Աջ ղեկս ձախ ղեկիդ վնաս ա՞. մակրոտնտեսական նշանակության հարց

Աջ ղեկով ավտոմեքենաների համար սահմանափակումներ մտցնելու հեռանկարը ակտիվորեն քննարկվում է հանրության շրջանում:

Ու դա բնական է՝ այսօր Երեւանի փողոցներում երթեւեկող մեքենաների մի զգալի մասը աջ ղեկով են ու այս հարցը անհանգստացնում է դրանց սեփականատերերին: Անհանգստացնում է նաեւ բոլոր նրանց, ովքեր տարիներ շարունակ մի քիչ գումար են հավաքել եւ ցանկանում են որեւէ էժան, բայց լավ վիճակում մեքենա գնել:

Ինչպես հայտնվեց այդ հարցը: Մի օր ավտոմեքենա ներկրող ընկերությունների ներկայացուցիչները հանդիպեցին ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարի հետ եւ բարձրացրին հարցը: Դրանից հետո էլ սկսվեցին քննարկումները: Դրանք ոչ մի տեղ դեռ չեն բերել, որեւէ սահմանափակում դեռ չի մտցվել: Բայց արդեն հնչում են կիսապաշտոնական հայտարարություններ, որ վաղ թե ուշ սահմանափակումներ լինելու են, կամ նույնիսկ դրանց ներմուծումը ընդհանրապես արգելվելու է:

Ամենաուշագրավն այն է, որ աջ ղեկով մեքենաների համար սահմանափակումներ մտցնելու այդ կիսապաշտոնական մտադրությունների հիմքում չկա վիճակագրություն: Որքանո՞վ են վտանգավոր դրանք: Գրանցված ավտովթարներից քանիսո՞ւմ են եղել աջ ղեկով մեքենաներ: Այդ վթարներից քանիսն են եղել «աջերի» մեղքով: Վթարների պատճառները աջ ղե՞կն է, թե  վարորդի անփորձությունը: Այս եւ այլ հարցերի պատասխանները չկան: Չենք զարմանա, եթե նման վիճակագրություն մեր պատկան մարմինները ընդհանրապես չունենան:

Ու այս ֆոնին խոսվում է այդ մեքենաների համար սահմանափակումներ մտցնելու վերաբերյալ: Որպես «հիմնավոր» փաստարկ բերվում են այլ՝ ավելի հաճախ եվրոպական երկրների փորձը: Տվյալ դեպքում կարեւոր չէ, այնտեղ կա՞ն նման սահմանափակումներ, թե ոչ: Եթե կան, ապա պետք է ընդօրինակվի ամբողջ փորձը: Այսինքն, պետք է մեր քաղաքային տրանսպորտն էլ այնպես աշխատի, ինչպես, ասենք, Գերմանիայում: Մեր երթեւեկությունը  կանոնակարգված պետք է լինի, որքան, ասենք, Ֆինլանդիայում, մարդկանց եկամուտները  բարձր պետք է լինեն, որքան, ասենք, Նորվեգիայում...: Այդ դեպքում կարելի է արգելել ոչ միայն աջ ղեկով մեքենաների ներկրումը, այլեւ  թույլատրել միայն նոփ-նոր մեքենաների վաճառք, իսկ երկու տարի անց մարդկանց ստիպել  իրենց մեքենան հանձնեն որպես մետաղի ջարդոն:

 Բայց խոսքը Հայաստանի մասին է: Այստեղ երիտասարդը միջինից բարձր աշխատավարձով աշխատանք գտնելուց հետո ձգտում է վարկով կամ պարտքով մեքենա գնել: Աջ ղեկով մեքենան համեմատաբար էժան է, թարմ, համեմատաբար ավելի լավ տեխնիկական վիճակում: Նույն գնով երիտասարդը կարող է գնել ձախ ղեկով ավելի հին, ավելի մաշված ու անսարք մեքենա: Աջ ղեկի ընդդիմադիրները սա ավելի լավ լուծո՞ւմ են համարում: Մյուս տարբերակը ավելի շատ փող հավաքելն է ու աջ ղեկով մեքենայի հետ համադրելի վիճակում գտնվող ձախ ղեկով մեքենա գնելը:

Որքան էլ տարօրինակ հնչի, աջ ղեկով մեքենաների սահմանափակման պատճառով ավտոմեքենաների թանկացնելը կունենա մակրոտնտեսական բացասական հետեւանք: Եթե քաղաքացին ավելի շատ է վճարում ավտոմեքենայի համար, նրա մոտ ավելի քիչ փող է մնում այլ ապրանքներ ու ծառայություններ ձեռք բերելու համար: Այսինքն եթե մեքենա գնելուց հետո մնա որոշակի գումար, ապա նա  ձեռք կբերի ասենք կահույք եւ փաստորեն կֆինանսավորի կահույքի արտադրությունը: Կամ տունը կվերանորոգի եւ մի քանի մարդու համար մի քանի ամսով եկամուտի աղբյուր կհանդիսանա: Կամ էլ իր նոր մեքենայով կճամփորդի Հայաստանով կամ Արցախով ու կֆինանսավորի զբոսաշրջության ոլորտը:

Որտեղի՞ց է ծնվում մարդկանց եկամուտները հնարավորինս նվազեցնելու անհագ ցանկությունը: Սա հոգեբանների վերլուծելու նյութ է:

Ինչ վերաբերում է պնդումներին, թե Հայաստանում առանց այդ էլ մեծ է ավտոմեքենաների քանակը եւ աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումը նպաստում է այդ թվի աճին, ապա դա ընդամենը տեղեկատվություն չունենալու արդյունք է: Հայաստանում 1000 բնակչին բաժին ընկնող ավտոմեքենաների թիվը 7 անգամ ավելի քիչ է, քան ԱՄՆ-ում, 5 անգամ ավելի քիչ, քան Գերմանիայում, 4.8 անգամ ավելի քիչ, քան Նորվեգիայում...: Այդ ցուցանիշով Հայաստանը Զիմբաբվեի, Հոնդուրասի, Թուրքմենստանի ու Գայանայի  արանքում է: Ի դեպ, ավտոմեքենաների թիվը Հայաստանում համարվում է պետական գաղտնիք: Այս հարցով Հայաստանը թերեւս նման է Հյուսիսային Կորեային:

 

Տպել
5960 դիտում

Մեսսիի Արգենտինան մոտ է մոտ է ԱԱ 2018-ը ձախողելուն

Երթևեկության ու կայանման կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայում

ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությանը կմասնակցի 8 թիմ

Սփյուռքի նախարարն ընդունել է Ռազմիկ Փանոսյանին եւ Համազասպ Դանիելյանին

Ոստիկանապետը, ԱԱԾ պետն ու վարչապետը՝ ոստիկանության զորքերի 26-ամյակին (լուսանկարներ)

Նոր մանրամասներ՝ Գեւորգ Կոստանյան Արմեն Դանիելյան հեռակա սկանդալային բանավեճից

ՀԽ քարտուղարությունը վերահաստատում է նոր իշխանություններին ամբողջական սատարումը

ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում փաստաբանների նկատմամբ սոցցանցերում դրսևորվող վերաբերմունքը

Հրապարակվել է Նիկոլ Փաշինյանի ու 10-ամյա աղջնակի հանդիպման տեսանյութը

Մարզերի երեխաներն Ազգային պատկերասրահում. ներառված էին խոցելի ընտանիքների երեխաները

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Մաքսազերծման մենաշնորհին կփոխարինի քաղաքակիրթ պետական ընկերությունը

Նախարարին սխա՞լ են զեկուցել. Արխիվի աշխատակիցներն ատամներով պահում են Ամատունի Վիրաբյանին

Կառավարական առանձնատների սպառած ջրի դիմաց կուտակած պարտքը հասնում է 54 մլն դրամի

Եղբորս պահել են ջրհորում, շղթայած. սարսափազդու պատմություն՝ Մ. Գրիգորյանի մասնակցությամբ

Նախարարն ընդունել է Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի դեսպանին

«Արմենիա» ավիաընկերության առաջիկա ծրագրերը` վարչապետի ու հիմնադիր-նախագահի քննարկման թեմա

Առաքել Մովսիսյանը (Շմայս) տեղափոխվել է ԱԱԾ (լուսանկարներ)

Արդարադատության նախարարի այցը՝ Ֆրանսիայի Հանրապետություն