Այդ թեկնածուներից քանի՞սն են գիտական հոդվածներ գրել. նախարարի կոշտ պատասխանը ուսանողներին

Այսօր ԱԺ-ում պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նիստի ժամանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր խոսքում անդրադարձավ նաեւ այն ուսանողների բողոքներին, ովքեր բարձրաձայնում են, թե ակադեմիական տարկետման վերացումը կազդի գիտության ոլորտի վրա:

Մասնավորապես, «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներից հետո ուսանողներն armtimes.com-ի հետ զրույցում կարծիք էին հայտնել, որ եթե տարկետումը վերացվի իրենք կարտագաղթեն, քանի որ գիտությամբ չեն կարողանա Հայաստանում զբաղվել:

«Պետությունը պետք է որոշի, որ եթե ցանկացած երիտասարդ ուզում է ստանալ բարձրագույն կրթություն, ապա պետք է ունենա տարկետում մինչեւ ուսման ավարտը: Սա մեկ մոտեցում է: Մեկ այլ մոտեցումն այն է, որ ոչ ոք տարկետում չի ստանալու, որովհետեւ դրա արանքում ընկած ամեն ինչը սյուբեկտիվիզմի եւ մասնակի լուծում է: Ես չեմ հասկանում, թե ինչու ֆիզկուլտ ինստիտուտում բոլոր սովորողները կարող են ունենալ տարկետման հնարավորություն, իսկ ասենք, օրինակ Ամերիկյան համալսարանում ընդամենը 10 հոգու ենք տալիս այդ հնարավորությունը: Ես չեմ հասկանում, թե ինչու նույն ֆակուլտետում, միմյանց կողք կողքի նստած սովորող երիտասարդներից մեկը պետք է իր պարտքը տա 18 տարին լրանալուն պես, իսկ մյուսը ուսումն ավարտելուց հետո եւ զուտ այն բանի համար, որ նա իր կողքի նստած երիտասարդից օբյեկտիվ կամ սյուբեկտիվ պատճառներով կես բալ ավեի է ստացել:

Մենք տարկետումը չենք վերացնում, ասում ենք՝ եթե ձգտում եք, լավագույն կրթությունը ու գիտությունը քեզ համար կարեւոր է, ապա մենք քեզ բակալավրի աստիճանով առաջարկում ենք գալ  որպես սպա եւ ոչ թե շարքային: Դրա համար մենք նրանց աշխատավարձ ենք տալիս, հոգում բակալավրիատյի ծախսերը, եւ պատրաստ ենք հոգալ նաեւ մագիստրատուրայի ծախսերը, ովքեր որ կցանկանան ծառայությունից հետո սովորել:

Աշխարհում ընդունված է, որ բակալավրիատից հետո պետք է աշխատեն, ընկերներ ձեռք բերեն, անցնի որոշ ժամանակ նոր սովորեն մագիստրատուրայում՝ իրենց նախընտրած մասնագիտությամբ: Ես ԱՄՆ-ում մագիստրատուրա եմ ընդունվել 24 տարեկան հասակում եւ կուրսի ամենաերիտասարդն էի: Էն օրը լսեցի, թե եթե 30 տարեկանում թեկնածուականը չի պաշտպանել, էլ ի՞նչ թեկնածու: Էլ ոչ ոք չի ասում, թե այդ պաշտպանած թեկնածուներից հետո քանիսն են գիտական հոդված գրել կամ գիտության համար մի քայլ կատարել»,- պատասխանելով ուսանողների դժգոհություններին՝ ասաց նախարար Վիգեն Սարգսյանը:

Տպել
3017 դիտում

Սկսել են բեռնատարներով փողոցները փակել. բերման ենթարկվեց Դավիթ Սանասարյանը. թարմացվող

Մաշտոց-Թումանյան խաչմերուկի անկարգություններով զննվել են տեսագրությունները, անհատականացվել

Տիգրան Մազմանյանին 2 ամսով կալանավորեցին՝ Հանրային ռադիո մտնելու գործով

Լավ, վարչապետը չընտրվեց, ԱԺ-ն ցրվեց, ո՞վ է նորը ձեւավորելու, իրե՞նք՝ 20-30 հոգով. Սարգսյան

Գյումրիում մեքենաներ են այրվել

Մենք թշնամիներ չունենք, անգամ միտինգներ անող մեր գործըները մեր եղբայրն է. Էդ. Շարմազանով

Գյումրի. քայլերթի մասնակցին ոստիկանները ծեծել են, տուժածը «Գյումրի» բկ-ում է

Եթե դժգոհություններ կան, պետք է արտահայտվեին սահմանադրության հանրաքվեից հետո. Ս. Սարգսյան

Սիրուշոն, գրառում է կատարել #ԻմՔայլը ակցիայի մասին

Քաղաքացիական ակտիվությունը ժողովրդավարության կարեւորագույն գրավականն է. ՀՅԴ

Ես կատարեցի իմ քայլը եւ Իսպանիայից եկա Հայաստան. #ԻմՔայլը շարժմանը միացած մասնակից

Պաշտպանել եւ ապահովել երկրում խաղաղ հավաքների ազատության իրավունքը. ԺՀՄԻԳ տնօրեն

Լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՊՆ վարչական համալիրում անցկացվում է եռօրյա ուսումնական հավաք

Երեւանում ավարտվեց սուսերամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը

Անհամեմատ ավելի վտանգավոր է, երբ իրական որոշում կայացնողը ստվերում է. Վիգեն Սարգսյան

Հայաստանի եւ Չինաստանի միջեւ հարաբերությունները դինամիկ զարգանում են. Արմեն Սարգսյան

Սերժ Սարգսյանը կառավարության նիստի ժամը հարմարեցրել է իրեն, որ հետո էլ ՀՀԿ ԳՄ նիստը անի

Այս անգամ չընկրկեք, պայքարեք մինչեւ վերջ. Արսինե Խանջյան

Վերջին 20 տարում հայը հային այսքան չի սիրել, ինչքան հիմա է սիրում (լուսանկար). թարմացվող