Թուրքիայում առաջարկում են Վանում տրամվայ գործարկել. այս ծրագիրը կար դեռեւս 1909-1910-ին

20/10/2017 schedule14:49

Վանում գործող Հարյուրերորդ տարի (Yüzüncü Yıl) համալսարանի գրականության ֆակուլտետի պատմության բաժնի դասախոս` դոկտոր Աբդուլազիզ Քարդաշը թուրքական «Իհլաս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում առաջարկել է Վանում տրամվայ գործարկել` կենսագործելով «Վանրայ» նախագիծը, գրում է Akunq.net-ը: 

Ըստ աղբյուրի` օսմանյան ժամանակաշրջանում Վանի վերաբերյալ ուսումնասիրություններ կատարած Աբդուլազիզ Քարդաշը նշել է, որ այդ ծրագիրը օսմանյան պետության կողմից նախատեսված էր դեռեւս 1909-10 թվականներին:

Քարդաշը նաեւ հայտնել է, որ օսմանյան ժամանակաշրջանում Վանը հայտնի է եղել իր հանքերով, հատկապես նավթի եւ ածխի պաշարներով, եւ ասել. «Աբդուլ Համիդ Երկրորդի օրոք բազմաթիվ աշխատանքներ էին կատարվել Արեւելյան եւ Հարավարեւելյան Անատոլիայի (Արեւմտյան Հայաստանի-Ակունքի խմբ.) հանքավայրերում: Այս ժամանակաշրջանում Բուրսայում աշխատող լեռնային ինժեներ Աբդուլլահ Քազըմ էֆենդին Վան է ուղարկվում, այստեղ 6 ամիս աշխատում եւ մոտ 20 հանքատեսակներ պարունակող մի ցանկ է ուղարկում Ստամբուլ: Հատկապես կարեւոր էր սույն ցանկում ընդգրկված նավթի եւ ածխի պաշարների մասին տեղեկությունը»:

1915 թ. ռուսների կողմից Վանի գրավման հարցին անդրադառնալուց հետո թուրք դասախոսը հայտնել է, որ Օսմանյան պետությունը ձգտում էր 70 հազարանոց բնակչություն ունեցող Վանում տրամվայի նախագիծ իրականացնել, եւ առաջարկել այն հիմա իրագործել. «Օսմանյան պետությունը դրա մասին մտածել է 1909-10 թթ.` մոտ 70 հազար բնակչություն ունեցող Վանի վերաբերյալ: Այնինչ ներկայում Վանի բնակչությունը մեկ միլիոնից ավելի է»,- ընդգծել է Աբդուլազիզ Քարդաշը:

Թուրք գիտնականը, Վանի ինքնապաշտպանությունն անվանելով «ապստամբություն», նաեւ շեշտել է, որ դրանից հետո Օսմանյան պետությունը չի կարողացել այդ նախագիծը կյանքի կոչել եւ առաջարկել, որ այն իրականացվի` ներկայիս «Մարմարայ»-ի նման եւ կոչվի «Վանրայ»: Նա նաեւ հայտնել է, որ այդ տրամվայը պետք է էլէկտրականությամբ աշխատեր, սակայն Բալկանյան պատերազմների, Առաջին աշխարհամարտի, հայերի «ապստամբության» հետեւանքով այդ ծրագիրը թղթի վրա էր մնացել:

Տպել
17499 դիտում

Ողբերգական ավտովթարի մասնակից Ճըվճվ Արոյի որդին կմնա կալանքի տակ. բողոքը մերժվել է

Սպառողին այլեւս պատահական միս չի հասնի. ՀՀ ողջ տարածքում սպանդանոցներ կհիմնվեն

Հանք շահագործողները կհրապարակեն մինչ օրս գաղտնի պահվող տեղեկությունները

Աֆրինում Թուրքիայի ռազմական գործողության պատճառով փախստականների թիվը կարող է աճել. ՄԱԿ

M-6 միջպետական ճանապարհին գտնվող թունելներն այսօրվանից կփակվեն (լուսանկարներ)

ՀՔԾ-ն կոնկրետ հարցերին վերացական պատասխաններ է տալիս. «Մարտի 1-ի» գործով առաջընթաց չկա

Հոկտեմբերի 27-ից առաջ Արմեն Սարգսյանը կնոջ հետ մեր տանն էր, քեֆ էինք անում. Արամ Սարգսյան

ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի Արցախի Թալիշ գյուղից դեպի հյուսիս ընկած հատվածում

Սինգապուրի զարգացման ուղին լավ օրինակ է մեզ համար. Կարեն Կարապետյան

Թուրքիայում զանգվածային ձերբակալում են Աֆրինի գործողությունների մասին գրառում անողներին

Հայաստանի մի մասում ձյուն է տեղում, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է՝ բքի պատճառով

Սերժ Սարգսյանն հանդիպել է Ֆրանսիայի Սենատի բարեկամության խմբի անդամների հետ (լուսանկարներ)

Ստեփանակերտը չի ցանկանա, որ ապրիլին ՀՀ-ում ցնցումներ լինեն. Դավիթ Բաբայան

«Ոսկու շուկայի» սեփականատիրոջ կինն ու որդին մեղադրվում են թմրամիջոց ներկրելու մեջ. Ժամանակ

Ամեն ինչի համար փող կա, աղքատների նպաստների համար փող չկա

Սերժ Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նորանշանակ նախագահի հետ (լուսանկարներ)

Տնտեսական աճի կանխատեսումներն ավելի արագ են աճում, քան տնտեսական աճը

Ս. Սարգսյանի խորհրդակցության հետքերով. ինչ էր իրականում բացահայտվել շուկաներում. Ժողովուրդ

Էդվարդ Նալբանդյանը կանխատեսել է, թե ՀՀԿ-ի նախագահի թեկնածուն ինչքան կձգի. Ժամանակ

Ծաղկաձորում առաջին անգամ կայացել է ձյան վոլեյբոլի բաց առաջնություն