Վեոլիա Ջուրը պարզաբանում է Վանաձոր քաղաքում ողջ ամառվա ընթացքում ջրանջատումների պատճառը

19/10/2017 schedule21:04

Վեոլիա Ջուրը պարզաբանում է. Վանաձոր քաղաքի «Տավրոս», «Տարոն-1» թաղամասերում, «Տարոն-4» թաղամասի «Բելառուսների» կոչված հատվածում ջրի քանակի ու ճնշման խնդիրների առջև բաժանորդները հաճախ էին կանգնում:

«Լեռնապատի» ջրաղբուրներից սնվող այս թաղամասերը գտնվում են քաղաքի բարձրադիր գոտիներում: Մինչդեռ կախված եղանակային պայմաններից՝ ջրի արտադրության ծավալներն այս աղբյուրներում ունեն սեզոնային տատանումներ, և ջրի պակասը հաճախ էր բաժանորդների դժգոհությունների առիթ դառնում: Մի խոսքով, ջրի խնդիրն այստեղ նախորդ տարիներից էր «ժառանգություն» մնացել: Ուրիշ է, որ այս տարի ամռանը, կապված աննախադեպ շոգերի հետ, այն իրեն սովորականից ավելի ցավագին կերպով զգացնել տվեց: Ու ստիպեց նոր Օպերատորին՝ Վեոլիա Ջրին խնդրի լուծման ուղիներ փնտրել:

Ընկերության «Արևմուտք» տարածաշրջանի տնօրինության մասնագետները «Լոռի» տեղամասի ինժեներական կազմի հետ խնդրի համատեղ ձեռնամուխ եղան դրանց փնտրտուքին: Ի սկզբանե պարզ էր, որ մատակարարվող ջրի քանակի ավելացում չի նախատեսվում: Հետեւաբար, խոսքը պետք է գնար թաղամասերի ներքին բաշխիչ ցանցի վերակառուցման, տեխնիկական միջոցների կիրառման ու ջրի մատակարարման համակարգի կառավարելիության բարձրացման մասին: Շուրջ երկու ամիս տևած բազմաբնույթ, ավելի շատ ինժեներատեխնիկական, քան բուն շինարարական աշխատանքների արդյունքում «Տարոն» թաղամասը սնող թվով 7 բազմաբնակարան շենքի համար կառուցվեց ջրամբարը շրջանցող 110մմ տրամագծով շուրջ 430 գծամետր պոլիէթիլենային ջրագիծ, որը ճնշման կարգավորիչ փականով միացվեց «Լեռնապատի»՝ «Տարոն» թաղամասերը սնուցող ջրագծին: Նախկինում եթե ջրամբարը պիտի պարտադիր լի լիներ ջրով, որ հնարավոր դառնար ջուրը մղել այդ 7 շենքերի ուղղությամբ, այժմ դրա անհրաժեշտությունը չկա:

Այս աշխատանքների արդյունքում ընկերությունն արդեն կարողանում է կարգավորել ջրի ճնշումը և վերոհիշյալ բարձրադիր գոտիների բազմաբնակարանների բաժանորդներին նոր ջրագծից ապահովել մշտական ջրամատակարարմամբ՝ անկախ եղանակային պայմաններից: «Տարոն-4» թաղամասում ևս նման մեծածավալ շինաշխատանքներ կատարվեցին: Թաղամասի խնդրին լուծում տրվեց գրեթե նույն կերպ: Ջրամբարը լցնող խողովակից ուղիղ միացում կատարվեց թաղամասի ներքին ցանցի ջրագծին: Այստեղ ջրամատակարարման հարցը հիմնովին կարգավորվեց և ջրի քանակն արդեն բավարարում է բնակչության պահանջներին: «Տավրոս» թաղամասի և կից՝ թվով 6 բազմաբնակարան շենքերի համար էլ ջրի պակասի խնդիրը մնաց անցյալում: Փոխվել են ճնշման կարգավորիչ փականները, ցանցը մասնակի դարձել է փակուղային, ինչը թույլ է տալիս ջուրը բավարար ճնշմամբ և քանակով մղել սպառողներին և ապահովել 24-ժամյա մատակարարում:

Իրականացված աշխատանքների շնորհիվ «Լոռի» տեղամասի մասնագետներն այժմ կարողանում են արագ և ճկուն արձագանքել խնդիրներին շնորհիվ կառուցված՝ ջրի քանակի և ճնշման կարգավորման այլընտրանքային համակարգի: Վեոլիա Ջրում համոզված են. ամռան դասերը լավ են սերտել: Մյուս տարի, անկախ եղանակային պայմաններից, Վանաձորի այս թաղամասերի շուրջ 740 բաժանորդի համար ջրի պակասի խնդիր այլևս չի լինի:

Տպել
1334 դիտում

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին