Կիեւ. ցույցերը շարունակվում են, պատգամավորներին կարող են զրկել անձեռնմխելիությունից

18/10/2017 schedule15:35

Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւի կենտրոնում արդեն երկրորդ օրն է, ինչ տեղի է ունենում Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիի կողմնակիցների մասշտաբային բողոքի ակցիան: Տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդես են գալիս հայտարարություններով, նրանք սկսում են խոսել եւս մեկ «մայդանի» հնարավորության մասին:

Զանգվածային բողոքի ակցիան նախաձեռնող Միխեյիլ Սաակաշվիլին ուկրաինական ընդդիմության այլ ներկայացուցիչների հետ պահանջել է նախագահ Պյոտր Պորոշեյնկոյի հրաժարականը: «Կոչ եմ անում կիևցիներին գալ այստեղ և պահանջել Պորոշենկոյի հրաժարականը»,- այսօր, ելույթ ունենալով հանրահավաքի մասնակիցների առջև, հայտարարել է Ուկրաինայում ընդդիմադիր շարժում սկսած Միխեյիլ Սաակաշվիլին: Նրա խոսքով՝ «քանի դեռ Պորոշենկոն իշխում է, կլինի աղքատություն, ստորացում և արտագաղթ»:

Տեղի է ունեցել նաեւ բախում ցուցարարների ու իրավապահների միջեւ: Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել այն բանից հետո, երբ հանրահավաքի մասնակիցները փորձել են վրան տանել Ռադայի շենքի մոտ՝ շրջանցելով մետաղորսիչ սարքերը:

Նշվում է, որ Սահակաշվիլիի կուսակցությունից բացի, բողոքի ակցիային մասնակցել են նաև Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինան», Անատոլի Գրիցենկոյի «Քաղաքացիական դիրքորոշումը» և մի շարք հասարակական կազմակերպություններ: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր, որ իր համար ամենակարևորը Իրավապահների և ցուցարարների միջև բախումներ թույլ չտալն է:

Ուկրիանայի Ռադայում «Ընդդիմադիր բլոկ» ֆրակցիայի պատգամավոր Յուրի Բոյկոն դեմ է հանդես եկել հեղափոխական փոփոխություններին՝ հայտարարելով, որ երկիրը չի դիմանա երրորդ «մայդանին»:

Ցուցարարների թիվը տարբեր գնահատականներով կազմել է 3-ից 6 հազար: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը, ցույցի մասնակիցներն իշխանություններին երեք հիմնական պահանջ են ներկայացրել՝ ստեղծել հակակոռուպցիոն դատարան, չեղարկել պատգամավորական անձեռնմխելիությունը և բարեփոխել Ընտրական օրենսգիրքը:

Ուկրաինական ընդդիմության գնահատմամբ՝ երկրում դատարանների անկախության հարցում այդպես էլ առաջընթաց չի նշմարվում, իսկ կոռուպցիան շարունակում է մոլեգնել առաջվա պես: Այս հանրահավաքը հաջորդում է երկրում վերջերս բացահայտված հերթական աղմկոտ կոռուպցիոն սկանդալին: Ուկրաինացի քննիչները պարզել են, որ պատերազմական դրության մեջ գտնվող երկրի ռազմական գերատեսչության մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ խոշոր չափերի պետական ունեցվածք են յուրացրել: Կրքերն էլ ավելի են բորբոքվել, երբ իրավապահները կասկածյալներին ոչ թե բանտարկել են, այլ տնային կալանքի են ենթարկել:

Թեև Ուկրաինայում վերջին ամիսներին նման բացահայտումները հաճախակի են դարձել, ընդդիմությունը դա բավարար չի համարում՝ պահանջելով խստացնել կոռուպցիոներների պատիժը: Խորհրդարանի շենքի մոտ հավաքված ակտիվիստներն այսօր պնդում էին՝ նախագահն ու խորհրդարանը երեք տարվա ընթացքում որևէ կերպ չեն բարեփոխել Ուկրաինայի քաղաքական համակարգը, չեն կատարել նախընտրական խոստումները:

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն կարծես արձագանքել է բողոքի ցույցի մասնակիցների պահանջին ու արդեն խորհրդարան ուղարկել Պատգամավորական անձեռնմխելիության չեղարկման մասին օրենքի նախագիծը: Եթե այն արժանանա Ռադայի հավանությանը, ապա սկսած 2020 թվականից ուկրաինացի օրենսդիրներին քրեական պատասխանատվության ենթարկելու, ձերբակալելու և կալանավորելու համար այլևս անհրաժեշտ չի լինի խորհրդարանի համաձայնությունը:

Պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու պահանջն Կիևի կենտրոնում կազմակերպված բազմամարդ բողոքի ցույցի մասնակիցների գլխավոր պահանջներից մեկն էր:

Տպել
2666 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան