Ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողները կստանան ուսման վարձի լրացուցիչ զեղչ  

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ կառավարության աջակցությամբ կփոխհատուցի 2016 թվականի ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածում զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած եւ բուհերի առկա համակարգի բակալավրիատում սովորող ուսանողների ուսման վարձը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը:

Նա մանրամասնել է, որ ՀԵՀ-ը նշված ուսանողների համար կհատկացնի 20 տոկոս (Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողների համար՝ 10 տոկոս) փոխհատուցում՝ 2017-2018 ուսումնական տարվա առաջին կիսամյակի համար։ Երիտասարդական հիմնադրամի հատկացրած զեղչը կգումարվի բուհերի կողմից սահմանված 30 տոկոս զեղչին (ԵՊԲՀ-ի դեպքում 40 տոկոս)՝ ընդհանուր կազմելով 50 տոկոս:

Ավելի ուշ ընդունված որոշման մասին տեղեկություն հրապարակեց նաեւ ՀՀ կառավարությունը՝ հայտնելով՝

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը կհատկացվի 80 մլն դրամ՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամին տրամադրելու համար: Գումարը հատկացվել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն եւ հասարակական ակտիվություն ունեցող առաջին կուրսի ուսանողներին կրթաթոշակների տրամադրման եւ 2016 թ. ապրիլի 2-6-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած կամ մարտական գործողություններին մասնակցած ուսանողների ուսման վարձերի մասնակի փոխհատուցման նպատակով: 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ անցյալ կիսամյակ նույնպես մարտական հերթապահություն իրականացրած ուսանողներին տրամադրվել է ուսման վարձի փոխհատուցում: Նրանց թիվը եղել է 441: Իսկ թե քանի ուսանող է ուսման վարձի զեղչի իրավունք ստանալու այս տարի, դեռ պատասխան չենք ստացել:

Տպել
608 դիտում

Արմեն Սարգսյանին ճանաչում են քաղաքական էլիտայում

Թուրք-քրդական խնդիրը Սիրիայի սահմանին վերածվում է պատերազմի. 2 կողմում էլ տուժածներ կան

«Ապազգային» բաներ. արտաքին քաղաքական դեֆոլտ

Սուպերարեվմտամետները. լեյտենանտ Շմիդտի որդիները ՀՀ-ից

Արգելվել է Զարուհի Փոստանջյանի մուտքը Վրաստան

Ծանոթ ձեռագիր. ընդդիմությունը տեռո՞ր է պատրաստում

Ձեր ծառայության նկատմամբ մարդիկ պետք է վստահություն ունենան. վարչապետը՝ ՍԱՊԾ կազմին

Այդ 2-3 հոգին ոչ մի բանի չհասած քծնողներ են. Հայկ Մարությանը՝ ֆիլմը տարածողների մասին

Ադրբեջանական զինուժը գործողության մեջ է դրել հարվածային ԱԹՍ՝ ինքնաշեն ձեռքի նռնակով

Սպանվել է Ադրբեջանի ԶՈւ գնդապետ՝ «Ծառայողական պարտականությունները կատարելիս»

Բոլոր տարբերակներից ամենահաջողն են ընտրել. քաղաքագետը՝ Արմեն Սարգսյանի թեկնածության մասին

Ու՞մ էին խանգարում ծառերի գույնզգույն շորերը, որ պատառոտեցին

Աբովյանում մայրը տուն գալով հայտնաբերել է որդուն՝ պարանով կախված վիճակում

Լարսի անցակետը բացվել է. կուտակված 280 բեռնատարները կարող են շարունակել ճանապարհը

ՄԻՊ-ը անգամ փաստաբանի ֆունկցիա չունի, իրենից շատ բան են ակնկալում․ Գևորգ Կոստանյան

Ալավերդու սպանությունները հանցավոր խմբի ծրագրված համագործակցությունների արդյունք են

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանի համար տարին կսկսվի պրեմիերաներով

Արթիկում բուք է, Վարդենյաց լեռնանցքը՝ դժվարանցանելի

Բավրայի անցակետից բքի մեջ կորած Թուրքիայի քաղաքացիները հայտնաբերվել են Ցողամարգում

Տաք եղանակը կպահպանվի այսօր ու այս աշխատանքային շաբաթվա ընթացքում