Ալտրուիստը. «չէի ուզում մեռնել կամ նոխազ դառնալ»

21/10/2017 schedule15:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հոկտեմբերի 22-ի համարում

Ներքին գործերի նախկին փոխնախարար, ներքին զորքերի հրամանատար Վահան Հարությունյանը, 1998-ի հունիսի 22-ից մինչեւ 2002-ի հունիսի 24-ը ԱԱ մեկուսարանում անցկացնելուց հետո, այսօր զբաղվում է տնտեսական եւ հասարակական գործունեությամբ: Մայիս ամսին նրա նախաձեռնությամբ ստեղծվել է ՆԳՆ ՄՀՆՋ նախկին վետերանների «Վերածնունդ» հասարակական կազմակերպությունը: Նա զբաղվում է նաեւ առեւտրային բիզնեսով, ունի հանքային ջրերի արտադրություն եւ պնդում է, որ դրանից ստացվող եկամուտները եւս ծառայեցնում է նախկին ազատամարտիկների խնդիրների լուծմանը: Ազատության մեջ գտնվելուց ի վեր՝ առաջին անգամ Վահան Հարությունյանը  պատասխանում է իր նախկին եւ ներկա գործունեությանն առնչվող հարցերին:

- Շատերը ձեզ մեղադրում են, որ հանուն ավելի մեղմ պատժաչափի իշխանությունների հետ գործարք եք կնքել՝ շինծու ցուցմունքներ տալով Վանո Սիրադեղյանի դեմ:

- Ժամանակին ես գրել եւ ասել եմ, որ երբեւէ չեմ գնացել գործարքի, քանի որ ինձ հանցագործ չեմ համարել: Ես եւ իմ տղաները կատարել ենք ոչ թե զակազ, այլ պետական հանձնարարություն: Ուղղակի երբ նավը խորտակվում է, եւ բոլոր հրամանատարները փախչում են՝ զինվորին թողնելով անտեր, դա ճիշտ չէ:

- Այնուամենայնիվ, ձեզ նշանակվեց չափազանց մեղմ պատժաչափ, որը համարժեք չէ ձեր կատարած հանցագործություններին:

- Ի սկզբանե չեմ հրաժարվել կատարվածից եւ իմ կատարած քայլերից: Այնպես որ, ուզում եք՝ հաշվեք օգնություն քննությանը, ուզում եք՝ համարեք ամբողջ ճշմարտությունն ասել, դա հաշվի է առնվել: Ըստ իս՝ ե՛ւ դատախազությունը, ե՛ւ դատարանները լավ զգացին, որ այն՝ ինչ ես եմ ասում, ճիշտ եմ ասում: Ասել էի նաեւ՝ թող քաղաքական վիճակը հանդարտվի, եւ ամեն ինչ տեղը կընկնի: Երեւի հաշվի առան նաեւ, որ երկրի համար քիչ բան չեմ արել:

- Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ նույնիսկ դատավճռից հետո մնացիք ԱԱ մեկուսարանում, եւ ձեզ գաղութ չտեղափոխեցին:

- Պարզապես երկուսուկես տարի այնտեղ էի, ցանկություն հայտնեցի մնացած ժամկետն էլ մնալ այնտեղ: Ուղղակի դիմում էի գրել եւ խնդրել, որ առողջական վիճակիցս ելնելով՝ ինձ չուղարկեն գաղութ: Ոչ թե ինչ-որ մեկից կամ գաղութային պայմաններից վախենալով, այլ համակերպվել էի պայմաններին: Կարծում եմ՝ հաշվի առան նախկին ծառայություններս ոչ թե իշխանություններին, այլ պետությանը:

- 2003թ. նախագահական ընտրությունների ժամանակ Սարի թաղում ղեկավարել եք Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբը: Դա ե՞ւս իշխանությունների հետ համագործակցության ապացույց չէ:

- Երբեք շտաբի պետ չեմ եղել: Ես Սարի թաղում ծնվել ու մեծացել եմ եւ, այո, շատ բան եմ արել, որ Ռոբերտ Քոչարյանը ընտրվի: Դրա համար պայքարել եմ ոչ միայն Սարի թաղում, այլ նաեւ Նորքում եւ տարբեր տեղեր: Որովհետեւ՝ ով ինչ ուզում է ասի, այդ մարդը շատ բան է անում, հատկապես Ղարաբաղի հարցում. ճիշտ է, հարցը չի լուծվել, բայց ետ էլ չի գնացել:

- Բայց Ռոբերտ Քոչարյանը 1998թ. իշխանափոխության հիմնական կազմակերպիչն է, իսկ դրա արդյունքում իշխանությունից հեռացվեցիք նաեւ դուք:

- Նախ՝ այդպես չի եղել: Վազգեն Սարգսյանն է առաջինը ելույթ ունեցել, իսկ նա էլ մեզանից մեկն էր: Նախկին իշխանության սյուներից մեկը: Բուրգի վերեւում կանգնած մարդուն ավելի պարզ է երեւում ամեն ինչ: Այստեղ կարեւորը հավատալն է. հավատալ Վազգեն Սարգսյանի՞ն, թե՞ հավատալ ում: Պարզապես Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Վազգենի կողքին էին եւ հավատացին նրան: Եւ ոչ միայն նրանք:

- Այսինքն, դուք համակրում եք այս իշխանություններին:

- Իսկ ինչու՝ ոչ: Կարող եք ասել, որ ինձ բռնեցին, դատեցին, նստացրին: Բայց ամեն մարդ տուժում է իր խելքից: Եթե ժամանակին այդ տղաներին գնդակահարելու համար դատախազի սանկցիա պահանջեինք, հիմա ոչ մի հարց չէր առաջանա: Իսկ որ եղել է հանցագործություն՝ հաստատ է:

- Այսօր դուք փորձ եք անում միավորել նախկին ազատամարտիկներին, ՄՀՆՋ-ի ներքին զորքերի նախկին զինծառայողներին: Ընդունված է համարել, որ նման կառույցները իշխանության հավելյալ հենարաններն են:

- Չէ, իշխանությունների հետ սա կապ չունի: Իշխանությունները նույնիսկ դեմ էին, որ մեր կազմակերպությունը գրանցվի: Հասարակական կազմակերպությունը ստեղծել եմ իմ ընկերներին օգնելու համար: Որ նրանցից յուրաքանչյուրը ստանա իր արժանի գնահատականը: Տղաների համար պայքարելու եմ բոլոր ձեւերով, ուժայինը՝ չհաշված: Պատկերացնում եք` վկայականի կազմ չլինելու պատճառով բավական թվով մարդիկ պատերազմի մասնակցի վկայական չէին ստացել: Ես եմ անմիջական միջամտել, որ հարյուր հատ կազմ ուղարկեն ոստիկանություն, որպեսզի մարդիկ վկայական ստանան:

- Ինչպե՞ս եք այսօր վերաբերվում Վանո Սիրադեղյանին:

- Շատ լավ: Այն ժամանակ ինձ ՊՆ-ից էլ են կանչել, ուրիշ տեղերից էլ, բայց ես չեմ գնացել, որովհետեւ իրեն էի համակրում, իրեն էի պահում, ինքն էլ ինձ էր պահում: Ուղղակի ես մտածում եմ, որ այն մարդկանց հետ եւ միջոցով, որ գալիս ես իշխանության, դրանց պետք չէ տրորել: Նրա միակ սխալը համարում եմ այն, որ իր կողքը պինդ կանգնած տղաներին լավ չպահեց: Այն, որ Վանոն շատ բան է արել մեր երկրի կայացման համար՝ անվիճելի է: Նրա ամենամեծ քայլը այն էր, որ մեջք էր կանգնում համակարգին: Հնարավոր չէր, որ մի հանցագործի բռնեին, տանեին քաղմաս՝ հետեւից ինչ-որ մեկը զանգեր, ասեր՝ բաց թողեք: Գիտեին, որ վերեւում Վանո կա կանգնած:

- Ազատվելուց հետո փորձե՞լ եք հանդիպել Վանո Սիրադեղյանի հետ:

- Լսել էի, որ մինչեւ 2003 թվականի դեկտեմբերը Հայաստանում է եղել, հետո գնացել է արտասահման: Իհարկե՝ կուզենայի հանդիպել, շատ լավ կլիներ: Տեսնեինք՝ ինչի այսպես եղավ:

- Այսօրվա հանցավորության մակարդակի բարձրացման ֆոնին տեսակետներ են հնչում, որ Հայաստանում իրավիճակը կարող է շտկել միայն Վանո Սիրադեղյանը:

- Ճիշտ են ասում, շատ ճիշտ են ասում, այսօրվա մեր օրերում Վանոյի պես մարդ է պետք, պինդ մարդ: Վանոն ե՛ւ ոստիկանապետ էր, ե՛ւ ազգային անվտանգության պետ, ե՛ւ դատախազ, ամեն ինչ էր: Ինքը ուժեղ նախարար էր, շատ ուժեղ նախարար էր, ու հիմա նրա նման մարդու կարիք կա, ես չեմ ուզում փնովել այսօրվա ոստիկանապետին: Նա մեղավոր չի, աբստանովկեն է այդպիսին: Չնայած այն ժամանակ էլ էր աբստանովկեն այսպիսին, բայց կար ուժեղ նախարար: Շատերը ասում են, թե Վահանը Վանոյին դավաճանեց: Դա սխալ է: Դեռ հարց է՝ ով ում դավաճանեց: Թե՝ պետությունը մեզ բոլորիս դավաճանեց: Ուզում էին նախկինում կատարված բոլոր կեղտոտ հանցագործությունները բարդել ինձ վրա: Եթե ես չլինեի` այնքան ցուցմունք տվող կլիներ, ոնց որ հետո Արծրունի վրա տվեցին: Բայց ես ոչ ուզում էի մեռնել, ոչ էլ քավության նոխազ դառնալ:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
2317 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին