Հայ-բելառուսական տնտեսական օրակարգի շուրջ հանդիպումներ են կայացել Մինսկում

20/10/2017 schedule20:40

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 19-ից 21-ը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում՝ տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 13-րդ նիստին մասնակացելու նպատակով:

Այցի շրջանակներում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանդիպում են ունեցել Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վլադիմիր Զինովսկու հետ:

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները չեն համապատասխանում երկու պետությունների իրական ներուժին: Հատուկ ուշադրություն է դարձվել ԵԱՏՄ շրջանակներում երրորդ երկրների հետ համագործակցության և դեպի երրորդ երկրներ արտահանման հարցերին: Կողմերը քննարկել են նաև Մեղրու ազատ տնտեսական գոտու շրջանակներում համագործակցության հնարավորությունները:

Բելառուսի արդյունաբերության նախարար Վիտալի Վովկի հետ հանդիպմանը քննարկվել են Բելառուսում արտադրվող և Հայաստան մատակարարվող տրանսպորտային, գյուղատնտեսական տեխնիկային առնչվող հարցեր, նաև արծարծվել է դրանց ադապատացումը հայաստանյան պայմաններին: Պատվիրակությունների հանդիպման օրակարգում էր նաև հայ-բելառուսական գործարար համաժողով կազմակերպելու հարցը, որը կխթանի երկկողմ տնտեսական հարաբերությունները:

Նախարարներ Կարայանը և Առաքելյանը հանդիպել են նաև Բելառուսի գյուղատնտեսության նախարար Լեոնիդ Զայացի հետ՝ քննարկելով խոշոր եղջերավոր անասունների բազմացման և սերմնաբուծության ոլորտում երկու երկրների համագործակցությունը:

 

Տպել
1519 դիտում

Ղրղզստանի նախագահ Ատամբաեւը 4 օրից կլքի իր պաշտոնը

Երեւանում ու 4 մարզերում այսօր հոսանքազրկումներ են լինելու

Հադրութում ականի վրա պայթել է 23-ամյա նախրապանը

Զիմբաբվեի պաշտոնանկ արված 93-ամյա նախագահը հացադուլ է հայտարարել

Վանաձորի սպանության մեջ մեղադրվողը ձերբակալվել է

Այսօր սպասվում է ՌԴ Արտգործ նախարար Սերգեյ Լավրովի այցը` Հայաստան

Խաղաղ օվկիանոսի հատակին ուժգին երկրաշարժ է գրանցվել, կա ցունամիի վտանգ

Ներթափանցող սառը ցիկլոնը կբերի ձնախառն անձրեւ, ձյուն, ջերմաստիճանի անկում, բուք

Վանաձորում 36-ամյա տղամարդու են սպանել

Ավագանու արտահերթ նիստ. Փելեշյանին առաջին տեղակալ նշանակելու մասին

«Միսս աշխարհ»-2017 մրցույթում հաղթել է Հնդկաստանի ներկայացուցիչը

ՌԴ-ում կատակում են, թե հայերն են առաջ տանում հոկեյի Մ20 տարեկանների հավաքականը. Փոլոդյան

Ֆրանսիական հեռուստաալիքը ցուցադրել է «Հայաստան. Նոյի խաղողի այգիները» փաստագրականը

Ամերիկյան հայտնի հագուստի բրենդը նոր հուդիներ է թողարկել` Արցախի դրոշով

ՀՎԿ-ն ու ՀՀԿ-ն հուշագիր ստորագրեցին`Վանաձորի միասնական կառավարման մասին. Փելեշյանը`տեղակալ

Ադրբեջանցի 20 դիպուկահար մարզվում է Թուրքիայի ոստիկանությունում (տեսանյութ)

Էրդողանը քիչ է համարում Նորվեգիայի ՊՆ-ի ներողությունը`իրեն եւ Աթաթուրքին վիրավորելու համար

ՌԴ-ն Սիրիայում հրադադարի ռեժիմի խախտման հինգ դեպք է արձանագրել, Թուրքիան՝ չորս

Այսօր «Միսս աշխարհ»-2017-ի եզրափակիչ փուլն է. Լիլի Սարգսյանը չի հասել եզրափակչին

Ջորջ Քլունին սերիալ է նկարահանում ԱՄՆ օդուժի հայ զինծառայողի մասին