Վարչապետի «սուրբ կովը» եւ «կինդեր սյուրպրիզը». համբերությունդ շաքարով կտրեմ

«Այդ ամեն ինչին պետք է վերաբերվել համբերատար»,- նախօրեին Գյումրիում պատասխանելով լրագրողների՝ թանկացումներին վերաբերող հարցերին, ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Ընդ որում, «համբերատար» բնորոշումը գտնելու համար վարչապետը ահագին մտածեց: Թե որքանով է թանկացել կյանքը վերջին շրջանում, դեռ պաշտոնական գնահատական չկա: ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հոկտեմբերին տեղի ունեցած գնաճը կարձանագրի հաջորդ ամիս միայն: Ըստ վարչապետի՝ Հայաստանում թանկացել են կարագը, բենզինը, մսամթերքը: «Օրինակ, կարագը թանկացել է 50 տոկոսով մեկ տարվա մեջ, երբ որ միջազգային շուկայում 87 տոկոս է թանկացել: Մենք ի՞նչ պետք է անենք: Մենք չենք կարող այդ գները զսպել»,- ասել է վարչապետը: Ոչինչ ասել չես կարող՝ կարագը իրոք միջազգային շուկայում թանկացել է, եւ «մենք» այդ թանկացումը զսպել չենք կարող: Բա բենզի՞նը:

Լրագրողի հարցին, թե բենզինի թանկացումը արդյոք պայմանավորվա՞ծ է նավթի գնի աճով, վարչապետը պատասխանում է՝ այո: Իսկ երբ հիշեցնում են, որ ժամանակին ասում էին, թե բենզինի գնի մեջ նավթի գնի տեսակարար կշիռը չափազանց փոքր է, եւ նավթի գնի փոփոխությունը գրեթե չի ազդում բենզինի գնի վրա, Կարեն Կարապետյանը իրեն հատուկ ոճով հարցնում էր՝ «ո՞վ ասաց»: Ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Ասաց 2015 թվականի դեկտեմբերի 17-ին: «Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր երկրում վաճառվող բենզինի գների մեջ նավթի կշիռը փոքր է՝ 5-8 տոկոս: Հայաստանում վաճառվող բենզինի գնի մեջ էլ հարկերը բարձր են, լոգիստիկայի ծախսեր են կատարվում եւ այլն»,- հայտարարել էր Շաբոյանը: Դա այն ժամանակ էր, երբ աշխարհում նավթը էժանացել էր 40 տոկոսով, իսկ Հայաստանում բենզինը շատ քիչ էր էժանացել: Այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում բենզինի գների հետ, ոչ մի կերպ չի տեղավորվում Շաբոյանի առաջ քաշած «կոնցեպցիայի» շրջանակներում: Աշխարհում նավթի 10 տոկոս թանկացումը հանգեցրել է Հայաստանում բենզինի 10 տոկոս թանկացմանը: Շաբոյանի «կոնցեպցիայի» համաձայն՝ պետք է թանկացած լիներ ընդամենը 0.5-ից 0.8 տոկոսով:

Բայց տվյալ դեպքում կարեւորը վարչապետի ու ՏՄՊՊՀ նախագահի խոսքերի ու պնդումների հակասությունները գտնելը չէ: Խնդիրն այն է, թե այնուամենայնիվ ինչու է թանկացել բենզինը: Բենզինի հիմնական մասը Հայաստան է ներկրվում Ռուսաստանից: Մոտ 4 տարի առաջ կնքված պայմանագրով Հայաստանին ռուսական բենզինը մատակարարվում է քվոտայով՝ արտոնյալ գներով, կամ, պայմանական ասած, Ռուսաստանի ներքին գներով: Ռուսաստանում բենզինը նույնպես թանկացել է: Օրինակ, հուլիսին Մոսկվայում «Ռեգուլյար» տեսակի բենզինի մեկ լիտրը արժեր 37.7 ռուբլի, երեկվա դրությամբ՝ 37.8 ռուբլի: Թանկացումը 0.3 տոկոս է: ՌԴ-ում թանկացել է 0.3 տոկոս, Հայաստանում՝ 10 տոկոսից ավելի: «Մենք ի՞նչ պետք է անենք: Մենք չենք կարող այդ գները զսպել» արտահայտությունը տվյալ դեպքում, մեղմ ասած, տեղին չէ: Հայաստանին քվոտայով մատակարարվող բենզինը  մատակարարվում է «Ռոսնեֆտ Արմենիա» ընկերությանը, որի միակ սեփականատերը ռուսական «Ռոսնեֆտն» է: Վերջինս ստանում է բենզինը արտոնյալ գներով եւ վաճառում մյուս ընկերություններին ավելի թանկ, ըստ իր քմահաճույքների, որովհետեւ մոնոպոլիստ է: «Մենք ի՞նչ պետք է անենք»: Վարչապետը պետք է ջղայնանա, հանձնարարի ՏՄՊՊՀ նախագահին ստուգել այդ մոնոպոլիստին, բացահայտի խախտումները, խստագույնս պատժի եւ այլն: Բայց թե վարչապետի եւ թե առավել եւս ՏՄՊՊՀ նախագահի համար այդ մոնոպոլիստը «սուրբ կով է», նրան կպչել չի կարելի:

Հայաստանում գների բարձրացումները միջազգային շուկայի գներով պայմանավորելը հեշտ է: Բայց նաեւ՝ անհեռանկար: Նման դեպքերում միշտ հայտնվում է մեր սիրելի «կինդեր սյուրպրիզը»՝ Սամվել Ալեքսանյանը՝ յուր շաքարով: Սեպտեմբերին ՀՀ ԱՎ ծառայությունը արձանագրել է, որ անցած տարվա սեպտեմբերի համեմատ շաքարը ՀՀ-ում թանկացել է 3.4 տոկոսով: Կռահեք, թե շաքարի գնի հետ ինչ է տեղի ունեցել միջազգային շուկայում: Ներվայիններին առաջարկում ենք չկարդալ... Այս տարվա սեպտեմբերին անցած տարվա սեպտեմբերի համեմատ շաքարը միջազգային շուկայում էժանացել է մոտ 33 տոկոսով: Հուսով ենք՝ ներվայինները սա չկարդացին: Իսկ մյուսները, ինչպես նախօրեին հորդորեց վարչապետը, «այս ամենին պետք է վերաբերվեն ... համբերատար»:

Տպել
7070 դիտում

Ինչո՞ւ է Մխիթարյանից վերցվել դիվանագիտական անձնագիրը

Նուրբ եւ սկզբունքային հարց. ի՞նչ է լինելու հուլիսի 5-ի հետ

Ի՞նչ է տեղի ունեցել. կարեւորը՝ անփորձանք տուն գամ

Ինչո՞ւ չմեկնեց. արա, մենք զանգի ենք սպասում

Փաստարկները օդից բերված չէին, պետք է փորձենք տարբերակներ գտնել. գյուղնախարար

Պաշտոնի չարաշահո՞ւմ է եղել Ավանի մշակույթի տանը. ում քույրն է 2008-ից «ընտրված» տնօրենը

«Սպիտակ»-ը արցունքների մասին չէ. տեղի ունեցավ երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված ֆիլմի պրեմիերան

Մենք գլուխներս կախ չենք ստորագրի ամեն մի փաստաթուղթ եւ չենք սեղմի ամեն մի կոճակ. Արման Աբովյան

Վարչապետը, ԱԱԾ տնօրենը եւ ՀՔԾ պետը կհրավիրվեն Քննիչ հանձնաժողով. Կոստանյան

ՀՀ-ն ու ՌԴ-ն համատեղ են արձագանքում Կովկասում տեղի ունեցող արտակարգ իրավիճակներին

Մենք դատապարտում ենք եւ՛ Խատինի աղետը, եւ՛ ադրբեջանցիների վայրագություններն Արցախում. Շարմազանով

Վերացել են ուսուցիչների՝ տարիներ տեւող կաշկանդվածություններն ու կախվածությունները․ նախարար

Ucom-ի բաժանորդները կշարունակեն օգտվել ռոմինգի 15Դ/ՄԲ մատչելի սակագնից Վրաստանում եւ եւ ս 41 երկրում

ԱԺ արտահերթ ընտրությունների մտասեւեռումով ռումբ է դրվելու Հայաստանի ներքին կայունության տակ․ Աշոտյան

ՀՀԿ-ն որեւէ պայման չի դնում, այն՝ ինչ կառաջարկվի, կբանակցենք. Բաղդասարյանն ու Աշոտյանը հակասում են միմյանց

Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպանների բողոքները

ՔՈԱՖ հոգաբարձուների խորհրդի նախագահ է նշանակվել «Էներջայզ Գլոբալ Սերվիսիզ»-ի գլխավոր տնօրենը

ՎՏԲ-Հայաստան Բանկը չի օգտվում երրորդ անձանց միջնորդական ծառայություններից

Պլաստմասե իրերի ու պարարտանյութերի արտադրություն ՀՀ-ում․ Լիբանանից նոր ներդրումներ են սպասվում

Անահիտ Ֆարմանյանը ՇՊՀ չի վերադառնա. դատարանը հրապարակել է վճիռը