Ծեծ, գողություն եւ ինքնիրավչություն՝ Վանաձորում. գործին խառնվել է «Շայբա»-ն

20/10/2017 schedule20:00

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Վանաձորի «Սպարապետ» մթերային խանութից 30 հազար դրամ գողանալու փորձի առթիվ մի դատական գործ: Մեղադրյալի աթոռին են հայտնվել Վանաձորի քաղաքացիներ Գայանե Աբրահամյանը եւ Քրիստինե Մխիթարյանը: Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքը կատարելու համար: Երկու կանայք մեղադրվում են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գողության փորձ կատարելու մեջ: Վերջիններիս սպառնում է 500 հազար դրամ տուգանքից մինչեւ 5 տարվա ազատազրկում:

Մեղադրյալ Քրիստինե Մխիթարյանն armtimes.com-ի հետ զրույցում որոշ մանրամասներ ներկայացրեց այս գործի նախապատմության վերաբերյալ՝ չընդունելով իրեն առաջադրված մեղադրանքը: Մխիթարյանը պատմեց, որ 2017 թվականի ապրիլ ամսին ինքը այցելել է «Սպարապետ» խանութ, որտեղ գնումներ է կատարել, իսկ վաճառողուհիներից Գայանե Աբրահամյանն իրեն մանրն է վերադարձրել: Այդ ընթացում խանութի տնօրենը՝ Մխիթար Մաթեւոսյանը, հարձակվել է վաճառողուհու վրա եւ ասել, որ վերջինս դրամարկղից գումար է գողանում:

Մխիթարյանը նաեւ ասել է, որ Գայանեն Քրիստինեին պարբերաբար գումարներ է տվել դրամարկղից: Քրիստինե Մխիթարյանը պնդում է, որ Գայանեն գողություն չի կատարել, իրավիճակը բոլորովին այլ է եղել: Ինքը Գայանեին վերարկու է վաճառել, որի դիմաց Գայանեն պարտավորվել է մաս- մաս վճարել: Վճարումները կանոնավոր կատարել է, եւ եղել են դեպքեր, որ խանութում է վճարել գումարը: Քրիստինե Մաթեւոսյանը պատմեց նաեւ, որ այդ դեպքից հետո խանութի տերը բռնություն է գործադրել վաճառողուհու նկատմամբ:

Գայանե Աբրահամյանը կատարվածի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, հարուցվել է քրեական գործ, սակայն քրգործից առանձնացվել է գողության եւ տնօրենի ինքնիրավչության դեպքերը:

Այժմ մեղադրյալի աթոռին է հայտնվել «Սպարապետ» խանութի տնօրենը ինքնիրավչության համար, նույն խանութի վաճառողուհի Գայանե Աբրահամյանը գողության համար եւ խանութի հաճախորդ Քրիստինե Մխիթարյանը՝ կրկին գողության համար: Մխիթար Մաթեւոսյանին առաջադրվել է մեղադրանք քրեական օրենսգրքի 322 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով՝ ինքնիրավչություն, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, որը պատժվում է 400 հազար դրամ տուգանքից մինչեւ 5 տարի ժամկետով ազատազրկմամբ: Բոլոր մեղադրյալների խափանման միջոցն ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին: Երկու գործերը դատարանում առանձին են քննվում: Դատավորներն են Սուրեն Բաղդասարյանը եւ Սուսաննա Գզոյանը:

Ինքնիրավչություն

Խանութի տնօրենը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Մխիթար Մաթևոսյանը Գայանե Աբրահամյանից նրա կողմից խանութից գողացված գումարը հետ վերցնելու նպատակով, օրենքով սահմանված կարգի խախտմամբ, Գայանե Աբրահամյանի կամքին հակառակ, նրա նկատմամբ բռնություն գործադրելով՝ ձեռքերով և ոտքով հարվածել է վերջինիս մարմնի տարբեր մասերին, ինչպես նաև սուր եզր ունեցող գործիքով պատճառել է առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող ձախ այտային շրջանի և պարանոցի ճանկռվածքներ ու աջ ազդրի արյունազեղում: Բացի այդ գողացված գումարի դիմաց՝ որպես երաշխիք, Գայանե Աբրահամյանից վերցրել է վերջինիս պատկանող ընդհանուր 234 հազար ՀՀ դրամ արժողությամբ թվով երկու ոսկյա մատանին, մեկ զույգ ոսկյա ականջօղերը, «Սամսունգ» մոդելի բջջային հեռախոսը, ինչպես նաև նրա՝ ՀՀ քաղաքացու անձնագիրը, սոցիալական քարտը, բնակարանի սեփականության վկայականը, բանկային քարտը, ինչպես նաև վերջինիս ամուսնու՝ Սամվել Ոսկանյանի՝ ՀՀ քաղաքացու անձնագիրը և սոցիալական քարտը, իր հիշյալ գործողություններով Գայանե Աբրահամյանին զրկելով հիշյալ իրերը և փաստաթղթերը օգտագործելու հնարավորությունից և այդպես էական վնաս պատճառել նրան։

Գործին նկատմամբ «Շայբա»-ի եւ «Միգ թիվի»-ի տնօրենի հետաքրքրությունը

Քրիստինե Մխիթարյանը մեր զրույցում հայտարարեց, որ նախաքննության փուլում փորձել է գործին միջամտել ոստիկանության Սպիտակի  բաժնի պետ Արթուր Շահվերդյանի, որը հայտնի է «Շայբա» մականունով: Վերջինից բացի հարուցված քրեական գործին փորձել է միջամտել Վանաձորում գործող «Միգ թիվի» հեռուստաընկերության տնօրեն Սամվել Հարությունյանը, որը «Սպարապետ» խանութի տնօրեն Մխիթար Մաթեւոսյանի խնամին է: «Երբ ես «Շայբա»-ին ասեցի, որ եթե ես գող եմ, ոչինչ, թող դատվեմ, մի ամիս հետո ինձ է զանգում Սամվել Հարությունյանը եւ ասում՝ գիտես ինչ կադրեր կան իմ համակարգչում, դրանք հեսա կգցեմ իմ խմբերը ու քեզ կխայտառակեմ, եթե չգնաք, հետ չվերցնեք հաղորդումը: Հարցնում եմ՝ ի՞նչ կադրեր, ասում է՝ խանութից ոնց եք տանում: Ես էլ ասում եմ՝ ձեռքդ ով է բռնել, դե գցի»,- մանրամասնեց Քրիստինե Մխիթարյանը՝ նշելով, որ հեռուստաընկերության տնօրենը, որի հետ ինքը նախկինում համագործակցել է, իրեն ասել է նաեւ, թե կզանգահարի մի քանի տեղ եւ քրեական գործը կարճեն:

«Դատախազությունն էլ է իրենց հովանավորում, այդ «Շայբա»-ն էլ ոստիկանության մանր-մունր ճուտիկներին է հովանավորում, ու նաեւ քննչականից»,- ասաց գործով մեղադրյալը:

Քրիստինե Մխիթարյանը վրդովվել է, որ խանութի տնօրենի ինքնիրավչության գործով դատաքննության ժամանակ, վերջինիս շահերի պաշտպան, փաստաբան Արտակ Ոսկանյանն իրեն եւ Գայանե Աբրահամյանին մեղադրել է գողության մեջ: «Իր կինը քաղաքացիական դատեր է քննում, դատավոր է՝ Վարդուհի Հովնանյանը: Իրենք մեր քաղաքի համար մեկ կաշառակեր ամուսիններն են, իրար հետ գործ են անում: Ինքնիրավչության դատին ինքը մեր վճիռն արդեն կայացրել է, կնոջ շողերի տակ ասում է՝ խմբային գողություն եք կատարել»,- ասաց Քրիստինե Մխիթարյանը՝ նշելով, որ փաստաբանի հայտարարության վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն:

Տպել
6349 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում