ԵԱՏՄ խորհրդի նիստը Գագիկ Ծառուկյանին պատկանող հյուրանոցում կանցկացվի

Հոկտեմբերի 25-ին Երեւանում կմեկնարկի Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանելու ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Armtimes.com-ի հարցին ի պատասխան ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արամ Արարատյանն ասաց, որ միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա «Մուլտի գրանդ» հյուրանոցում:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 25-ին կմասնակցի Երեւանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, որին նախատեսվում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ մյուս պետությունների կառավարությունների ղեկավարների եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի մասնակցությունը:

Օրակարգում ընդգրկված են ներքին շուկաների գործունեությանը, առեւտրին, ագրոարդյունաբերությանը, էներգետիկայի եւ ենթակառուցվածքների ոլորտներին վերաբերող հարցեր: Նիստի ընթացքում կքննարկվեն նաեւ ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման շրջանակում նախաձեռնությունների մշակման կարգը, ԵԱՏՄ ներքին շուկայում 2018-2019 թվականներին սահմանափակումների վերացմանն ուղղված միջոցառումների ծրագիրը (ճանապարհային քարտեզը): Կորոշվի նաեւ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հերթական նիստի անցկացման վայրը: 

Ղրղզստանում կադրային փոփոխություններով պայմանավորված՝ ԵԱՏՀ խորհրդի նիստում նախատեսվում է հաստատել երկրի նոր ներկայացուցչի թեկնածությունը: Նշենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ Ղրղզստանի նոր նախագահ է ընտրվել Սոորոնբայ Ժեենբեկովին: Երկրում դեռեւս ձեւավորման փուլում է կառավարության կազմը:

Հիշեցնենք, որ «Մուլտի գրանդ» հյուրանոցում, որը պատկանում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, առաջին անգամ չէ, որ ԵԱՏՄ-ի միջկառավարական միջոցառում է անցկացվում: 2016 թվականի մայիսի 21-ին Աբովյանի «Մուլտի Գրանդ» հյուրանոցում տեղի էր ունեցել Եվրասիական տնտեսական միության վարչապետների խորհրդի նիստը: Այդ ժամանակ նիստը բացել էր Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը: 

Տպել
7931 դիտում

Իլ դը Ֆրանսի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Դուբայում մասնակցում է Ինտերպոլի 87-րդ Գլխավոր Ասամբլեային

Վերին Լարս տանող ճանապարհահատվածը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար. դեսպանություն

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ես աշխատող, գործ անող պատգամավոր եմ. Նաիրա Զոհրաբյանը Սյունիքում է, շրջում է գյուղերում (տեսանյութ)

ՀՀ նախագահը իտալական ռազմաարդյունաբերական ընկերության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունը

Հրդեհ բնակարանում, կա տուժած. հայտարարվել է բարդության ԲԻՍ-1 աստիճան

Հանդիպել են Հայաստանի և Իտալիայի նախագահները

Հրադադարի պահպանման ռեժիմն այս շաբաթ խախտվել է 80 անգամ, արձակվել է 700 կրակոց

Կադաստրի գրասենյակները Երևանում կաշխատեն նաև շաբաթ-կիրակի, մարզերում՝ առանց ընդմիջման

Գյուղերում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. խորհրդակցություն Կարմիր շուկայում

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում կա 435 բեռնատար և 172 մարդատար ավտոմեքենա

Թուրքիայում Աթաթուրքի արձանը պղծելու համար պատանիներ են ձերբակալվել

Լարսում խցանման մեջ հայտնված վարորդների համար սնունդ, տաք ջուր, դեղորայք է ապահովվել. Փամբուխչյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին

Գոռ Վարդանյանն այդ օրը փրկել է ինձ. Մարինա Խաչատրյանը՝ քաղաքապետարանի հայտնի միջադեպի մասին

Լարսը շարունակում է փակ մնալ. ռուսական կողմում 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա է մնացել

Գյումրիում ավտոլվացման կետ է այրվել. մեկ մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի այրվածքներով

Մարուքյան, Թանդիլյան, Բաբաջանյան, Գորգիսյան. «Լուսավոր Հայաստան»-ի 157 հոգանոց համամասնական ցուցակը

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը