Երկու երնեկ մի տեղում. ԱԺ փոխխոսնակն ազատ ընտրությունների ջատագով է

20/10/2017 schedule15:50

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հոկտեմբերի 21-ի համարում

Երեկ Մամուլի ազգային ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը զարմացրեց իր անկեղծությամբ: Նա ըստ էության հաստատեց այն տեսակետը, որ կոալիցիայի անդամ ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը պահանջում են խորհրդարանական ընտրությունները դարձնել 100 տոկոս համամասնական՝ նպատակ ունենալով հաջորդ ընտրությունների ժամանակ ավելի մեծ թվով մեծահարուստների ներգրավել իրենց կուսակցական ցուցակներում: Թորոսյանը հիշեցրեց, որ այդ կուսակցությունները, որոնք բացատրում են, թե մեծամասնական ընտրակարգի դեպքում հաղթելու ավելի մեծ հնարավորություն ունեն փողատերերը` պետք է անկեղծորեն տեսնեն, թե որքան հարուստ, սակայն քաղաքական գործունեության փորձ չունեցող մարդիկ են իրենց ցուցակների միջոցով հայտնվել խորհրդարանում: ՀՀԿ խորհրդի փոխնախագահն անկեղծորեն ընդունեց, որ դա վերաբերում է նաեւ ՀՀԿ համամասնական ցուցակին:

«Հայաստանում կուսակցությունները լիովին կայացած չեն», - ասում է պարոն Թորոսյանը: Նրա կարծիքով՝ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը ավելի մեծ փորձությունների կենթարկի այդ համակարգը: Չնայած վերը նշվածին՝ ԱԺ փոխխոսնակը կողմ է համամասնական տեղերի ավելացմանը: Սակայն նա կարծում է, որ չպետք է սեւեռվել համամասնական-մեծամասնական հարաբերությունների վրա, եւ ավելի կարեւոր է, թե ինչպիսին կլինեն ընտրությունները: «Հաջորդ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները ունենալու են բացառիկ նշանակություն Հայաստանի հետագա զարգացման համար: Հայաստանը կանցկացնի նորմալ ընտրություններ՝ կունենա շատ մեծ հնարավորություն իրական զարգացման համար: Չի կարողանա անցկացնել նման ընտրություններ՝ ստիպված կլինի տեղ գրավել այնպիսի երկրների շարքում, որոնց մասին դուք շատ լավ գիտեք»,-ասում է Տիգրան Թորոսյանը:

Երեկ նա այնքան էր կարեւորում արդար ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը, որ այդ խնդրին անդրադարձավ մի քանի անգամ: Նաեւ՝ երբ խոսք եղավ ընտրակեղծիքների հեղինակներին պատժելու մասին. «Իհարկե, կարեւոր է, որ պարզվի՝ ով է մեղավոր եւ այլն: Բայց նաեւ շատ կարեւոր է, որ կուսակցություններն իսկապես հասկանան, որ Հայաստանը պետք է կտրուկ քայլեր անի ընտրությունների որակի բարձրացման առումով, որպեսզի երկրի հետագա ընթացքը լինի լիարժեք: Սրա գիտակցումը եթե չեղավ, որքան ուզում եք պատժեք, ինչ ուզում եք արեք, ցավոք, մենք կունենանք ընտրություններ, որոնցից ե՛ւ արտաքին դժգոհություն կլինի, ե՛ւ ներքին»: Արդար ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը կարծես թե անվիճելի է:

Սակայն ակնհայտ է, որ նման ընտրությունների դեպքում Տիգրան Թորոսյանը փոքր շանս կունենա պատգամավոր ընտրվելու, էլ ուր մնաց՝ նրա ներկայացրած քաղաքական ուժը խորհրդարանում ունենա ներկայացվածության այնպիսի աստիճան, որ պարոն Թորոսյանն ընտրվի ԱԺ փոխխոսնակ եւ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար: «Ո՞րն է ձեզ համար ավելի գերադասելի՝ արդար ընտրություննե՞րը, թե՞ ձեր ներկա կարգավիճակը»,-մեր այս հարցին եւս պարոն Թորոսյանը շատ անկեղծ պատասխան տվեց. «Ես կարծում եմ, որ այդ երկուսն իրար չեն հակասում, ընդհակառակը՝ այդ երկուսի համատեղումը լավագույն տարբերակն է»:

Ինչպես տեսնում եք, պարոն Թորոսյանն անկեղծորեն խոստովանում է, որ պատրաստ չէ ինքնազոհաբերման եւ ընդամենը ցանկանում է հաճելին համատեղել օգտակարի հետ: Անկեղծության բացառիկ դրսեւորում կարելի է համարել նաեւ պարոն Թորոսյանի տեսակետը ընտրակեղծիքների հեղինակների վերաբերյալ: «Ես համոզված եմ, որ քաղաքական ուժերը կեղծիքներ, խախտումներ թույլ տալու որոշումներ երբեք չեն կայացրել, չեն կայացնում եւ չեն կայացնելու: Խախտումները որոշակի խմբերի, մարդկանց գործունեության արդյունք են», - ասում է նա: Հիրավի, որեւէ մեկը չի կարող պնդել, որ 2003թ. խորհրդարանական ընտրություններից առաջ ՀՀԿ-ն ընտրակեղծիքներ իրականացնելու գրավոր որոշում է կայացրել, որը ստորագրվել է ՀՀԿ խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանի կողմից: Այդ որոշումը թերեւս կայացվել եւ իրականացվել է ՀՀԿ վերնախավի, Սերժ Սարգսյանի ու նրա շրջապատի եւ ՀՀԿ ցուցակում ընդգրկված մեծահարուստների կողմից, որոնց այլ կերպ՝ քան «մարդկանց խումբ», անվանել չի կարելի:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
1998 դիտում

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին