Մենթական ռազբիրատ. քրեականի քրեական առօրյան

20/10/2017 schedule15:40

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հոկտեմբերի 21-ի համարում

«Ալլո տաքսի» ծառայության տնօրեն Երվանդ Խաչատրյանի հետ կատարվածը մեր օրերի համար սովորական պատմություն է: Ոստիկանությունը խոչընդոտել է մարդու տնտեսական գործունեությանը, քրեականացրել նրա տնտեսական հարաբերությունները, ապօրինաբար տարել բաժին, առանց որեւէ օրինական հիմքի պահել, ծեծել եւ այլն: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Ե. Խաչատրյանը 1000 դոլար գումար է %-ով վերցրել, ինչպես հետագայում պարզվել է՝ Կենտրոն համայնքի քրեական հետախուզության պետ Արշակ Կարապետյանի խնամուց: Կարճ ժամանակ անց խնամին ետ է պահանջել իր գումարը. Խաչատրյանը կարողացել է վերադարձնել գումարի կեսը, բայց խոստացել է հնարավորինս արագ փակել պարտքը: Գործին միջամտել է պարտատիրոջ խնամին՝ Ա.Կարապետյանը:

Ոստիկանները, գերազանցելով իրենց պաշտոնական լիազորությունները, օգոստոսի 18-ին ներխուժել են տաքսի ծառայություն, փակել Խաչատրյանի օֆիսը, աշխատողներին եւ գրասենյակի փաստաթղթերը տարել բաժին: Տեղեկանալով կատարվածի մասին՝ տնօրենը շտապել է ոստիկանություն, որտեղ նրան դիմավորել են քրեականի աշխատողները եւ ծեծի ենթարկել: Այս միջադեպի հետեւանքով տաքսի ծառայությունից մոտ 7 աշխատակից է հեռացել, գրեթե 3 ամիս ծառայությունը չի գործել՝ տնօրենին պատճառելով նյութական մեծ վնասներ: Կենտրոնի ոստիկանությունում սկսել են նյութեր նախապատրաստել Խաչատրյանի նկատմամբ: Ընդ որում, չեն բավարարվել խնամու դեպքով, փորփրել ու պարզել են, որ Խաչատրյանը մեկից ապառիկով մեքենա է գնել եւ գումարը դեռ չի մարել, այդ մեքենայի տիրոջն են ներգրավել, եւ նա դիմում է գրել, որ մեքենան վաճառել է Խաչատրյանին, բայց գումարը չի ստացել:

Տաքսի ծառայության մի աշխատակցից են գրություն վերցրել, որ Խաչատրյանը 100 դոլար է պարտք իրեն եւ այլն: Սակայն, ի ցավ քրեականի պետի, այս դրվագներով հնարավոր չի եղել գործ հարուցել՝  Խաչատրյանի մեղքը չի հաստատվել: Մի դեպքում՝ նա չի հրաժարվել իր պարտքից եւ բացատրություն է տվել, որ խոստանում է մոտ ժամանակներս վերադարձնել նշված 500 դոլարը: Մեկ այլ դեպքում՝ վերադարձրել է պահանջվող 100 դոլարը, եւ հարցը փակվել է: 3-րդ դեպքում՝ հայտնվել է դեպքին մասնակից անձ, որը բացատրություն է տվել՝ գրելով, որ Խաչատրյանը չի խախտել պայմանավորվածությունը: Այնպես որ՝ քրգործ հարուցելու հիմքերը պարզապես բացակայել են: Բայց նրա նկատմամբ սեւեռված քրեականի պետը փորձել է հարցը այնուամենայնիվ քրեականացնել:

Հոկտեմբերի 8-ին Խաչատրյանը կամավոր գնացել է Կենտրոնի ոստիկանություն, որտեղ պարտատերերից մեկին վճարել է նշված 100 դոլարը, նրանից ստացական վերցրել, եւ նրան այլեւս չեն թողել, որ դուրս գա բաժնից: Նախ ասել են, որ քրեականի պետն ուզում է հետը զրուցել, հետո՝ այլ, առավել անհեթեթ բացատրություններ են տվել: Եւ այդպես ողջ գիշեր, առանց որեւէ հիմքի, առանց ձեւակերպման նրան պահել են հերթապահ մասում՝ թափառաշրջիկների ու հանցագործների հետ: Առավոտյան հրավիրել են «02»-ի նկարահանող խմբին, որը ցանկացել է նկարահանել Ե.Խաչատրյանին՝ որպես խարդախի: Վերջինս պահանջել է ներկայացնել հիմքերը, թե ինչում է մեղադրվում ինքը, ասել են՝ կնկարահանենք, հետո կհիմնավորենք: Նաեւ հայտարարել են, որ երբ նկարահանեն ու հեռուստատեսությամբ ցուցադրեն՝ ուրիշ տուժածներ էլ կհայտնվեն, ու գործը կհիմնավորվի:

Խաչատրյանը հրաժարվել է նկարահանվել եւ հայտարարել է, որ բոլորը՝ եւ ապօրինաբար իրեն ոստիկանությունում պահողները, եւ ապօրինաբար նկարահանում անողները պատասխան են տալու: «02»-ը մարդու կամքին հակառակ նկարահանում է արել, բայց առայսօր չի ցուցադրել, քանի որ գոնե քրգործ հարուցված չէ այդ դիմումների հիման վրա: Օրվա 2-րդ կեսին Խաչատրյանին ոստիկանությունից բաց են թողել, բայց վիրավորանքը եւ իր իրավունքները ոտնահարողների դեմ պայքարելու ձգտումը մնացել է. նա պատրաստվում է դիմել դատախազություն, որ ապօրինություններ կատարած անձինք պատասխան տան: Այժմ դառնանք այս պատմության գլխավոր հերոսին՝ քրեականի պետ Արշակ Կարապետյանին: Լսելով Ե.Խաչատրյանի անունը՝ նա միանգամից զայրացավ. «Ինչի է եկել խմբագրություն, ինչից է բողոքում, այ, շուտով գործ կհարուցենք իր դեմ՝ կիմանա»:

Իսկ ինչո՞ւ մինչեւ հիմա չեն հարուցել. պարզվեց՝ նյութեր են նախապատրաստում, սպասում են՝ այ, հենց որ չվճարի պարտքերը՝ հարուցելու են: Երբ ներկայացրինք քաղաքացու պատմածը, որ քրեականի պետը փաստորեն իր խնամու պարտքն է «վազվրատ անում», Ա.Կարապետյանն ավելի զայրացավ. «Ավելի վատ իր համար, որ իմ բարեկամին է պարտք. ում ուզում է պարտք լինի՝ եթե չտա, գործ ենք հարուցելու»: Բնականաբար ժխտեց, որ Խաչատրյանին ծեծել են, հաստատեց, որ բաժնում մի օրից ավել պահել են. «Առերեսումներ էինք անում տուժածների հետ»: Մինչդեռ՝ Խաչատրյանը պատմում էր, որ ոչ մի տուժածի այդ օրն իրեն չեն ներկայացրել: Անկախ նրանից, թե ինչ է արել Ե.Խաչատրյանը, նա պետք է օրենքով նախատեսված պատասխանատվություն կրի, ոչ թե ապօրինի ռազբիրատների զոհ դառնա: Եւ անգամ եթե նա հանցագործ է, դա չի նշանակում, թե ոստիկանության գործողություններում օրինախախտումներ չկան. դրանք բազմաթիվ են, եւ այդ օրինախախտումներ կատարողները պետք է պատասխան տան: Ակնհայտ է, որ այս մարմինը օրենքի շրջանակներից վաղուց է դուրս եկել եւ գործում է բացառապես անօրինական մեթոդներով:

Արմինե Օհանյան

Տպել
1281 դիտում

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան