Սամվել Ալեքսանյանի ընկերությունները հայտնվել են դատարանում

Ազգային Ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին եւ նրա ընտանիքին պատկանող ընկերությունները կրկին հայտնվել են դատարանում: Armtimes.com-ը դատական տեղեկատվական համակարգից տեղկանում է, որ «Նեմիրոֆ Ինթելեքթյուըլ Փրոփըրթի Իսթեբլիշմնթ» ընկերությունը 2017 թվականի սեպտեմբերի 5-ին դիմել է Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ապրանքային նշանի օգտագործումն արգելելու եւ կեղծ արտադրանքը շրջանառությունից հանելու պահանջով: Պատասխանող կողմերը «Ալեքս հոլդինգ» եւ «Ա եւ Գ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններն են:

Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանը, ծանոթանալով «Նեմիրոֆ Ինթելեքթյուըլ Փրոփրթի Իսթեբլիշմենթ» ընկերություն հայցադիմումին ընդդեմ «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ի, «Ա եւ Գ» ՍՊԸ-ի` ապրանքային նշանի օգտագործումն արգելելու եւ կեղծ արտադրանքը շրջանառությունից հանելու պահանջների մասին, որոշել է հայցադիմումն ընդունել վարույթ եւ գործի քննությունը նշանակել 2017 թվականի հոկտեմբերի 26-ին:

«Նեմիրոֆ» ընկերության ներկայացուցիչը դատարանին միջնորդել է հայցի ապահովում կիրառել, որը մասնակի է բավարարվել: «Ալեքս Հոլդինգ» եւ «Ա եւ Գ» ՍՊԸ-ների որոշակի գործողություններն արգելվել են:

«Նեմիրոֆ» ընկերությանը սեպտեմբերի 8-ին նույն դատարանից պահանջել է պարտավորեցնել «Ալեքս Հոլդինգ», «Ալեքս գրիգ» եւ «Ա եւ Գ» ՍՊԸ-ներին ապրանքային նշանի ապօրինի օգտագործման հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցում տրամադրել: Այս հայցը նույնպես ընդունվել է վարույթ եւ քննում է նույն դատավորը: Գործով դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 31-ին:

Նշենք, որ «Նեմիրոֆ» ընկերությունը հայտնի է օղու արտադրատեսակով, որոնք վաճառվում են նաեւ Հայաստանում:

Հիշեցնենք, որ Սամվել Ալեքսանյանի ընկերությունները հաճախ են հայտնվում դատարաններում, որտեղ պահանջվում է վերացնել օղի արտադրող այս կամ այն ընկերության արտադրանքի կրկնօրինակում: Տարիներ առաջ «Ալեքս Գրիգ»-ը հայտնվել էր Ուկրաինայի կառավարության ուշադրության կենտրոնում՝ օղու ապրանքանիշները կեղծելու առթիվ, որը հարուցել էր դեսպանի եւ Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչների բացահայտ դժգոհությունը: ՀՀ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը «Ալեքս Գրիգ» ընկերության վարքագիծը որակել էր որպես անբարեխիղճ մրցակցություն եւ տուգանել 1.5 մլն դրամով: «Ալեքս Գրիգ»-ին հանձնարարվել էր 10-օրյա ժամկետում դադարեցնել օղու արտադրությունը, որը, սակայն չէր արվել:

Տպել
9797 դիտում

Դուք հիմա ինձ ստիպում եք. նախարարը՝ Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջողին պաշտոն տալու մասին

Քննադատություններն ընդդիմությանը թույլ են տալիս քողարկել սեփական սխալները. Դավիթ Բաբայան

«Շիրակը» կողմ է, որ Արթուր Վանեցյանն ընտրվի ՀՖՖ նախագահ

Անձրեւները հեղեղել են Վանաձորի «Ուկրշին» տնակային ավանը

Ինչո՞ւ Ապրիլյան պատերազմի ժամանակ հերթապահություն իրականացրածների զինգրքույկում նշում չկա

Հրեշատակի թեւերով մարդիկ չկան. ՊԵԿ նախագահը՝ Ալրաղացի Լյովիկի քրոջ որդու՝ Պիտուլի մասին

Իսրայելի խորհրդարանը սահմանադրական օրենք է ընդունել պետության հրեական բնույթի մասին

Ա. Հովհաննիսյանը Դ. Իոաննիսյանին մտավոր հետամնաց է անվանել. Հովհաննիսյանն արձագանքել է

Միքայել Մինասյանի հոր ԲԿ-ն պետությունից 300 միլիոն դրամ է ստացել, բայց հիվանդ չի բուժել

Տերյան փողոցում ատրճանակ են հայտնաբերել. ոստիկանություն

«Կոնվերս բանկ»-ի ենթադրյալ թալանողները կան, թալանը՝ ոչ

Ռուս զինվորականների գործողությունները նաեւ Գյումրիում են խնդիրներ հարուցում

Սահմանն անցած քաղաքացու տունը սահմանից 500 մետր է հեռու. Վանեցյանը մանրամասներ է հաղորդում

ՀՀ-ում կան վարկային ծրագրեր, որոնք չեն իրագործվում, բայց տոկոսներ են վճարվում. Փաշինյան

ՀՀԿ-ականների շրջանակներից նոր աղմկոտ բացահայտումներ են սպասվում. ԱԱԾ տնօրեն

Տարոն Մարգարյանը կհրավիրվի ԱԱԾ քննչական վարչություն. Արթուր Վանեցյան

Ցանկություն ունեմ եւ մտածում եմ այդ ուղղությամբ. Վանեցյանը՝ ՀՖՖ նախագահ դառնալու մասին

«Ալաշկերտը» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. «Սելթիկին» պարտվեց ընդհանուր 0:6

Որոշ ԲՈՒՀ-եր ուղղորդել են իրենց աշխատակիցներին կոնկրետ բանկեր. նախարարի հայտարարությունը

Համարում եմ սադրանք՝ ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության. վարչապետը՝ Փանիկի միջադեպի մասին