Վիգեն Սարգսյանը դեմ է, որ բանակի գնումները բացառապես կատարվեն հայկական արտադրողից

ՀՀ ԱԺ-ում պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովում «Պաշտպանության մասին» օրենքի նախագծի քննարկման շրջանակներում «Ելք» խմբակցությունը հադես եկավ առաջարկով, ըստ որի՝ բանակի գնումները պետք է օրենքով կատարվեն հայկական արտադրողներից, եւ յուրաքանչյուր տարի պետք է այդ առումով աճ նկատելի լինի:

«Մենք առաջարկում ենք «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում ընդգրկել մի հոդված, որ հայկական բանակն իր գնումները  պետք է կատարի միայն հայկական արտադրողներից, այսպես նաեւ նպաստելով մեր տնտեսության զարգացմանը: Առաջարկում ենք, որ յուրաքանչյուրն տարի նախորդ տարվա համեմատ տեղական արտադրողներից գնումներ կատարելիս 2 տոկոսով բյուջեն ավելացնել: Ցանկանում ենք, որ սա լինի օրենքով, եւ աճը մենք կարողանանք վերահսկել՝  լինու՞մ է, թե՞ ոչ»,- ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ պատասխանելով պատգամավորի առաջարկին՝ նշեց, որ հնարավոր չէ օրենքով նման սահմանափակում դնել բանակի առջեւ:

«Բանակի գնումների գերակշիռ մասը կատարվում է տեղական արտադրողից, բացառությամբ սպառազինության հետ կապված գնումներին: Ինչ վերաբերվում է սպառազինության գնումներին, ապա մենք հետապնդում ենք գին-որակ արդյունավետությունը: Օրենքով նման սահմանափակում մտցնելը կարող է լինել ոչ արդյունավետ, իսկ մեր տեղական արտադրողներն այդ սահմանափակումն հաշվի առնելով կդառնան ոչ մրցակցային ապրանք արտադրող»,- ասաց Պնախարարը:

Առաջարկը դրվեց քվերակության, սակայն հանձնաժողովականները դեմ եղան:

Տպել
2275 դիտում

Վանաձորում բողոքի ցույցերը, դասադուլն ու գործադուլը շարունակվում են (լուսանկարներ)

Լիահույս եմ, որ խնդրանքս ինչ-որ բան կարժենա իմ գործընկերոջ համար. Արա Բաբլոյան. armenpress

Ռոզա Չոբանյանը ճղել է ՀՀԿ անդամատոմսը եւ հրաժարվել կուսակցության անդամ լինելուց

Ոչ մի բացառիկ հանգամանք արդարացում չէ Փաշինյանի բռնությամբ ձերբակալման համար․ արձագանք

Ստացվել է 151 ահազանգ, գործել է 10 աշխատանքային խումբ․ ՄԻՊ

ԵԽԽՎ մի շարք անդամներ կոռուպցիոն կապեր են հաստատել Բաքվի հետ․ Եվրախորհուրդ

Եվրախորհրդարանի պատգամավորի հայ կինը զգուշացնում է. հարցը կլինի միջազգային ատյաններում

Երեւանի գրեթե բոլոր բուհերում դասադուլ է. փողոցները լի են ուսանողական խմբերով. թարմացվող

Գլենդելում մեծամասշտաբ ցույցեր են՝ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ (տեսանյութ)

ՔԿ վարույթում քննվող ցույցերի քրգործերով ձերբակալվել է 26, կալանավորվել՝ 3 անձ

Արա Բաբլոյանը ուղևորվել է հանդիպելու ձերբակալված պատգամավորների հետ

Լևոն Բարսեղյանին 2 ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Մենք ունենք բոլոր լծակները՝ իրավիճակին խաղաղ, արդյունավետ լուծում տալու համար. ԱԺ նախագահ

ՄԻՊ-ն այցելել է ձեբակալված 2 պատգամավորներին, նաեւ Դավիթ Սանասարյանին ու Արմեն Գրիգորյանին

Հայաստանում մարդիկ հստակ հասկացնում են, թե ինչ են ուզում. Միխաիլ Սահակաշվիլի

Նիկոլ Փաշինյանը Սեւանի ոստիկանության բաժնում է

Ֆլեշմոբ. կանայք կաթսաներով ու շերեփներով նվագեցին Սերժ Սարգսյանի վերջին զանգը (տեսանյութ)

Հրատապ. Գյումրիում քիչ առաջ բերման ենթարկեցին Կարեն Պետրոսյանին

Ս. Սարգսյանը պետք է ստորագրի հրաժարականի դիմումը ու պետք է դա արվի խաղաղ. Աննա Հակոբյան

Վանաձորցիները ոստիկաններին թույլ չտվեցին բերման ենթարկել քաղաքացիներին. բախում (տեսանյութ)