«Վերցրեք այս երեխային, ու ինչ ուզում եք արեք». ինչպես են երեխաները հայտնվում մանկատանը

23/10/2017 schedule14:59

Վանաձորի մանկատանը ներկայումս բնակվում է 0-18 տարեկան 65 երեխա, որոնցից ամեն մեկի մանկատանը հայտնվելու պատճառները տարբեր են: Մանկատան ամենափոքր սանը 2.5 տարեկան է, ամենամեծը` 18: Առանց ծնողական խնամքի ճանաչված երեխաները 43-ն են, մյուսները` սոցիալական որբեր են, ովքեր ունենալով ծնող կամ ծնողներ, հայտնվել են մանկատանը սոցիալական վիճակի ու ծնողների` ծնողական պարտականությունները չկատարելու պատճառով:

Մանկատան տնօրեն Մարինե Դավթյանի խոսքով` երեխաները մանկատանն են հայտնվում տարբեր պատճառներով, մի մասին պարզապես ծնողներն են բերում, մի մասին` համայնքի խնամակալության հանձնաժողովն ու այլ կառույցների ներկայացուցիչները` իրականացված ուսումնասիրությունների արդյունքում, որը վերջին տարիներին գերակշիռ մաս է կազմում:

Տիկին Դավթյանը հիշում է, թե ինչպես տարիներ առաջ մի կին, ում մեծ տղան եւս մանկատանն էր, նորածին աղջնակին տարել էր մարզպետարան ու պարզապես ասել. «Վերցրեք այս երեխային, ես չեմ կարող խնամել, ինչ ուզում եք արեք: Դեպքեր են եղել, երբ երեխաները մանկատուն են տեղափոխվել սանիտարահիգիենիկ խայտառակ վատ վիճակում, անխնամ ու վերքերի մեջ, կրթական ու մտավոր լուրջ խնդիրներով: Իսկ թե ինչպես են ապրում երեխաները մանկատանը, ես չէ, որ պետք է ասեմ»:

Որդեգրումներ այս տարի մանկատնից չեն արվել: Նախորդ տարիներին որդեգրվել է 5 երեխա: Տնօրենի խոսքով` երեխա որդեգրել ցանկացող ծնողները նախընտրում են փոքր տարիքի երեխաներին, որոնք, սակայն կամ չկան մանկատանը, կամ էլ` որդեգրման երեխաներ չեն:

Վանաձորի մանկատան սոցիալական աշխատող Լիլիթ Հովսեփյանը եւս փաստում է` մանկատուն ընդունված երեխաներից շատերը մանկատուն են ընդունվում ոչ միայն սանիտարահիգինեիկ ծայրահեղ վատ վիճակով, այլ նաեւ` չիմանալով անգամ, թե ինչպես պետք է ուտել, խմել, լվացվել ու լողանալ. «Լվացվել, լողանալ, պառկել ու քնել անկողնում…շատ երեխաներ անգամ այս տարրական բաները չեն իմանում…անգամ հասարակ բուժզննում չեն անցել…հոգեբանական վիճակի մասին խոսելն այս դեպքում ավելորդ է»,- ասում է աշխատակիցն ու հավելում, որ երեխաների հետ տարվող աշխատանքի արդյունքում դրական փոփոխություններ են արձանագրվում:

Մանկատանը գտնվող երեխաների մի մասի մայրերը, չնայած այն հանգամանքին, որ պետք է անեին հնարավորը` մանկատնից երեխաներին վերցնելու եւ պահելու համար, շարունակում են երեխաներ լույս աշխարհ բերել, ինչը շատ հաճախ արվում է պարզապես գումարի համար: Մարինե Դավթյանը եւս համակարծիք է այս մտքի հետ. «Մենք չունենք որեւէ օրենսդրական դաշտ, որ կկարողանանք սահմանափակել նրանց երեխա ունենալու իրավունքը, նման տեսակ իհարկե կա, որ երեխա են ունենում փող ստանալու համար, այլապես երեխան նրանց պետք չէ»:

Ցավալին այն է, որ երեխաներին մանկատուն հանձնած ծնողներից ոմանք տարիներ անց մոռանում են, սակայն թե քանի երեխա են հանձնել մանկատուն, իսկ ամենասարսափելին այն է, որ երեխաների թվի մասին մորը հիշեցնում է մանկատանը գտնվող մյուս երեխան. «Մամա, դու աղջիկ էլ ունես մանկատանը, մոռացել ե՞ս: Բա իրեն չես ուզում տեսնել»,- դեպքերից մեկը փոխանցեց աշխատակիցը:

Տպել
4360 դիտում

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան