գերմանիայի դեսպանությունը, ինչպես նաեւ էկոտուրիզմի շրջանակում համագործակցության եզրեր ենք ձեւավորում UNDP-ի հետ։ 

Վահագն Թեւոսյան

Տպել
2130 դիտում

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան