Համանախագահները դեմ են ԼՂ հարցով ԱՄՆ համանախագահի հաստիքը լուծարելու՝ Թիլերսոնի առաջարկին

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդի աշխատանքն այնքան կարեւոր է, որ առանձին հաստիք է պահանջում: «Ամերիկայի Ձայն»-ին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նախկին համանախագահ դեսպան Քերի Քավանոն՝ մեկնաբանելով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Բոբ Քորքերի կողմից հրապարակված՝ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի նամակը: Նամակում ԱՄՆ-ի պետքարտուղարն այլ նախաձեռնությունների հետ մեկտեղ առաջարկում էր նաեւ Մինսկի խմբում ամերիկյան համանախագահի հաստիքը լուծարել, իսկ պարտականությունները՝ փոխանցել Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականին:

«Պատմությունը ցույց է տվել, որ անհրաժեշտ է մեկն, ով կարող է իր ամբողջ ուշադրությունը նվիրել խնդրին, լիովին կենտրոնանալ այս հարցերի վրա»,- նշում է Քավանոն:

Դեսպան Քավանոյի խոսքով, նամակն իր համար անակնկալ էր. «Ինձ դա անհանգստացնում է, քանի որ կարծում եմ, Միացյալ Նահանգների համար կարեւոր է պահպանել եռանախագահությունում ներկայությունը: Դա այն հավասարությունն է, որին կողմերն արդեն սովորել են»:

Պետք է նաեւ հիշել, որ պետքարտուղարի նամակում նշված նախաձեռնությունները կարող են հերքվել օրենսդիրների կողմից, ավելացնում է դեսպանը. «Մենք տեսանք, ինչպես բյուջեին վերաբերող առաջարկները ոչնչացվեցին Կապիտոլիումում»:

Մինսկի խմբում ԱՄՆ-ի մյուս համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը նույնպես չի շտապում մեկնաբանել Բոբ Քորքերի հրապարակած նամակը, ընդգծելով, որ իր կարծիքով, կարեւոր է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմի ղեկավար անձինք տեղեկացված եւ ներգրավված լինեին ղարաբաղյան կարգավորման մեջ:

«Հավատացած եմ, որ ներկա վարչակազմի համար կարեւոր է ներգրավված լինել եւ այդ ներգրավման սկզբնակետը, այսպես ասած, «սրի ծայրը» Էնդրյու Շոֆերն է: Ես գիտեմ, որ նա ներկա էր Ժնեւի գագաթաժողովին։ Ակնկալում եմ, որ նա լիարժեք ներգրավված կլինի բոլոր գործընթացներում»,- ասել է նա:

Տպել
1490 դիտում

84-ամյա քաղաքացին նետվել է կամրջից, ողջ է մնացել, վիճակը կայուն ծանր է

Փանիկում այսօր հանդիպել են ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանն ու 102–րդ ռազմաբազայի հրամանատար Ելկանովը

Թալանել են «Երևան Սիթի» սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետը, մի քանի մլն դրամ տարել

Նախագահն այցելել է նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի արվեստանոց

Որոշվել է ձերբակալել սոցծառայության Ստեփանավանի գործակալության պետ Ալբերտ Ղարաքեշիշյանին

Նախագահն այցելել է նկարիչ Հովհաննես Զարդարյանի արվեստանոց

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հարավարևմտյան սահմանագոտի

Գյումրու «Վանատուր» ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել

Չընտրված քաղաքապետ. քանի՞ ձայն ունի Զախարյանը

Արդեն. «Արդարությունը» գնում է փլուզման   

Չի կարող պատահել. շնորհակալության փոխարեն ծեծ

Եվ այդ մեկ մարդը... դու չես. Լիլիթ Ավագյանի հոդվածը

Արա Մինասյանը նոր սկանդալի կենտրոնու՞մ. որ ԲԿ-ն է 280 միլիոն դրամի բանկում ավանդ ներդրել

Գյումրիում բացվել է Հայաստանում առաջին «Երիտասարդների տուն»-ը

Էրդողանը աշխարհի ամենավտանգավոր մարդկանցից է. Թրամփի նախկին խորհրդական

Շիրակի թեմի առաջնորդն առողջական խնդիրներ ունի. նա «Իզմիրլյան» ԲԿ-ում է, վիրահատվելու է

Երեւանում եւ մարզերում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում

Ալիևը Փարիզում է. Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպել, խոսել են ղարաբաղյան խնդրի կարգավորումից

Աջափնյակ մետրոյի կայարանի կառուցման պետբյուջեից ծախսեր չպահանջվող տարբերակ. բաց նամակ

ՀՀ ԱԳՆ ղեկավարը շնորհավորել է Արցախի Հանրապետության ԱԳՆ 25-ամյակի կապակցությամբ