Զինկոմները կմիավորվեն, զորակոչը ԳՇ-ի փոխարեն կիրականացնի ՊՆ-ն

ԱԺ-ում «Պաշտպանության մասին» առաջարկվող ՀՀ օրինագծով նախատեսվում է զորակոչի անցկացման լիազորության փոխանցումը ՀՀ ՊՆ-ին՝ Գլխավոր շտաբից:

«Քաղաքացին մինչեւ երդում ընդունելը, զորակոչվելը քաղաքացիական է, եւ իր հետ հարաբերությունները հիմնականում կազմակերպվում են քաղաքացիական մարմին հանդիսացող պաշտպանության նախարարության  կողմից: Դա, իրոք, ենթադրում է Զինկոմիսարիատների համակարգի փոխանցում Գլխավոր շտաբից ՊՆ-ին խաղաղ ժամանակ եւ դրա հնարավոր կարգավորումը պատերազմի ժամանակ»,-պարզաբանեց Պնախարար Վիգեն Սարգսյանը:

Քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հետաքրքրվեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանից, թե արդյունքում ինչպիսի՞ համակարգային եւ կառուցվածքային փոփոխություններ են կատարվելու զինկոմիսարիատներում։

«Այն ենթադրում է զինկոմիսարիատների թվի կրճատում, խոշորացում, հնարավորությունների ավելացում, դրանց բացազատման սխեմաների սահմանում պատերազմական վիճակի համար եւ դրանցում քաղաքացիական հաստիքների թվի ավելացում»,- նշեց պաշտպանության նախարարը։

Վերջինս նաեւ ընդգծեց, որ նախատեսվում է տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմինների հետ զինկոմիսարիատների շատ ավելի սերտ փոխգործակցություն ծավալել։

2015 թվականին ընդունված Սահմանադրության համաձայն գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմական գործողությունների ժամանակ վարչապետն է, սակայն այն հարցերը, որոնք չեն կարգավորվում վարչապետի կողմից մեխանիկորեն կարգավորվելու են Պնախարարի կողմից:

Տպել
4723 դիտում

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է