Հեղձուցիչ մթնոլորտ. անսպասելի չէր

21/10/2017 schedule15:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հոկտեմբերի 22-ի համարում

«Անցած շաբաթ երեւանցիները մի քանի օր շարունակ մեծ շուքով նշում էին Էրեբունի-Երեւան տոնակատարությունը»: Որքան ցավալի հնչի, բայց հետագա սերունդները լրատվամիջոցների 2004-ի հոկտեմբերի վերջի արխիվներում չեն գտնի այսպիսի արտահայտություն: Նույնիսկ իշխանական լրատվամիջոցները չհամարձակվեցին այսպիսի արտահայտություն անել: Երեւանցիները, կարելի է ասել, ընդհանրապես չնշեցին այս տոնը: Այլ կերպ ասած՝ տոնակատարությունը տապալվեց: Որ տոնակատարությունները, ըստ էության, տապալվելու էին, ակնհայտ դարձավ հոկտենբերի 14-ին, երբ Հանրապետության հրապարակում կազմակերպվել էր «Մարզերը՝ Երեւանին» միջոցառումը: Մարզերից յուրաքանչյուրը հրապարակի տարբեր հատվածներում սեղան էր դրել ու ավանդական ուտեստներով զարդարել:

Նախատեսվում էր, որ ժողովուրդը կգա, սեղաններով կհիանա, եթե հասցնի՝ համտես էլ կանի, հետո երկարատեւ համերգը կըմբոշխնի ու ուշ երեկոյան բարձր տրամադրությամբ կգնա տուն: Բայց եկան միայն քաղաքապետը, տարածքային կառավարման նախարարը եւ նրանց ուղեկցող անձինք: Շրջեցին սեղանների մոտով ու հեռացան, իսկ համերգը ունկնդրող մի քանի տասնյակ մարդկանց մեծ մասը մարզերից էր եկել: «Տարին՝ տարվա վրա ավելի քիչ մարդ է գալիս, բայց էս տարի վաբշե մարդ չկա»,-մեզ հետ զրույցում ասաց տիկին Հռիփսիմեն, որը հրապարակի մատույցներում մանր-մունր բաներ է վաճառում ու տոնակատարություններին մարդկանց մասնակցության թվի առնվազն 5 տարվա դինամիկային քաջատեղյակ է: Նույնպիսի տխուր պատկեր գրանցվեց նաեւ Էրեբունիում, որտեղ տեղի էին ունենում թատերականացված բեմադրություն եւ համերգ:

«Հրազդան» մարզադաշտի համերգը հավաքեց ընդամենը 25-30 հազար մարդ, չնայած քաղաքապետարանում ասում են՝ 50-60 հազար: Եւ դա այն դեպքում, երբ մուտքը անվճար էր: Քաղաքապետարանում հակված են տոնակատարություններին մարդկանց նման մասնակցությունը բացատրել, ասենք, ցուրտ եղանակով, կամ՝ վատ գովազդով: Արդյո՞ք այդպես է: Մարդիկ հրապարակներում հավաքվել են ավելի ցուրտ եղանակներին եւ շատ ավելի տխուր առիթներով: Իսկ գովազդը համենայնդեպս անցած տարիներից կարծես քիչ չէր: Ծախսած փողն էլ նախկինում ծախսվածից քիչ չէր՝ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել էր 70 մլն դրամ: Մտահղացումներն էլ կարծես վատը չէին: Բայց մարդկանց հնարավոր չեղավ բերել հրապարակ: Ուրեմն՝ կա մի ուրիշ պատճառ, ու պատճառը, թերեւս, տիրող մթնոլորտն է: Համատարած կեղծավորության մթնոլորտը:

Եթե մարդկանց մասնակցությունը տոնակատարություններին՝ պայմանավորենք իշխանություններից գոհ կամ դժգոհ լինելով, Հանրապետության հրապարակ պետք է գային իշխանությունից գոհերը: Գոնե նրանք, ովքեր 2003-ի մարտի 3-ին հոծ խմբերով եկել էին Մատենադարանի մերձակա հրապարակ՝ ՀՀ նախագահի թեկնածու Ռ.Քոչարյանին սատարելու: Դա միտինգային շարժման վերջին շրջանի ամենամարդաշատ միջոցառումն էր: Չեկան: Ինչո՞ւ: Որովհետեւ մարտի 3-ին ոչ թե եկել էին, այլ նրանց բերել էին՝ պարտադրելով, վախեցնելով, համոզելով, խնդրելով, խաբելով. մի խոսքով՝ բերել էին: Հետո նույն ձեւով տարան ընտրությունների: Ընտրությունների արդյունքները կեղծեցին: Մի քանի ամիս անց այդ նույն մարդկանց տարան ԱԺ ընտրությունների, ու էլի կեղծեցին: Ստացվեց, որ այդ մարդիկ ունակ են միայն ընտրել գանգստերների ու կիսագրագետների:

Ու այդ նույն մարդկանց համար կազմակերպել էին Էրեբունի-Երեւան տոնակատարությունն ու հույս ունեին, թե խանդավառված գալու են երգելու, պարելու, ուրախանալու: Ի դեպ, հույսն այնքան մեծ էր որ, փակել էին Հանրապետության հրապարակ մտնող բոլոր ճանապարհները: Ճիշտ այնպես, ինչպես այս տարվա ապրիլին փակել էին Բաղրամյան պողոտան: Բաղրամյանը բացեցին մահակներով, էլեկտրաշոկերով, ջրցան մեքենաներով ու ասացին՝ դա անում են, որովհետեւ մայրաքաղաքի բնականոն գործունեությունը խաթարվում է: Դա էլ էր կեղծավորություն: Հենց այդ նույն մարդկանց իշխանությունը համոզում է, թե ժողովրդավարություն ենք կառուցում, սա էլ է կեղծավորություն: Ասում է՝ պայքարում ենք կոռուպցիայի դեմ, սա էլ է կեղծավորություն: Այսքանից հետո՝ ինչպե՞ս մարդուն համոզել, որ Էրեբունի-Երեւան տոնակատարությունը եւս կեղծավորություն չէ:

Հայկ Գեւորգյան

Տպել
2221 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում