«Մաքուր Հայաստանի ճանապարհին մենք արժանապատվության խնդիր պետք է դնենք մեր առջև» Լոքյան

21/10/2017 schedule17:24

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից հայտնում են, որ Դավիթ Լոքյանը համապետական երրորդ շաբաթօրյակի շրջանակներում այցելել է ՀՀ Արարատի և Արմավիրի մարզեր: Նախարարը Արտաշատ քաղաքում մասնակցել էծառատունկին, այցելել Դվինի հնավայր պատմամշակութային տարածք, որտեղ կատարվել են մաքրմանաշխատանքներ: Այնուհետև Արամավիրի մարզի Փարաքար համայնքում մարզպետ Աշոտ Ղարհամանյանի ուղեկցությամբ նախարարը հետևել է մարզում տարվող աշխատանքներին: Այստեղ նրանց է միացել նաև Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը և միասին տեղում քննարկել են ոռոգման ջրատարների մաքրության հարցը:  

Շրջայցի ընթացքում նախարարը զրուցել է շաբաթօրյակի մասնակիցների հետ, շնորհակալություն հայտնել նրանց «Մաքուր Հայաստան»-ի գաղափարի տարածման հարցում իրենց ակտիվ մասնակցության և արժանապատիվ աշխատանքի համար: «Մեծ է այս հարցում նաև հանրապետական գործադիր մարմինների, մասնավորապես Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների դերը` շաբաթօրյակը պատշաճ մակարդակով կազմակերպելու գործում: ՀՀ մարզերի բոլոր համայնքները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունները, կրթական, առողջապահական, մարզական հիմնարկները, պետական, մասնավոր և հասարակական հատվածում գործող տարբեր կառույցներն ու կազմակերպությունները նախարարությունում ձևավորված «Մաքուր Հայաստան»միջգերատեսչական հանձնաժողովի հետ միասին համակարգված աշխատանքով իսկապես կարողացան լավ արդյունք գրանցել»,-ասել է նախարարը:
Շրջայցից հետո նախարար Դավիթ Լոքյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ շաբաթօրյակի շրջանակներում մեծածավալ աշխատանքներ են կատարվել. ՀՀ պաշտպանության նախարարությունը «Եռաբլուրում» ծառատունկ է իրականացրել կաթիլային ոռոգման համակարգով, համայնքների հետ միասին «Հայանտառը» իր ենթակայության տակ գտնվող տարածքներում է աշխատել, ակտիվ մասնակցել են բազմաթիվ նախարարությունների ներկայացուցիչներ:

«Մաքրման աշխատանքներ մշտապես են իրականացվում, բայց թիվ մեկ իրականացնողները դրանք մեր համայնքների ղեկավարներն են՝ մարզպետների գլխավորությամբ: Մի փոքր ֆինանսական օժանդակություն ենք նախատեսել մեր համայնքներին` խնդրահարույց աղբանոցները կոնսերվացնելու նպատակով: Այսօր 10 աղբավայր փակվել է Կոտայքի մարզում, շուրջ 7-ը փակվել է Գեղարքունիքի մարզում: Խնդիրը լուծելու նպատակով Կառավարությունն այսօր փորձում է աղբավերամշակման գործարան կառուցել Երևանի մերձակայքում, որտեղ կարող է տեղափոխվել հանրապետության աղբի 2/3-րդը, շուրջ հազար և ավելի տոննա օրական, որը նաև էլէկտրաէներգիա կարտադրի: Մենք ունենք արդեն 3-4 գործընկեր ԱՄՆ–ից, Չեխիայից , Լիբանանից , որոնց հետ ակտիվ քննարկում ենք այս հարցերը»,-ասել է նախարարը:

Նա հիշեցրել է, որ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունների արդյունքում 2018 թվականի հունվարի 1-ից վարչական պատասխանատվության կոշտ միջոցներ կկիրառվեն չսահմանված վայրում աղբ թափելու և շրջակա միջավայրը աղտոտելու համար՝ սկսած 16000-ից մինչև 5 մլն դրամ: Դավիթ Լոքյանը «Մաքուր Հայաստան» ծրագիրը լիարժեք իրականացնելու գործում հատուկ ընդգծել է քարոզչական և դաստիարակչական բաղադրիչը և կարևորել հենց լրատվամիջոցների դերակատարությունը: «Շատ ցավալի է, որ մի ժողովուրդ, ով ունի այդչափ հարուստ քաղաքակրթական պատմություն շատ հեշտությամբ շիշը նետում է ճանապարհին, ինչի ականատես ենք լինում ամեն օր: Մեր քաղաքացիները դեռևս չեն ձևավորել իրենց մտածելակերպը մաքուր բնություն ունենալու, մաքուր միջավայրում ապրելու խնդիրներում: Ես կարծում եմ, որ մենք աստիճանաբար անցնելու ենք մի վիճակի, երբ այլևս չենք էլ հայտարարելու, որ համապետական շաբաթօրյակ ենք կազմակերպում, և տեղերում համայնքները, բնակիչները ավտոմատ իրենք են սկսելու այս պրոցեսը: «Մաքուր Հայաստան»-ի ճանապարհին մենք արժանապատվության խնդիր պետք է դնենք մեր առջև»,- ասել է նախարար Լոքյանը:

Տպել
2969 դիտում

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)