Երեւանը եվրոպական քաղաք է, որտեղ չկա քրեական լարվածություն, եւ ամենուր արվեստ է. բլոգեր

24/10/2017 schedule00:15

Ղազախստանից հայտնի ճանապարհորդ եւ բլոգեր Մաքսիմ Գրինկեւիչը Հայաստան այցելելուց հետո հոդված է հրապարակել՝ նշելով, որ ղազախստանցիները շատ քիչ բան գիտեն Հայաստանի մասին, փոխարենը շատ պահանջված է Վրաստանը, իսկ հարեւան Հայաստանը տեւական ժամանակ ստվերում է մնացել գրագետ գովազդի բացակայության պատճառով, գրում է Informburo.kz-ն: 

«Հեռավոր երկրներից Հայաստան ժամանող զբոսաշրջիկները ղազախներից լավ գիտեն, թե ինչ կարելի տեսնել այդ երկրում: Այս աշնանն ինձ բախտ վիճակվեց լինել Հայաստանում՝ այնտեղ տեսնելու շատ բան կա, մարդիկ կան, ում հետ հետաքրքիր է խոսել, բացի այդ կան բազում պատճառներ հաջորդ արձակուրդն այդ երկրում անցկացնելու համար: Այդ փոքր երկիրը հարուստ է պատմությամբ եւ մշակույթով, տեսարժան վայրերով ու խոհանոցով: Իսկ տեղաբնակները միշտ պատրաստ են ներկայացնել երկիրը: 

Ընդհանրապես հայերը շատ բարեհամբույր եւ բարի մարդիկ են՝ միշտ պատրաստ օգնելու: Հումորի հրաշալի զգացում ունեն եւ հաղորդակցվելու ոչ մի խնդիր չի լինում: Քաղաքային բնակավայրերի բնակիչները հիմնականում տիրապետում են ռուսերենին: 

Երեւանը եվրոպական քաղաք է հիշեցնում, երեկոյան զբոսանքներով, հարմարավետ ռեստորաններով եւ տարբեր կողմերից հնչող երաժշտությամբ: Չկա ոչ մի քրեական լարվածություն, ոչ մի անսթափ մարդ փողոցներում: Իսկ շուրջբոլորն ուղղակի տարածված է արվեստը՝ կան նույնիսկ հատուկ պուրակներ, որտեղ հավաքվում են երաժիշտներն ու նկարիչները: 

Հայերի հետ խոսակցություններում ավելի լավ է խուսափել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին հարցերից, առավելեւս այլ տեղերից ձեզ հայտնի ձեւակերպումներով: Հայաստանը երկար պատմություն ունեցող երկիր է եւ այնտեղ համոզած են, որ որոշ ուտեստներ հենց հայկական են, իսկ հարեւան մշակույթները փոխառել են դրանք: Պետք չէ, օրինակ, հայկական փախլավան թուրքական փախլավա անվանել, եթե նույնիսկ դրանք ջրի երկու կաթիլի պես նման են: Պետք չէ նաեւ հայերից հարցնել, թե ինչու հայկական Արարատ լեռը Հայաստանում չէ: Թե ինչ է եղել իրականում, մենք այդպես էլ չենք իմանա, իսկ լավ մարդկանց նեղացնել պետք չէ: Վերջին տասնամյակներին այդ հողի վրա շատ արյուն է հոսել եւ վերքերը դեռ սպիացած չեն: 

Ավելի ճիշտ կլինի կենտրոնանալ բնության եւ հնությունների վրա, որոնք Հայաստանում ամեն քայլափոխի են: Նույնիսկ անհավատ մարդը չի կարող անտարբեր մնալ գեղատեսիլ վայրերում գտնվող հայկական վանքերի ու եկեղեցիների հանդեպ: Եզակի է նաեւ բնությունը՝ լեռները, խորհրդավոր քարանձավները, եւ, անշուշտ, ցնցող Սեւանը:

Անպայման այցելելք այդ գեղեցիկ ու հինավուրց երկիրը եւ անպայման գոհ կմնաք հանգստից: Աշխատեք մեկ շաբաթից ավելի ժամանակ ունենալ, քանի որ տեսարժան վայրերից շատերը հեռու են գտնվում եւ հարկ է մեքենայով հասնել այնտեղ: Բայց հոգ չէ՝ ճանապարհները լավն են, վարորդները հմուտ, նշանակում է՝ ամեն ինչ կստացվի»: 

Տպել
2256 դիտում

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր