Ազգի փրկիչը. Կարապետովիչի հուշաքարը չի փակցվի

18/10/2017 schedule16:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հոկտեմբերի 19-ի համարում

Մոտ մեկ ամիս առաջ մի խումբ երեւանցիներ գրավոր դիմել են Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանին՝ «ԱԼՄ» հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանի հուշաքարը իր տան պատին փակցնելու թույլտվություն ստանալու համար: Այո՛, հենց հուշաքարը, քանզի 32 քաղաքացու ստորագրությամբ քաղաքապետին ուղղված դիմումի մեջ գրված է. «Մենք, բազմաթիվ հին երեւանցիներով ցանկանում ենք «ԱԼՄ» հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանի ազգանվեր աշխատանքի համար, նրա բնակարանի պատին, մեր ուժերով տեղադրել սպիտակ մարմարյա  հուշաքար, որը կհիշեցնի նրա անմոռանալի ազգանվեր գործը՝ նվիրված հայ ազգին: Խնդրում ենք ձեր կարգադրությունը»:

Ահա այսպես: Ի պատասխան հին երեւանցիների դիմումի, քաղաքապետարանի  կազմակերպչական բաժնի պետ Գագիկ Բաղդասարյանի ստորագրությամբ, Կարապետովիչի հուշաքարը փակցնելու գործի նախաձեռնողներին է ուղարկվել հետեւյալ գրությունը. «Ի պատասխան ձեր դիմումի՝ հասցեագրված Երեւանի քաղաքապետին, Տիգրան Կարապետյանի բնակարանի պատին հուշաքար տեղադրելու մասին, հայտնում ենք, որ համաձայն Երեւանի քաղաքապետարանի  անվանակոչության հանձնաժողովի կանոնադրության, կենդանության օրոք հուշաքարի տեղադրման թույլտվություն չի տրվում»:

Ավելին, մեզ հետ զրույցում քաղաքապետարանի կազմակերպչական բաժնի պետ Գագիկ Բաղդասարյանը տեղեկացրեց, որ համաձայն անվանակոչության մասին կանոնադրության, հուշաքար փակցնելու թույլտվություն տրվում է պետությանն ու ժողովրդին անուրանալի ծառայություններ մատուցած հայտնի գործչի մահից միայն 3 տարի անց եւ միայն բացառիկ դեպքերում, այն էլ՝ կառավարության հատուկ որոշմամբ է հնարավոր, որ հուշաքար փակցվի հայտնի գործչի մահվանից անմիջապես հետո, ինչպես դա եղավ հոկտեմբերի 27-ի զոհերի դեպքում: Այդուհանդերձ, քաղաքապետարանի պատասխանը չի բավարարել դիմումատուներին, քանզի, ստանալով քաղաքապետարանի մերժումը, դիմող կողմի ներկայացուցիչը գրել է. «Ստացել եմ պատասխանը, որն ինձ չի բավարարում»:

Իսկ արդեն երեկ մեզ էր դիմել Կարապետովիչի մարմարյա հուշաքարը փակցնելու ջատագովներից մեկը՝ հին կայարանցի ներկայացած Սաշիկ Ստեփանյանն ու պաշտոնապես հայտարարեց, որ իրենք՝ Կարապետովիչի երկրպագուները, կանգ չեն առնելու եւ այս հարցը հասցնելու են մինչեւ հանրապետության նախագահ: «Այդ ինչպե՞ս է, որ Շառլ Ազնավուրին կենդանության օրոք արձան են կանգնեցնում, իսկ մենք ուզում ենք մեր ազգի փրկիչ Կարապետովիչի համար ընդամենը մի հուշաքար փակցնել եւ մեզ թույլ չեն տալիս», - քաղաքապետարանի անարդարությունից եւ չուզողությունից բողոքում էր կայարանցի Ստեփանյանը: Մենք, իհարկե, փորձեցինք բացատրել, որ հուշաքար փակցնում են բացառապես հանգուցյալների հիշատակին, սակայն կայարանցի Ստեփանյանն անդրդվելի էր. «Կարապետովիչը բացառիկ դեպք է, եւ նրան հե՛նց կենդանության օրոք է հուշաքար հասնում, ինչպես հասնում է Շառլ Ազնավուրին»:

Եւ քանի որ իրոք եղել է Ազնավուրի նախադեպը, երեկ մենք քաղաքապետարանի անվանակոչության վարչության պատասխանատու քարտուղար Իրինա Գրիգորյանից փորձեցինք պարզել՝ ինչո՞ւ է Ազնավուրին հասնում, իսկ Կարապետովիչին՝ ոչ: Գրիգորյանը պատասխանեց, որ որոշ բացառիկ դեպքերում թույլատրվում է մարդկանց կենդանության օրոք կանգնեցնել նրանց արձանը, ոչ թե հուշաքար փակցնել նրանց բնակարանի պատին, բայց դրա համար պետք է կառավարության որոշում: Այնպես որ, եթե Կարապետովիչի հուշաքարը փակցնելու կողմնակիցները չեն պատրաստվում նահանջել՝ պետք է դիմեն կառավարությանը: Եւ միգուցե այդ դեպքում նրանց թույլատրվի փակցնել Կարապետովիչի մարմարյա հուշաքարը:  Մեր նյութը թերի կլիներ, եթե չփորձեինք պարզել, թե ինչպես է վերաբերում Տիգրան Կարապետյանն իր հուշաքարը փակցնելու մի խումբ քաղաքացիների նախաձեռնությանը:

«Ես այդ նախաձեռնության հետ որեւէ առնչություն չունեմ, սակայն եթե դա օրենքի շրջանակում է, ցանկացած ոք ցանկացած նախաձեռնությամբ հանդես գալու իրավունք ունի»,- պատասխանեց նա: Եւ քանի որ Կարապետովիչի հուշաքարի հարցը, հաշվի առնելով «ԱԼՄ» հոլդինգի նախագահի աննախադեպ հեղինակությունը, կարծես հասարակական մեծ հնչեղություն է ստանում, երեկ այս հարցի վերաբերյալ իր տեսակետը մեր թերթին փոխանցեց նաեւ Կարապետովիչի ոխերիմ թշնամի, ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը. «Չարենցի հայտնի խոսքերը՝ հանճարին բանջար են ասում, բանջարին՝ հանճար, միանշանակ վերաբերում է նաեւ մեր օրերին, երբ անասնացած, ոչխարացած հոտին ուղարկում են քաղաքապետարան, որպեսզի իրական հերոսների թափուր մնացած տեղերում ջեբկիրների հուշաքար դնեն»,- վրդովված հայտարարեց նա՝ խոստանալով այս թեմային անդրադառնալ նաեւ ԱԺ ամբիոնից:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1715 դիտում

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»