Քո միակ փրկությունը մեր ատամների մեջ է

19/10/2017 schedule16:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հոկտեմբերի 20-ի համարում

Թեեւ Հայաստանում բոլոր կուսակցությունները ի սկզբանե ստեղծվել են մեր բազմաչարչար ազգը փրկելու վեհ առաքելությամբ, բայց միայն նախկին ազատամարտիկ Սարգիս Կարապետյանն է, որ իր ղեկավարած կուսակցությունը ազնվորեն անվանել է «Ազգի փրկություն»: Ճիշտ այնպես, ինչպես բոլոր վիճակախաղի տոմսերի մեջ` «Շահող լոտոն»: Բայց «Ազգի փրկություն» կուսակցության պաշտոնական գրանցման պահից՝ ապրիլի 13-ից անցել է 6 ամիս, իսկ մեր ազգի փրկության հարցը այդպես էլ գլուխ չի գալիս: Եւ հենց այդ խնդիրների շուրջ պարզաբանումներ տալու համար էլ երեկ «Ազդակ» ակումբում ասուլիս էր հրավիրել կուսակցության ղեկավար Սարգիս Կարապետյանը:

Նա սկզբում հիշեցրեց, որ գարնանը իրենց կուսակցությունը որոշում է կայացրել Հայաստանում հաստատել արդարություն, հայ մարդու համար ստեղծել սոցիալապես ապահով եւ բարեկեցիկ կյանք, իսկ Հայաստանը դարձնել հարուստ եւ հզոր պետություն: Այն ժամանակ իրենք ցանկացել են, որ այդ որոշումն իրականացնեն իշխանությունները, քանի որ՝ ինչպես ասում է Սարգիս Կարապետյանը. «Մենք պարտավոր ենք հավատալ մեր իշխանությանը, իրավունք չունենք չհավատալ: Բայց երբ որ չկատարեցին՝ դա ուրիշ է»: Քանի որ հիշյալ 6 ամսում իշխանությունները ոչինչ չեն արել, կուսակցությունը որոշել է եւս մեկ անգամ հնարավորություն տալ իշխանություններին՝ ուղղելու իրենց սխալը, բայց այս անգամ նրանք պետք է մեր ազգին փրկեն անմիջապես:

«Իսկ երբ իշխանություններին դիմեցինք (ժամկետները չեն հստակեցվում-խմբ.), իրենց ոչ մի ժամ ժամանակ չենք տա, որովհետեւ 15 տարի ժամանակ տվել էինք: Եթե 15 տարում չկատարեցին, 25 տարի ժամանակ էլ տանք՝ ոչինչ չեն անելու», - ասում է Կարապետյանը, որը որոշել է այս անգամ անձամբ իրականացնել ազգի փրկության գործը: Երեկ նա ներկայացրեց նաեւ այն փաստարկները, որոնք հիմք են տալու հավատալու, որ Սարգիս Կարապետյանը եւ նրա ղեկավարած կուսակցությունը իրոք կարող են իրականացնել այդ գործը: «Մեզանից ուժեղ մարդ՝ մենք Հայաստանում ոչ գտնում ենք, ոչ էլ տեսնում ենք: Հայ ժողովրդի բախտով, հայ ժողովրդի համար կարող է գործել, խոսել այն մարդը, որը հայրենասիրության մեջ սահման չունի, ով նվիրվածության մեջ անմնացորդ է, ազնվության մեջ անբիծ է եւ քաջության մեջ՝ անվեհեր:

Այս չորս հատկանիշներն էլ մենք ունենք: Մենք հայ ժողովրդի ծառաներն ենք, հայ ժողովրդի զինվորներն ենք: Եթե ինչ-որ մեկը հայ ժողովրդից խլել է արդարությունը, մենք այն բռնությամբ կհաստատենք: Ցանկացած մարդ, ով կբռնանա հայ ժողովրդի իրավունքին, մենք կխրենք մեր ատամները նրա կոկորդը», - հայտարարեց պարոն Կարապետյանը: Սակայն, նախկին ազատամարտիկը տեղեկացրեց, որ իրենք ամենեւին էլ զինված չեն եւ բռնություն ասելով նկատի ունեն հայ ժողովրդի միասնական կամքը եւ իրենց բռունցքները: Կարապետյանը ավելացրեց նաեւ, որ հիշյալ խնդիրները լուծելու համար իրենք համագործակցության առաջարկով դիմել են նաեւ «Հանրապետություն» կուսակցության լիդերներին եւ առաջարկել միավորվել՝ ազգին այս նեղ վիճակից հանելու համար: «Հանրապետություն» կուսակցությունից մեզ հայտնեցին, որ իրենք իրենց ատամները որեւէ մեկի կոկորդը խրելու ցանկություն չունեն:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
1514 դիտում

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին