Ես միամի՞տ եմ, որ իմ մեքենայի մեջ 220 հազար փող թողնեմ. փոխնախարարն ավտոտնակի խնդիր ունի

Քիչ առաջ Սփյուռքի փոխնախարար Սերժիկ Սրապիոնյանն armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իր մեքենայից գումար չեն գողացել` միայն կոտրել են մեքենայի ապակին:

Նշենք, որ առավոտյան տեղեկություն հրապարակվեց, որ հոկտեմբերի 17-ի՝ 21:30-ից մինչեւ հոկտեմբերի 18-ի 08:20-ը, ընկած ժամանակահատվածում թալանել են սփյուռքի փոխնախարար Սերժիկ Սրապիոնյանի վարած Nissan Qashqai մակնիշի 695 ԼԼ 11 համարանիշի ավտոմեքենան եւ գողացել 220 հազար ՀՀ դրամ:

«Չի կարելի այդքան անպատասխանատու եւ անհեթեթ լինել: Գրել են մի բան, որը գոյություն չունի եւ ինձ դարձրել են մատի փաթաթան: Մեքենայի ապակին ջարդել են, բայց ոչ մի բան չեն տարել, թե այդ 220 հազարը որտեղից է մոգոնվել, ես չգիտեմ: Զայրույթից չգիտեմ՝ ինչ անեմ: Իմ մեքենան չեն թալանել, եւ հետո ես այդքա՞ն միամիտ մարդ եմ, որ 220 հազարը թողնեմ մեքենայի մեջ, բայց դա ինձ համար պատկառելի գումար է, չունեմ այդքան փող»,- մեր զրույցում ասաց փոխնախարարը:

Սրապիոնյանի խոսքով՝ չի բացառվում, որ իր մեքենայի ապակին կոտրել են երեխաները`բակում խաղալու ժամանակ:

«Ապակին կոտրվել է, բայց կարող է երեխաները բակում խաղացել են, քար են նետել աննշան ապակին կոտրվել է: Ես ոստիկաններին կանչել եմ, որ մարդիկ գան, տեսնեն պատահակա՞ն է եղել, թե՞ դիտավորյալ»,- ասաց նա:

Armtimes.com-ի հարցին, թե մեքենան անվտանգության ազդանշանային համակարգ չունի՞, փոխնախարարն ասաց.

«Ազդանշանային համակարգը ձայնային չէ, լուսային է, որը չեմ նկատել: Երեկոյան կանգնեցրել եմ, լուսադեմին իջել եմ, տեսել եմ, որ կոտրված է: Ես ի՞նչ իմանամ՝ հստակ երբ է եղել: Հազար ու մի երեխա է խաղում: Ի՞նչ իմանամ, որ մեկն է արել»,- ասաց Սերժիկ Սրապիոնյանը:

Փոխնախարարը նաեւ ավտոտնակի հետ կապված խնդիր ունի, այդ իսկ պատճառով մեքենան դրսում է կայանում:

«Ավտոտնակ ունեմ, բայց բարվոք վիճակում չէ, որ մեքենա կայանեմ»,- եզրափակեց նա:

Տպել
5302 դիտում

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը