Սա կրակոց է ժնեւյան պայմանավորվածության նկատմամբ. Էդուարդ Շարմազանով

Ազգային Ժողովի փոխնախագահ, Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ ընդդիմադիր կուսակցությունները շատ են խոսում ՀՀԿ-ի դեմ պայքարի մասին, բայց երբ գալիս է մրցակցության ժամանակը, վերջիններս կամ արհամարհում են կամ էլ չեն կարեւորում ՏԻՄ ընտրութունները: Այս մասին Էդուարդ Շարմազանովն ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ նշելով, որ ընդդիմադիրները չեն մասնակցում ՏԻՄ ընտրություններին նաեւ այն պաճառով, որ, հավանաբար, չունեն թեկնածուներ, որոնք կարող են ՀՀԿ-ի հետ մրցապայքարում պատշաճ արդյունքներ ապահովել:

Անդրադառնալով Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպման արդյունքներին, լրագրողներից մեկը նկատեց, որ Սերժ Սարգսյանի՝ շփման գծում լարվածությունը թուլացնելու հայտարարությունից հետո այսօր արդեն Արցախում զոհ կա: Արձագանքելով նկատառմանը, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ այսօրվա դեպքով Ադրբեջանը ցույց տվեց իր խոսքի եւ գործի անհամապատասխանությունը: «Սրանով իսկ նա ցույց տվեց, որ չի հարգում իր կողմից ընդունված միջազգային պարտավորությունները, որն ընդամենը մի քանի օր առաջ ընդունել է Ժնեւում եւ որի մասին գրավոր հրապարակային հայտարարություն հնչեց համանախագահների եւ երկու բանակցող կողմերի անունից»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Վերջինս կարծում է, որ գոնե հիմա միջազգային հանրության կողմից պետք է ուղիղ եւ հստակ արձագանք լինի:

Տպել
1914 դիտում

«Եկեղեցականին անհարիր վարքագծ». Կորյուն աբեղա Առաքելյանը կարգալույծ է հռչակվել

Սա անվճար ջրի երկիր է․ Facebook–ի հայտնի բլոգերներից մեկը՝ ՀՀ-ի մասին

ՀՖՖ նախագահի ընտրությունները կկայանան սեպտեմբերին

Մեսրոպ Առաքելյանը նշանակվել է վարչապետի խորհրդական

Հակոբ Ավագյանը նշանակվել է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ

Պոլիկլինիկայի բժիշկները շոյվել են աշխատավարձի սպասվող բարձրացումից, բայց ոգեւորված չեն

Երեւանում ոստիկանը ոտքով հարվածել է քաղաքացու դեմքին, կոտրել նրա քիթը․ ՀՔԾ

ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի զինծառայողները ոչնչացնում են պայմանական հակառակորդին

Ռուբեն Հայրապետյանը հրաժարական չի տվել

Կեղծ ավարտական դիպլոմներ են դուրս գրվել Վարդենիսի բուհում․ բացահայտում

Վանաձորի բժշկական կենտրոն մտնելու համար երկարաճիթ կոշիկներ են պետք (լուսանկարներ)

Վայոց Ձորում Գարեգին Բ-ի տեղաշարժն արգելափակելու դեպքով նյութեր են պատրաստվում․ ՔԿ

Նեղանալ չի կարելի․ Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյան-Պյոտր Սվիտալսկի փոխհրաձգության մասին

Սառույցը շարժվե՞ց. Թրամփն ու Պուտինը հանդիպեցին Հելսինկիում

ՎՏԲ-Հայաստան Բանկը սկսում է IntelExpress համակարգով փոխանցումների ուղարկումն ու վճարումը

ԵԼՔ-ը երկու շաբաթից կհայտարարի՝ Երեւանի քաղաքապետի միասնական թեկնածու ունի, թե՝ ոչ

ԱԺ-ի Ընտրական օրենսգրքի հանձնաժողովի անդամները մի կերպ են ընդհանուր հայտարարի գալիս

Կոտրել են Տեր Վահրամ Մելիքյանի ֆեյսբուքի էջը․ նա մեղադրում է կաթողիկոսի դեմ պայքարողներին

Ոստիկանության արտաբյուջեից գումարներ են յուրացվել․ վերականգնվել է 43 միլիոն դրամ

Ադրբեջանը իսլամական հեղափոխության թիրա՞խ