Ասածդ ցանկացած խոսք կուսակցությունում կարող են «դեմդ դնել». ՀՀԿ-ականները դժգոհում են

Այս օրերին ՀՀԿ-ականները, հատկապես նրանք, որոնցից լրատվամիջոցների ներկայացուցիչները միշտ տեսակետներ, մեկնաբանություններ, հարցազրույց են ուզում, կանգնած են լուրջ խնդրի առջեւ: Մի կողմից նրանք ասելիք ունեն՝ հատկապես քաղաքական այնպիսի փուլի նախօրյակին, ինչպիսին 2018 թվականին ՀՀ կառավարման ձեւի լիակատար անցումն է նախագահականից խորհրդարանականի: Մյուս կողմից իրենց կաշկանդված են զգում:

Ոչ թե ինչ-որ մեկը արգելել է խոսել կամ սպառնացել ինչ-որ բան ասելու դեպքում խիստ պատժել, այլ, ինչպես շատ հանրապետականներ մեր մասնավոր զրույցների ժամանակ անկեղծանում են. շառից փորձանքից հեռու, քանի որ ցանկացած բառ հետո դառնում է քննարկման, շահարկումների, ավելորդ քննադատության ու գլխացավանքի առարկա:

«Շատերս հասկանում ենք, որ քաղաքականությունն առանց հրապարակային ելույթների, տեսակետների, հարցազրույցների չի լինում, որ մարդիկ մեզնից ինչ-որ բան պետք է լսեն, որ մեր տեսակետները պետք է ասենք: Բայց ամենապրիմիտիվ բանն ասելուց առաջ հազար անգամ մտածում ենք՝ արժե՞ր, չարժե՞ր, ասելուց հետո էլ սկսում ենք մտահոգվել, թե ախր ինչի՞ ասեցինք: Որովհետեւ ասածդ ցանկացած խոսք հետո կարող է քննարկումների ու դժգոհությունների առիթ դառնալ կուսակցությունում, դեմդ դնեն ու ասեն՝ ինչի՞ այսպես ասեցիր, այնպես ասեցիր, էս մեկ բանն ասեցիր, էն մյուսը չասեցիր...Մի խոսքով, ավելի լավ է չխոսենք, գլուխներս հանգիստ ապրենք, մինչեւ տեսնենք, թե ինչ է լինում»,- հարցազրույցի հերթական անհաջող փորձից հետո մեզ «off the record» ասաց ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը՝ հավելելով, որ իրենք լավ հասկանում են, որ ամեն անգամ լրագրողների հարցերից խուսափելը, հարցերը «ցրելը», անձամբ իրենց իմիջի վրա է բացասաբար անդրադառնում, բայց ինչ արած:

Ու բացառություն չեն անգամ «անշառ» թվացող հարցերը: Իսկ եթե խոսքն ավելի լուրջ հարցերի մասին է, օրինակ, թե ով կլինի ՀՀ վարչապետը 2018 թվականի ապրիլից հետո, կամ ում են իրենք տեսնում վարչապետի պաշտոնում, առավել եւս: Դրան ավելացրած, որ այնպիսի տպավորություն է, որ բացի Սերժ Սարգսյանից, որեւէ մեկը ոչ մի պատկերացում չունի, թե ինչ որոշում կկայացվի: Եվ երկրորդ՝ հատկապես մեծ հնչեղություն ունեցող հարցերի վերաբերյալ, դգոհում են մեր զրուցկիցները, միայն խիստ նեղ շրջանակներ ունեն հրապարակային խոսելու «իրավունք», դա էլ այն մարդիկ են, ովքեր կարողանում են հիանալի լղոզել ցանկացած հարց: Մի խոսքով, շատ ՀՀԿ-ական պատգամավորներ դժգոհ են այս վիճակից, բայց անգամ այդ դժգոհության մասին բարձրաձայնել չեն պատրաստվում:

Հարցի կապակցությամբ խնդրեցին ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի մեկնաբանությունը. ի դեպ՝ Շարմազանովը համարվում է հենց խոսելու արտոնություն ունեցող գլխավոր անձանցից մեկը:

«Յուրաքանչյուր պատգամավոր ինքն է որոշում ինչ ասել, երբ ասել, ում ասել ու ինչպես արտահայտել սեփական կարծիքն ու տեսակետները: Ինչ վերաբերում է ընդհանրապես՝ հանրապետականներին, մամուլը նայե՛ք, տեսե՛ք, թե հանրապետականների չափ, կամ հանրապետականներից շատ ո՞վ է արտահայտվում, կարծիքներ հայտնում, կամ բացի ՀՀԿ-ից շաբաթը մեկ անգամ ուրիշ ո՞վ է տեսակետ հայտնում երկրի անցուդարձի մասին: Հիմա բյուջետային քննարկումներն են, տեսե՛ք, թե մեր կուսակիցները ինչքան շատ են իրենց հրապարակային տեսակետներն ու դիրքորոշումները հայտնում, ո՞վ պետք է նրանց կաշկանդի: Ամեն դեպքում՝ ես վստահեցնում եմ, որ մենք որեւէ սահմանափակում չունենք»,- մեզ ասաց Էդուարդ Շարմազանովը:

Բոլոր դեպքերում, մեր տարբեր աղբյուրների հավաստմամբ, ՀՀԿ-ում հասունացել է նաեւ ներկուսակցական արդիականացման անհրաժեշտությունը. ՀՀԿ-ից մեր մի քանի զրուցակիցները տարբեր առիթներով նշում էին, որ ընդհանրապես կուսակցական կառուցվածքային միավորների թարմացման, անգամ ամենացածր մակարդակներում որոշումների կայացման ընթացակարգերի ու մեխանիզմների արդիականացման խնդիրներ են առաջացել: Նման անհրաժեշտություն ՀՀԿ-ում զգացել են վերջին խորհրդարանական ընտրություններից հետո, իսկ հատկապես ներկայումս՝ ՏԻՄ ընտրությունների համատեքստում, այս հարցն ավելի արդիական է դարձել: Որովհետեւ հենց թեկուզ առաջադրումները, երբ կուսակցությունը մի համայնքում մի թեկնածու է առաջադրում՝ պաշտոնապես, կամ հայտարարարում է մի որեւէ թեկնածուի աջակցելու մասին, իսկ տեղի կառույցից այլ մարդիկ են ինքնաառաջադրվում, կամ «տակից խաղեր» են տալիս, կուսակցությունում անկառավարելիության, ինքնագլխության ու պառակտվածության տպավորություն են թողնում՝ նվազագույնը:

Մեր զրուցակիցները նշում են, որ իհարկե հասկանալի է՝ որտեղ կա քաղաքականություն, այնտեղ կան քաղաքական շահեր, հավակնություններ, տեսակետների բախում, մի խոսքով՝ քաղաքական գործընթաց ու մրցակցություն, հատկապես երբ խոսքը իշխող կուսակցության մասին է: Բայց այդ ներկուսակցական ինտրիգները երբեմն այնպիսի դրսեւորումներ են ստանում, որ անգամ կուսակցության ներսում են լարվածություն ու տհաճ միջավայր ստեղծում:

Ամեն դեպքում, մեր զրուցակիցները նշում են, որ արդիականացումն արդեն իսկ սկսվել է, բայց դա փորձելու են անել հասարակության լայն զանգվածների համար հնարավորինս աննկատ՝ ներսից, փուլ առ փուլ եւ առանց լուրջ ցնցումների:

Տպել
18436 դիտում

Ֆրանսիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտությունը

Հայաստանի Հանրապետության նախագահները. ինչպես ընտրվեցին եւ ինչպես հեռացան

ԱԺ-ում անելիքները շատ են. Աշոտյանն ԱԳՆ տեղափոխվելու ցանկություն չունի

ԼՂ հակամարտության կարգավորումը ՄԱԿ-ի 2018 թվականի առաջնահերթություններից է. Գուտերեշ

Ադրբեջանը գնալու է կոնտակտային եւ ոչ կոնտակտային դիվերսիոն պատերազմի. հայացք Ստեփանակերտից

Օրվա կադրը. մոր եւ որդու գրկախառնությունը՝ սրտաճմլիկ տեսարան ձմեռային զորակոչից

Նախարարի մեկնաբանությունը կոշտ էր, պետք է պահել քաղաքավարությունը. Նահապետյան (տեսանյութ)

Թուրքիան ու ՌԴ-ն չեն ընդունում ԱՄՆ-ի կողմից Սիրիայում սահմանապահ զորքերի ստեղծման ծրագիրը

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին մերկասառույց է. Լարսը բաց է

Սերժ Սարգսյանի «գործիքներն» ու նրա «մտերիմների» անձեռնմխելիությունը. խմբագրական

Նսեմացնում է թուրքերին. Էրդողանը՝ ընդդիմադիր քեմալականների անդամի Եղեռնի մասին գրառմանը

Արագածոտնի մարզում ձյուն է տեղում, այլ մարզերում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

Չարենցավանում վրաերթի հետեւանքով 13-ամյա երեխա է մահացել. դեպքը եղել է քրոջ աչքի առաջ

Իր հակապատկերը. Սերժ Սարգսյանի բնութագրած ՀՀ հաջորդ նախագահը շատ հեռու է իրենից

«Ընթացակարգեր կան». Սեյրան Օհանյանը` «գեներալական սխոդկայի» լուրերի մասին. Ժողովուրդ

ԱԳՆ-ում հայտնվելու ամենահավանական թեկնածուն համարվում է Արմեն Աշոտյանը. Հրապարակ

ԱԱԾ պաշտոնյան հանցագործ է. ներգրավված են նրա մայրն ու քույրը. Ժամանակ

Արգելափակված մեքենա ու ձորն ընկնելու վտանգ. տեղացած ձյունը՝ արտակարգ իրավիճակների պատճառ

3 օր տեղումներ կլինեն, այնուհետ ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա մինչեւ 13 աստիճան

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին միանալ Ղարաբաղում անցկացվելիք մոնիթորինգին