Մարդիկ վաճառել են իրենց ձայները. ջավախահայ թեկնածուները դժգոհ են ընտրություններից

23/10/2017 schedule12:18

Վրաստանում հոկտեմբերի 21-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նախնական գնահատականներով Ախալքալաքի շրջանում հաղթել է «Վրացական երազանքը»:

Ընտրությունները, ընդհանուր առմամբ, հանգիստ են անցել, առանց լուրջ խախտումների եւ միջադեպերի, չնայած որոշ ընտրատարածքներում լարվածություն էր զգացվում, բայց զանգվածային բախումներ չեն եղել: Ախալքալաքի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել էր 6 թեկնածու, սակայն հիմնականում պայքարը «Վրացական երազանքի» եւ «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցությունների թեկնածուների միջեւ էր:

Կան ընտրատարածքներ, որտեղ ընդդիմությունը հաղթել է, բայց, ընդհանուր առմամբ, նախնական հաշվարկներով հաղթել է «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը:

«Բաքրաձե Ուգուլավա-Եվրոպական Վրաստան» դաշինքի թեկնածու Հարություն Ալեքսանյանը, ով հավաքել է քվեների 2,66%, դեռ չի շտապում մեկնաբանել արդյունքները. «Մենք դեռ ուսումնասիրում ենք տվյալները, դեռ չենք մեկնաբանում, հետո, երբ ավարտենք արդյունքների վերլուծությունը, այդ ժամանակ կասենք»:

«Դիմիտրի Լորթքիփանիձե, Կախա Կուկավա, Ժողովրդավարական շարժում-ազատ Վրաստան» դաշինքի թեկնածու Մելիք Ռաիսյանը հավաքել է ձայների 5,29%-ը: Նա գոհ չէ ընտրությունների արդյունքներից. «Մարդկանց վերջին հույսը, որ իրենց տարածքում ձայն պիտի ունենան, խնդիրները լուծելու համար, կորավ: Իշխող կուսակցության եւ հատուկ ծառայությունների մարդիկ մարեցին ժողովրդի վերջին հույսը: Մենք ունեինք 5 թեկնածու, ովքեր պետք է անպայման անցնեին, նրանք հավաքեցին շատ ձայներ: Մենք կունենանք պատգամավորներ Շրջանային ժողովում (Սակրեբուլու)»:

Սամվել Պետրոսյանն առաջադրվել է «Վրաստանի հայրենասերների դաշինքի» կողմից եւ հավաքել 32,32% ձայն, կարծում է, որ լուրջ խախտումներ են եղել. «Թող ժողովուրդը գնահատի: Գնվել է ժողովրդի ձայները մեծ գումարներով: Եթե մարդիկ վաճառվում են, ապա ազգը չի կարող այդ անձի վրա հույս դնել: Խաբեություն է եղել: Կվերլուծենք արդյունքները: Կան կոպիտ, լուրջ խախտումներ: Չգիտեմ, թե ինչն է հատուկ արվել, ինչը ոչ, բայց նրանց օգտին: Վերլուծությունից հետո, կոպիտ սխալների դեպքում դատի կտանք, բայց վստահ չեմ, որ օրենքը այստեղ կաշխատի»:

«Վրացական երազանք» կուսակցությունից թեկնածու Յուրիկ Հունանյանը, ով ստացել է առավելագույն թվով ձայներ` 58.62%, գոհ է ընտրությունների արդյունքներից եւ ուրախ է, որ ընտրությունները անցան հանգիստ, խաղաղ մթնոլորտում:

«Այսօրվա տվյալների համաձայն, 59-60%-ը իմ տոկոսն է, 61-62%-ը կուսակցության: Իսկ ինչ վերաբերում է Սակրեբուլոյի մեծամասնական պատգամավորներին, մեկ տարածքային շրջանում մենք զիջում ենք: Կարտիկամի տարածքային շրջանում, որտեղ մենք հաղթեցինք միայն երկու գյուղերում` Թախչա եւ Բուզավեթ»,- ասաց Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Հունանյանը:

Տպել
2076 դիտում

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)