Ընտրությունները Ջավախքում. հաղթել են դատախազության աշխատակիցն ու վրացերենի ուսուցչուհին

22/10/2017 schedule19:36

Հոկտեմբերի 21-ին Վրաստանի ՏԻՄ ընտրություններին Սամցխե-Ջավախեթիում (հայկական տարբերակով՝ Ջավախք) ընտրողների մասկանցության համեմատաբար բարձր ցուցանիշ է գրանցվել: 145 321 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 79 912 ընտրող: Դա ընտրողների թվի 55 %-ն է կազմում: Սամցխե-Ջավախքը մասնակցությամբ զիջել է միայն Ռաճա-Լեչխումի (60,2%) և Գուրիայի (58,5%) շրջաններին, հայտնում է hetq.am-ը:

Այս ռեգիոնի հայաբնակ շրջանններում՝ Նինոծմինդայում եւ Ախալքալաքում հաղթել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածուները: Ախալքալաքում, որտեղ ընտրություններին մասնակցել է 19971 ընտրող (52%), հաղթելէ «Վրացական երազանք»-ը ներկայացնող շրջանային դատախազության աշխատակից Յուրիկ Հունանյանը: Համաձայն նախնական արդյունքների, նա հավաքել է ընտրողների ձայների ավելի քան 58%-ը: 

57-ամյա Յուրիկ Հունանյանը Բորժոմի շրջանի Չխարոլա գյուղում է ծնվել: Սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետում: 1991 թվականից մինչ օրս աշխատել է Ախալքալաքի շրջանային դատախազությունում, սկզբում` որպես քննիչ, այնուհետև դատախազի օգնական, շրջանի դատախազ, 2004-ից հետո` Ախալքալաք-Նինոծմինդա շրջանային վարչության դատախազ: 

Ախալքալաքի քաղաքապետի թեկնածություն առաջադրել էին 6 անձինք: Յուրիկ Հունանյանի մրցակիցն էր «Վրաստանի հայրենասերների ալյանս»-ից առաջադրված Ախալքալաքի նախկին ոստիկանապետ, Վրաստանի նախորդ խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանը: Վերջինս իր զբաղեցրած պաշտոններում քաղաքական իշխող ուժն էր ներկայացնում. սկզբում հարել է Մ. Սահակաշվիլու, այնուհետև Բ. Իվանիշվիլու կուսակցություններին, սակայն այս անգամ իշխող կուսակցությունը նրան չէր սատարում, և Սամվել Պետրոսյանը ներկայացնում էր «Վրաստանի հայրենասերների ալյանս»-ը: Նրա օգտին քվեարկել է ընտրողների շուրջ 33%-ը: 

«Վաշաձե-Միացյալ Վրաստան»-ին ներկայացնում էր Ռուբեն Մկրտչյանը, «Եվրոպական Վրաստան»-ը՝ Հարություն Ալեքսանյանը: Միակ վրացի թեկնածուն Մ.Սահակաշվիլու հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից էր` Զուրաբ Օզգեբիշվիլին, ով չի հաղթահարել նույնիսկ 1 %-ի շեմը: «Դեմոկրատական շարժում» ուժը ներկայացնում էր նախկին պատգամավոր Մելիք Ռաիսյանը:  

Նինոծմինդայում առաջադրվել էր 4 թեկնածու: 11627 ընտրող է մասնակցել քվեարկությանը (55%): Ձայների գերակշիռ քանակով` շուրջ 77%, քաղաքապետ է ընտրվել վրաց լեզվի ուսուցչուհի, Նինոծմինդային ռեսուրս կենտրոնի նախկին ղեկավար և շրջանային ժողովի պատգամավոր Անիվարդ Մոսոյանը: 

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է երեկ Վրաստանում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները: Համաձայն դրանց` քվերակությանը մասնակցել է 1,6 մլն մարդ, տոկոսային հարաբերությամբ` ընտրողների 45,64 %-ը: 

Տպել
1901 դիտում

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում