Երևան
16 °C
Նոյմբերի 5-ին համայնքի ղեկավարի ընտրություններ են կայանալու նաեւ Գեղարքունիքի մարզի Գեղաքար համայնքում: Այնտեղ առաջադրվել են երկու թեկնածու՝ համայնքի գործող ղեկավար Կարինե Մարտիրոսյանն ու Ռաֆիկ Սաֆարյանը: Գործող համայնքապետին առաջադրել է ՀՀԿ-ն, իսկ Ռաֆիկ Սաֆարյանն ինքնաառաջադրվել է: Armtimes.com-ը զրուցեց վերջինիս հետ:
- Պարոն Սաֆարյան, առաջիկա ընտրությունների վերաբերյալ ի՞նչ կասեք:
- Ուզում եմ ասել, որ արդեն 20 տարի է՝ մեր գյուղը «միապետն» է ղեկավարում: 20 տարվա մեջ բացի քանդելուց, բացի ավերելուց, ուրիշ ոչնչով չի զբաղվել այդ միապետը: Ժամանակին գյուղը եղել է 97 տուն, իսկ էսօր 29-30 տուն է մնացել: Մի գյուղապետը գալիս տներն է քանդում, մեկը գետնի տակից խողովակներն է քանդում: Մեր գյուղում էսօրվա դրությամբ 3 անապահով ընտանիք կա, ամբողջ բյուջեով աշխատավարձ են բաժանում, իրենց մարդկանց աշխատանքի են ընդունում, ամեն ինչով ապահովում ու էդ երեք ընտանիքներին ոչ մեկը ոչնչով չի օգնում: Նախկին միլպետը, որ գյուղապետի ամուսնու հորեղբայրն է, մարդկանց կանգնեցնում է ճանապարհին, կանչում է իր մոտ, վախեցնում է, մեկին ասում է՝ քո գազը կկտրեմ, մեկին ասում է՝ քեզ կփակեմ, էսպես կանեմ, էնպես կանեմ... Էս ժողովուրդը 3 տարի, ինչ ինքը գյուղապետ է ընտրվել, ստրուկի նման են ապրել, էս մի քանի ամիսն էլ վախի մեջ են ապրում, արդեն չգիտեն էլ, թե ինչ անեն:
- Դրա համա՞ր եք որոշել առաջադրվել:
- Ես արդեն չորրորդ անգամ եմ առաջադրվում, երկու անգամ եղել եմ գյուղապետ: Հիմա համայնքապետի հորեղբայրը՝ Սերվանտես Խաչատրյանը... տղեն դատախազ է, էն մի հորեղբոր տղան դատավոր է, էն մեկը գյուղապետն է, էն մեկը չգիտեմ, թե ինչ է, իրենց բոլոր լծակները օգտագործում են, ասում են, եթե մաքուր էլ չանցնենք, պիտի զոռով ու ստիպելով անցնենք: Ժողովրդին ահաբեկում են: Գալիս են, մարդկանց ոնց ուզում վախեցնում են, ասում են՝ լծակները մեր ձեռքին են, ինչ ուզում եք, որտեղ ուզում եք, գնացեք ու արեք: Որ այդպես է՝ այդպես է, թող միանգամից դնեն ու ասեն՝ մեր մարդը պիտի լինի համայնքապետ ու վե՛րջ, էլ խի՞ են ընտրություն նշանակում: Ես էսօր իմ ընտրվելու ցավը չեմ, էսօր ես ժողովրդի վիճակի մասին եմ մտածում, որ ժողովրդին էդ լծից, էդ քոչվորական լծից պրծացնեմ: Ես ոչ թե քարկոծում եմ գյուղապետին կամ չարախոսում եմ, չէ, էլի, ես էդպիսի բնավորություն չունեմ: Ուղղակի եկեք գյուղ ու տեսեք, թե ինչ վիճակ է, կամ գյուղապետին հարցրեք՝ էդքան տարի աշխատել ես, ի՞նչ ես փոխել էստեղ: Մի հատ ջրագիծ է 600 մետր եկել, էդ էլ չգիտեմ, թե ինչ ծրագիր է եղել, եկել են, ամբողջ գործն իրենք արել ու թողել-գնացել են: Իսկ ինքը ի՞նչ է արել 4 տարվա մեջ, եթե մի գյուղապետ գյուղում չի ապրում, եթե մի գյուղապետ իր տան տեղը չգիտի իր գյուղում, կամ եթե գյուղապետարանում 3-4 հոգի աշխատողներ կան, բոլորը ներքեւի գյուղից են, էստեղ ոչ մեկ չի ապրում:
-Այսինքն՝ ինչպե՞ս են ներքեւի գյուղից:
- Բոլորը կողքի գյուղից են, մի քանի ամիս առաջ եկել, մեր գյուղում գրանցվել են, որ գյուղապետին ձայն տան: Մոտ 8 ամիս, մեկ տարի առաջ ներքեւի գյուղում էին ընտրություններ, մեր գյուղից հանեցին իրենց մարդկանց գրանցումից, տարան ներքեւի գյուղ գրանցեցին, հիմա այսօր համարյա 90 տոկոսին նորից ներքեւի գյուղից են գրանցումից, հանել-բերել մեր գյուղում գրանցել, որ հիմա էլ էս գյուղապետին ձայն տան ու հաղթեն: Մեր գյուղի ժողովուրդն իրեն ձայն չի տա, մեր գյուղի ժողովուրդը, եթե թողնեն, 95 տոկոսով ինձ հետ է՝ իմ ձայներն են: Եթե մեր գյուղին մնա, ես հաստատ անցնելու եմ:
- Ձեր գյուղը քանի՞ ընտրող ունի:
- Մեր գյուղում խորհրդարանական ընտրություններին 116 ընտրող կար, այսօրվա դրությամբ՝ 136 է դարձել ընտրողների թիվը:
-Իսկ գյուղում հիմնական ապրողները շա՞տ են:
- Գյուղում այսօրվա դրությամբ 29 ընտանիք է ապրում, որից մոտ 26-ը քոչվորներ են, այսինքն՝ գալիս են սար, 4-5 ընտանիք է ամենաշատը, որ հիմնական ապրում են գյուղում: Գիտե՞ք ոնց, մի 10 տարի առաջ բերել մարդկանց գրանցել են, ու այդպես էլ պահում են, որ ընտրությունների ժամանակ իրենց վնաս չհասնի՝ հաղթեն: Իրենք այդ հիմքը պահում են: Չեն հարցնում՝ գյուղացին ո՞վ է, ինքը կա՞, չկա՞, ապրո՞ւմ է, չի՞ ապրում: Ամեն ինչ անում են, միայն թե չպարտվեն:
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ