Աննախադեպ բան. ինքնակամ հրաժարական

19/10/2017 schedule16:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հոկտեմբերի 20-ի համարում

Նախորդ օրը Քոչարյանի հրամանագրով զբաղեցրած պաշտոնից ազատվեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ֆելիքս Փիրումյանը: Նա ազատվել է սեփական դիմումի համաձայն: Սա, թերեւս, այն դեպքերից է, երբ պաշտոնյան ազատվել է իրո՛ք սեփական դիմումի համաձայն: «Ստացա առաջարկ եւ, կարծում եմ, ոչ վատ առաջարկ: Ճիշտ է՝ ոչ թե պետական համակարգում է, այլ մասնավոր, բայց գտա, որ դա ինձ  ավելի սրտամոտ է»,-մեզ հետ զրույցում երեկ ասաց Ֆ.Փիրումյանը: Նա աշխատանքի է անցնելու ռուսական ինչ-որ շինարարական խոշոր ընկերությունում, որը շինարարություն է իրականացնում նաեւ Հայաստանում:

Թե այդ ինչ ընկերություն է, պրն Փիրումյանը, որ մասնագիտությամբ շինարար է, համառորեն գաղտնի է պահում: Ի՞նչ աշխատավարձ են խոստացել: «Անկեղծ լինեմ, հենց իմացա՝ կասեմ: Ես գնում եմ աշխատելու մի այնպիսի մարդու հետ, այնքան մոտ ենք իրար հետ, որ ոչ ես եմ ինձ թույլ տվել աշխատավարձի մասին խոսել, ոչ էլ ինքը»,-մեր հարցին ի պատասխան ասաց պրն Փիրումյանը՝ միաժամանակ ակնարկելով, որ իր ապագա աշխատավարձի հարցով հետաքրքրվել են նաեւ այլ տեղից: Պետք է ենթադրել, որ հետաքրքրվել են նաեւ նախագահի աշխատակազմից, երբ իմացել են այդ պաշտոնից Փիրումյանի հեռանալու մտադրության մասին:

Ինչ խոսք, Փիրումյանի հեռանալով տնտեսական մրցակցությունը Հայաստանում ոչ կբարելավվի, ոչ էլ կվատանա: Ճիշտ այնպես, ինչպես չի փոխվել իրավիճակը Փիրումյանի՝ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնավարման մեկ տարի չորս ամիսների ընթացքում: Ի դեպ, սա ոչ թե մեր ենթադրությունն է կամ վերլուծությունը, այլ հենց պրն Փիրումյանի համոզմունքը: «Մենաշնորհները ոչ ավելացել են, ոչ էլ պակասել»,-երեկ մեզ հետ զրույցում անկեղծացավ նա: Բայց պրն Փիրումյանը համոզված է, որ այս փուլում նման խնդիր ընդհանրապես չպետք է դրվի: Ու, թերեւս, չի դրվում: Եւ ընդհանրապես, այնպես է ստացվել, որ տնտեսական մրցակցության հանձնաժողովի նախագահի հրաժարականը, անկեղծ ասած, մի առիթ է, որպեսզի հիշենք նման հանձնաժողովի գոյության մասին: Ֆ.Փիրումյանն այլ կարծիքի է:

«Այս կառույցի գոյությունը ինքնին դառնում է զսպաշապիկ»,-կարծում է հանձնաժողովի այլեւս նախկին նախագահը եւ օրինակներ բերում: Օրինակ, ըստ պրն Փիրումյանի, ավիատոմսերի գների աճը կանգ առավ միայն այն բանից հետո, երբ հանձնաժողովը սկսեց ուսումնասիրություններ կատարել այդ շուկայում: Չնայած՝ այդ ուսումնասիրությունների արդյունքում որեւէ որոշում չկայացվեց: Շաքարավազի շուկայում էլ, ըստ նրա, զգացվում է այս կառույցի գոյությունը: «Թող ոչ ոքի մտքով չանցնի, թե մոնոպոլ դիրք ունեցող միակ շաքարավազ ներկրողը բարեգործություն է անում, դա բիզնես է, ու նա հնարավորություն ունի ե՛ւ 300 դրամով վաճառելու, ե՛ւ 1000 դրամով, ե՛ւ, կներեք, 5000 դրամով: Բայց ինքը չի անում: Նա զգուշանում է, որովհետեւ կա այսպիսի կառույց...»,-ասում է Փիրումյանը:

Իհարկե, մեր խորին շնորհակալությունը շաքարավազ ներկրողին՝ մեզ էժան շաքարավազ վաճառելու համար, բայց պրն Փիրումյանի բերած օրինակները խոցելի են: Երեւան-Մոսկվա ավիատոմսը ուղիղ 80 տոկոսով թանկ է Ստամբուլ-Մոսկվա ավիատոմսից՝ այն դեպքում, երբ հեռավորությունները բացարձակապես նույնն են: Մոնոպոլ շաքարավազ ներկրողից բացի, կան նաեւ այլ ներկրողներ, որոնք, սակայն, իրենց շաքարավազը բերում են բացարձակապես սեփական արտադրության եւ ոչ թե վաճառքի համար: Եթե մոնոպոլ ներկրողի շաքարավազն այնքան էժան է, որ ուրիշ ոչ ոք զուտ տնտեսագիտական նկատառումներով չի կարողանում մտնել այդ շուկան, ապա հասկանալի չէ, թե ինչու արտադրության նպատակով շաքարավազ ներկրողները իրենց անհրաժեշտ քանակությունը չեն գնում մոնոպոլ ներկրողից, այլ նախընտրում են իրենք ներկրել:

Իհարկե, կարելի է մեջբերել ու վերլուծել պրն Փիրումյանի մատնանշած այլ օրինակներ եւս, բայց դրանից ոչինչ չի փոխվի: Հայաստանում մրցակցությունը գնում է արեւածաղկի եւ ամենաշատը պաղպաղակի շուկաներում: Դրանում համոզվելու համար ընդամենը պետք է փորձել օրինական ճանապարհով որեւէ երկրից մեծ քանակությամբ ալյուր, շաքարավազ կամ բենզին ներկրելու փորձ անել: Այդ ժամանակ յուրաքանչյուրը կհամոզվի, թե որքանով է մրցակցային մեր շուկան ընդհանրապես: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում նշանակվել է Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Աշոտ Շահնազարյանը:

Վերջինիս երեկ հանձնաժողովի աշխատակազմին ներկայացրեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը: Ինչու՞ ընտրվեց հատկապես Աշոտ Շահնազարյանի թեկնածությունը: «Սա բավականին տրամաբանական ընտրություններից մեկն է՝ տնտեսությանը քաջատեղյակ, կոմպետենտ, հավասարակշռված, մարդկային առաքինություններով օժտված... վատ ընտրություն չի»,-մեր հարցին ի պատասխան ասաց պրն Թումանյանը: Պրն Թումանյանը չմասնավորեցրեց, թե մինչ այժմ եղած նշանակումներից որի ժամանակ է կատարվել անտրամաբանական ընտրություն, բայց ասաց, որ չգիտի, թե ով կնշանակվի առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Աշոտ Շահնազարյանի փոխարեն: Միայն ասաց, որ Աշոտ Շահնազարյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր ոչ կոալիցիոն սկզբունքով, եւ այդ պաշտոնում նոր նշանակումը եւս կլինի ոչ կոալիցիոն սկզբունքով:

Հայկ Գեւորգյան

Տպել
1638 դիտում

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ