Որակը կասկածելի է. նախարարը պահանջել է չշարունակել Հյուսիս-հարավի բետոնապատումը

23/10/2017 schedule17:50

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը աշխատանքային շրջայց կատարեց Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Աշտարակ-Թալին, Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածներում։ Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Աշտարակ-Թալին հատվածում, որի շինարարությունն իրականացնում է իսպանական «Իզոլյուքս Կորսան» ընկերությունը, աշխատանքներն ընթանում են բնականոն հունով։ Ինժեներների թիմի ղեկավար Բրոնիսլավ Դիմիտրիեւիչը նախարարին ներկայացրեց կատարված աշխատանքները։ Ընդհանուր առմամբ արդեն կատարվել է 16.3 կմ բետոնապատում։

Ճանապարհի 61-րդ կմ-ում երկկողմանի բետոնապատումն ավարտվել է սահմանված ժամկետում։ Այստեղ յուրաքանչյուր ուղղությամբ բետոնապատվել է 2,8 կմ երկարությամբ ճանապարհահատված։ Առաջին հայացքից էլ ակնհայտ է կատարված աշխատանքի բարձր որակը։ Դրա մասին փաստում են նաեւ վերահսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները։

Նախարարը հետաքրքրվեց աշխատանքի տեմպերն առավել արագացնելու, տեխնիկան ավելացնելու հնարավորությամբ՝ ընդգծելով, որ երկրորդ մեքենան խիստ անհրաժեշտ է աշխատանքների ընթացքն արագացնելու համար։

Ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածում է գտնվում Ագարակ պատմահնագիտական արգելոցը, որը թվագրված է մ.թ.ա. 3-րդ հազարամյակով։ Ըստ նախագծի՝ այստեղով պետք է անցներ ճանապարհի մի հատվածը: Հաշվի առնելով պատմահնագիտական նշանակությունը՝ որոշվել է փոխել ճանապարհի ծրագիծը, ինչի հետեւանքով հնարավոր են նաեւ ժամկետների փոփոխություններ:

Այս ճանապարհի մեկ այլ հատվածում էլ հնագիտական պեղումներն ընթացքի մեջ են։ Նախարարի հանձնարարականն է՝ բացառիկ ուշադրություն դարձնել հնագիտական նշանակության տարածքներին։

Մայրուղու 64-րդ կմ հատվածում հողային աշխատանքներ են ընթանում։ Աշխատում են շուրջօրյա՝ մի քանի հերթափոխով։ Միաժամանակ, տարբեր տեսակի տեխնիկա է գործի դրված։ Կատարվել են 1.7մլն մ3 հանույթի եւ 1.4մլն մ3 լիցքի աշխատանքներ։

Շինհրապարակում հզոր լուսարձակներ են տեղադրվել, որպեսզի աշխատանքները շարունակվեն նաեւ գիշերային ժամերին:

«Աշխատանքների մոտ 85 տոկոսն արդեն կատարված է: Եթե թվերով ներկայացնենք, մոտ 1 մլն խմ հողային աշխատանք է արվել: Մինչեւ տարեվերջ այդ հատվածում հողային աշխատանքները կավարտենք եւ գարնանն արդեն կսկսվի բետոնապատումը»,- տեղեկացրեց «Իզոլյուքս Կորսան» ընկերության ինժեներների թիմի ղեկավար Բրոնիսլավ Դիմիտրիեւիչը:

Ճանապարհի 68-րդ կմ-ում ընթացքի մեջ են բետոնապատման աշխատանքները։ Մեկ ուղղությամբ 2 կմ բետոնապատումն արդեն ավարտված է, հետադարձ ուղղությամբ՝ 1կմ-ից ավելի։

Նախարարը մանրակրկիտ դիտարկեց կատարված եւ ընթացիկ աշխատանքները, զրուցեց որակի վերահսկիչների եւ ինժեներների հետ։ Նախարարն այս հատվածում աշխատանքների որակից գոհ է, իսկ շինարարներից եւ որակի վերահսկիչներից պահանջեց աշխատանքների ընթացքն արագացնել, քանի որ հետ են մնում սահմանված ժամանակացույցից։

Ճանապարհի Լանջիկ-Գյումրի հատվածում շինաշխատանքներն իրականացնում է չինական «Սինոհիդրո» ընկերությունը։ Ընկերությունն իր պատասխանատվությամբ, առանց կատարված աշխատանքների որակի թեստավորման, իրականացրել է ճանապարհի 1200մ բետոնապատում, այն դեպքում, երբ որպես թեստային փորձանմուշ անհրաժեշտ էր բետոնապատել 300մ ճանապարհահատված։

Նախարարը պահանջեց չշարունակել բետոնապատման աշխատանքները մինչեւ որակի լաբորատոր փորձաքննության արդյունքները:

Եթե որակի լաբորատոր փորձաքննության արդյունքները չհամապատասխանեն սահմանված չափորոշիչներին, չինական ընկերությունը պետք է քանդի եւ նոր, որակով բետոնապատում իրականացնի։ Նույն պահանջն է ներկայացնում նաեւ այս հատվածի վերահսկող ինժեները։

Այցի ընթացքում այս ճանապարհահատվածում հողային աշխատանքների կատարման որոշակի խախտումներ եւս արձանագրվեցին։ Նախարարը հանձնարարեց մշտական վերահսկողությունն սահմանել, շեղումներ լինելու դեպքում՝ համապատասխան միջոցներ կիրառել։

Նա չինական ընկերության պատասխանատուներից պահանջեց արդյունավետ եւ որակով աշխատանք՝ շեշտելով, որ առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձվի հիմքի, ենթահիմքի նյութերին եւ բետոնի որակին։

Տպել
5327 դիտում

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար