Աչքակապություն. ինքնանպատակ փոփոխություններ

19/10/2017 schedule15:55

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հոկտեմբերի 20-ի համարում

«ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի շուրջ բավական մեծ աղմուկ բարձրացավ, հնչեցին սուր քաղաքական հայտարարություններ, բայց գործնականում՝ առաջարկված փոփոխություններով կոալիցիան փորձում է պահպանել ընտրական գործընթացների այն համակարգը, որի շնորհիվ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը կարողացան ԱԺ մտնել եւ կազմել մեծամասնություն: ԸՕ-ի փոփոխությունների շուրջ ծավալված բոլոր քննարկումները հիմնականում վերաբերում էին երկու խնդիրների՝ ԱԺ մեծամասնական եւ համամասնական մանդատների համամասնությանն ու ընտրական հանձնաժողովների ձեւավորմանը:

Աժ ներկայացված նախագծով, որն արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է (դրանում մանդատների համամասնությանը եւ ընտրական հանձնաժողովների ձեւավորման կարգին վերաբերող հոդվածների վերաբերյալ փոփոխությունները ընդգրկված չեն) առաջարկվում է փոփոխել գործող ԸՕ-ի շուրջ 44 հոդվածներ: Բայց ինչպես վերը նշեցինք՝ այդ փոփոխությունները կարծես ոչ ոքի չեն անհանգստացնում:  Իշխող քաղաքական ուժերի նման անտարբեր վերաբերմունքը, թերեւս, հասկանալի է, առաջարկվող նախագծով գործող ընտրական համակարգը, ըստ էության, ոչնչով չի փոխվում ընտրական կեղծիքների կանխարգելման տեսանկյունից:

Այսինքն, Աժ ներկայացված փաստաթղթում ներառված մի քանի տասնյակ փոփոխությունները փաստորեն կրում են զուտ ձեւական բնույթ: Փոխարենը, ԸՕ-ից առաջարկվում է հանել թեկնածուների առաջադրումը պաշտպանող ստորագրահավաքը, ինչի շնորհիվ, ըստ էության, ընտրական գործընթացի՝ առաջադրումից հետո մինչեւ գրանցումն ընկած ժամանակահատվածը զգալի կէժանանա: Մյուս կողմից, նախընտրական գրավների կրկնապատկման միջոցով դժվարացվում է թեկնածուների գրանցումը՝ նախագահի թեկնածուների պարագայում նվազագույն աշխատավարձի հինգ հազարապատիկի չափով նախընտրական գրավը առաջարկվում է դարձնել 10 հազարապատիկ (5 միլիոնի փոխարեն՝ 10 միլիոն դրամ), իսկ համամասնական ցուցակների գրանցմանը՝ 2 հազար 500-ից՝ 5 հազար (երկուսուկես միլիոնի փոխարեն 5 միլիոն դրամ):

ԸՕ-ում փոփոխություների անհրաժեշտությունը ներկայացնելիս հեղինակները խոստովանում են, որ այս քայլը պայմանավորված է Եվրախորհրդի առջեւ ՀՀ ստանձնած պարտավորություններով, այդ մասին նշված է նաեւ նախագծին կցված պաշտոնական հիմնավորման մեջ: Բայց եվրոպական կառույցները նկատի են ունեցել ոչ թե  ԸՕ ինքնանպատակ փոփոխությունների ենթարկելը, այլ դրա բարելավումը՝ ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների համար օրենսդրական նպաստավոր դաշտ ստեղծելու տեսանկյունից: Բայց ԱԺ-ն, կամ ավելի ճիշտ՝ վերջինիս մեծամասնությունն ընդամենը փորձում է ԸՕ բարելավման իմիտացիա անել՝ ձեռքի հետ ստեղծելով իր հետագա վերարտադրության համար առավել նպաստավոր պայմաններ:

Բանն այն է, որ փոքր նախընտրական գրավներով ընտրություների պարագայում անկանխատեսելի թեկնածուների ի հայտ գալն առավել դյուրին է: Իսկ մեծ գումարների անհրաժեշտությունը իշխող քաղաքական ուժերի համար իրավիճակը դարձնում է ավելի վերահսկելի: Այսինքն, պոտենցիալ հակառակորդներին չեզոքացնելու համար բավական է հետեւել, որպեսզի նրանք չկարողանան անհրաժեշտ գումարները հայթայթել: Մյուս կողմից, առաջադրումը պաշտպանող ստորագրահավաքները ծախսատար են միայն իշխանության եւ մեծ գումարների հիման վրա ստեղծված կուսակցությունների եւ նախագահի թեկնածուների համար, իսկ գաղափարակիցների մեծ բանակ ունեցողների համար այդ գործընթացն ընդամենը տեխնիկական հարց է:  Ասել է թե՝ այս փոփոխությամբ էլ հեշտացվում է ընդամենը «ընտրակաշառատուների» գործը:

ԸՕ-ի փոփոխությունների շուրջ ծավալված ներիշխանական քննարկումներին քաջատեղյակ մեր աղբյուրները պնդում են, որ մեծամասնական եւ համամասնական մանդատների համամասնության շուրջ իշխող կոալիցիայի եւ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների միջեւ ծագած տարաձայնությունները մոտ ապագայում կհարթվեն: Իսկ այդ նախագծի շուրջ բարձրացած աղմուկից հետո ո՞վ կփորձի ասել, որ փոփոխություններն անիմաստ էին. եթե անիմաստ էին, ինչու՞ էին բոլորը օրեր շարունակ միայն դրա մասին խոսում:

Վահագն Հովակիմյան

Տպել
1160 դիտում

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է