Երևան
16 °C
ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում ԱԺ «Ելք» էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քվերակությունը հետաձգվեց: Հիմնական զեկուցող Արտակ Զեյնալյանը նշեց, որ խմբակցությունում կքննարկեն հանձնաժողովականների նկատառումները:
Հանձնաժողովը պետք է քննարկեր եւ եզրակացություն տար հոկտեմբերի 5-ին ԱԺ-ում գրանցված միջադեպի մասին:
Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանի խոսքով չի կարող նախագիծ ընդունվել նախադեպերի հիման վրա, քանի որ ըստ նրա, այժմ ԱԺ կանոնակարգ օրենքով Էթիկայի հանձնաժողովը պետք է քննի կոնկրետ դեպք:
«Միգուցե հանձնաժողովի անդամները կարող են տեղեկացված լինել միջադեպի մասին, բայց դուք պետք է հստակեցնեք` պատագամվորի կողմից, որ քայլն է խախտում այդ կանոնները, դրանք պետք է կցվեր նախագծին: Եթե հանձնաժողովը ստեղծվի հնարավո՞ր է երկու կողմի պահվածքն էլ քննենք, այդ թվում հարցազրույցները, որոնք տվել են միջադեպից հետո: Թե՞ հերքում եք նման հանգամանքը, մյուս պատգամավորի վարքագիծը չի կարող քննարկման ենթակա դառնալ»,- հարցրեց Թովմասյանը՝ նկատի ունենալով Փաշինյանի հարցազրույցը:
Նշենք, որ «Ելքն» առաջարկում էր 10 հոգանոց հանձնաժողով ստեղծել: Թովմասյանը առաջարկեց նախագծի անունը փոխել, իսկ 10 հոգին դարձնել 9-ը:
Այնուհետեւ, ելույթ ունենալով Նիկոլ Փաշինյանը հայտարարեց.
«Պարոն Թովմասյանը նախարար, պատգամավոր ժամանակ ինչ օրենք ասեց, բերեց մտցրեց, հիմա մեր նախագծի մասին ասում է, թե համաձայն եք երկու պատգամավորների պահվածքն էլ քննենք»,- ասաց Փաշինյանը եւ անդրադառնալով մինչ իր ելույթը ելույթ ունեցած ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանի այն հայտարարությանը, որ չկա ապացույց, եւ պետք է հարցը սրանով վերջացնել, Փաշինյանն ասաց.
«Պարոն Պետրոսյան, որ Դուք էլ ասում եք, թե իրեղեն ապացույց չկա, գնացեք Ձեր կուսակցության պատգամավորների հետ խոսեք, տեսեք ինչ են ասում: Նոր Ձեր կողքը նստած էր, ու՞ր գնաց Նապոլեն Ազիզյանը, հարցրեք իրան: Հանձնաժողովը ստեղծվում է, որ իրավիճակը քննարկի, ինչ ասել է, թե ապացույց չկա: Էդ, որ ասում եք, թե հինգ տարի իրար հետ աշխատելու եք, մենք էլ ասում ենք, թե պետք է իմանանք, ինչ պայմաններում ենք աշխատելու:
Եթե այս միջադեպը գնահատական չստացավ, ապա անկախ նրանից, թե հետո ապացույցներ կլինի, թե ոչ, բայց նման դեպքերը միշտ էլ միջանցքներում կրկնվելու են: Սա մեր նախագիծն է, ունե՞ք ուրիշ նախագիծ, բերեք, դրեք շրջանառության մեջ: Ունե՞ք մտահոգություն պատգամավորների գրառումների վերաբերյալ, ուրեմն ստեղծեք ժամանակավոր հանձնաժողով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյան կոշիկները Արտաշես Գեղամյանով մաքրելու համար: Ստեղծեք, բերեք, ես էլ կողմ կքվեարկեմ:
Հրայր Թովմասյանն ասում է, թե մեկ հոգին ավեի է: Իբր հանրապետականների կարծիքները տարբեր են, այդ հանձնաժողովում էլ պետք է համակարծիք չլինեն, ուզում են ստեղծվելիք հանձնաժողովի 10 անդամը դարձնել 9-ը: Ուզում է 71 հոգի լինեք, ուզում եք 171 հոգի եղեք, մեկ է ձեռքերներդ մեկ հոգու նման վերեւ եք հանում: Սա մեր առաջարկած նախագիծն է, ուզում եք ընդունել, ուզում եք մի ընդունել»,- իր ելույթում ասաց Փաշինյանը:
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)
Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)
Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է
Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը
Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է
Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին
Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո
Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ
«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ
Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)
Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է
Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը
ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին
5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին
Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել
200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության
Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել
Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները
Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում
Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում
Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)
Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք
«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում
Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին
Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել
Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում
«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին
Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է
Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ
© 2024 Հայկական ժամանակ