Այդպես էլ չենք իմանա՝ կալանավորի եղո՞ւնգն են քաշել, թե՞ մատն են կտրել

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորները հանդես էին եկել «ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու եւ օրենքի 48 հոդվածը ճիշտ մեկնաբանելու առաջարկությամբ։ Օրենքի այդ դրույթով սահմանվում են այն սուբյեկտները, որոնք իրավունք ունեն քրեակատարողական հիմնարկներ առանց խոչընդոտի ու որեւէ արգելիքի մուտք ու ելք գործել:

Հեկտեմբերի 24-ին, ԱԺ նիստում օրինագծի համահեղինակ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ օրենքի 48 հոդվածը նախատեսում է, որ մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ ԱԺ պատգամավորները առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին պահելու վայր եւ կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի եւ ելքի իրավունք ունեն։

«Այսինքն՝ պատգամավորը քրեակատարողական հիմնարկ կարող է անարգել մտնել եւ անարգել դուրս գալ, եւ այս իրավունքը ինքնաբերաբար նշանակում է, որ պատգամավորը ՔԿՀ տարածքում որեւէ սահմանափակման չի կարող հանդիպել։ Այսինքն՝ քրեակատարողական հիմնարկում չպետք է լինի տեղ, վայր, որտեղ նրա մուտքն արգելված լինի։ Հիմա, ինչպես սիրում են ասել իրավաբանները, կիրառական պրակտիկայում ինչ է տեղի ունենում՝ շատ հաճախ այս իրավունքը սահմանափակվում է, երբ որ քննիչի կողմից կալանավորված անձի տեսակցությունների սահմանափակման որոշում է կայացված։ Արդյունքում ստանում ենք մի իրավիճակ, երբ որ օրենքի այս դրույթի կիրառական նշանակությունը, վերահսկման նշանակությունը, որը դրված է այս օրենքի հիմքում, չի իրականացվում»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա ներկայացմամբ, արդյունքում ստեղծվում է մի իրավիճակ, երբ օրինակ, ընտրողը զանգում է պատգամավորին եւ տեղեկացնում, որ օրինակ, իր ամուսնուն ՔԿՀ-ում խոշտանգել են, Նիկոլ Փաշինյանի օրինակով՝ եղունգներն են քաշել կամ մատներն են կտրել, ու պատգամավորը պետք է գնա-տեսնի, թե իրականում ինչ է կատարվում։

«Պատգամավորը  գնում, մտնում է ՔԿՀ եւ ասում է՝ ես եկել եմ այսպիսի ահազանգի հիման վրա եւ ուզում եմ տեսնել՝ այդ կալանավորի եղունգները, մատները տեղո՞ւմ են, թե՞՝ ոչ։ Քրեակատարողական հիմնարկն արգելում է, որովհետեւը քննիչը արգելել է տեսակցությունն այդ կալանավորի հետ։ Բայց մենք ասում ենք՝ մենք տեսակցություն չենք ուզում, մենք ուզում են տեսնել, այդ մարդուն, ի վերջո, խոշտանգե՞լ են, թե՞ չէ, մատները տեղո՞ւմ են, թե՞ չէ, այդ մարդը սովի՞ է մատնված, թե՞ չէ, սննդից զրկվա՞ծ է, թե՞ չէ, էդ մարդը կենդանի՞ է, թե՞ չէ։ Եվ, ըստ էության, ստացվում է մի իրավիճակ, որ արհեստական խոչընդոտ է ստեղծվում այս իրավունքի իրացման ճանապարհին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը՝ նաեւ բերելով իր օրինակը, երբ նրան արգելել էին մտնել ոչ թե բանտախուց, այլ ընդհանրապես՝ ՔԿՀ-ի մասնաշենք, հիմնավորելով, թե իբր այնտեղ պահվում են նաեւ մարդիկ, ում հետ տեսակցությունները քննիչը սահմանափակել է։ Իսկ սա, ըստ նախագծի հեղինակների, սահմանադրության եւ պատգամավորի կիրառական իրավունքների կոպիտ խախտում է։

Եվ իրո՛ք, տեսկանորեն բացառված չէ, որ կալանավորին կամ ձերբակալվածին ՔԿՀ-ում խոշտանգեն, ծեծեն, նրան պահեն սարսափելի սանիտարահիգիենիկ վիճակում, ու  այս ամբողջ պատկերը թաքցնելու համար քննիչը սահմանափակի նրա հետ տեսակցությունը։ Արդյունքում ոչ ոք չի կարող ո՛չ մտնել նրա խուց, ո՛չ հաղորդակցվել նրա հետ ու պարզել, արդյո՞ք նրան խոշտանգել են, թե՞ ոչ, մինչեւ թարմ հետքերը կանցնեն, օրինակ կապտուկները կամ վերքերը, դե հետո գնա ու պարզի՝ տվյալ մարդուն տանջե՞լ են, թե՞ փայփայել, վա՞տ սանիտարահիգիենիկ վիճակում են պահում, թե՞ «բամբակի մեջ»։ Բայց արդարադատության նախկին նախարար, ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը, ում նախարարության օրոք, ի դեպ, օրենքի այս դրույթը սկսվեց մեկնաբանվել այսպես, ու պատգամավորների եւ այլ սուբյեկտների այցելությունները տեսակցության սահմանափակում ունեցող անձանց մոտ արգելվեցին, այլ կարծիք ուներ։

«Եթե այդքան միանշանակ լիներ, կարծում եմ, որ մեր գործընկերները այդ նախագիծը չէին ներկայացնի, եւ շատ հստակ ներկայացվեց դրա մերժման հիմքերը․ կիմաստազրկվի քննիչի կողմից սահմանափակում դնելու ինստիտուտն ընդհանրապես, եւ նախաքննության գաղտնիությունը։ Ով ուզում է՝ լինի պատգամավոր, լինի այդ ոլորտը համակարգող նախարար, թե այն բոլոր սուբյեկտները, որոնք 48-րդ հոդվածում սահմանված են։ Եթե մեր գործընկերները գտնում են, որ այդ իրավակարգավորումը հակասահմանադրական է, ապա հստակ ճանապարհները գոյություն ունեն, եւ կարող են այդ ճանապարհով շարժվել։ Առ այսօր այն գործողությունները, այն միջոցները, որոնք կիրառվում են այդ անձանց հետ տեսակցությունները սահմանափակելու մասով, առ այսօր դրանց դեմ ոչ ոք չի բողոքարկել, անգամ վարչական կարգով չի բողոքարկվել»,- իր տեսակետը ներկայացրեց Հրայր Թովմասյանը։

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ հիշեց, որ այս իրավակարգավորումը գոյություն ուներ վաղուց ու կիրառվել է, բայց դա սկսեց այլ կերպ մեկնաբանվել, երբ «իքս» նախարարը ստանձնեց նախարարի պաշտոնը, որի մեկնաբանության ուժով սահմանափակվել են պատգամավորների իրավունքները։

«Հիմա այդ նախարարը զբաղեցնում է հանձնաժողովի նախագահի պաշտոնը, ու բնական է, որ այս ձեւով պետք է շարունակվեր այս մեկնաբանումը, ինչը հակասահմանադրական է»,- հայտարարեց Էդմոն Մարուքյանը։

«Ելք»-ի պատգամավորներն առաջարկում էին, որ ամեն դեպքում արժե այս նախաձեռնությունը մտցնել ԱԺ նիստի օրակարգ, որից հետո կարելի է բոլոր տեսակետները հնչեցննլ, ու այդ դեպքում էլ քաղաքական մեծամասնությունը կարող է դեմ քվեարկելով ընդունումը կասեցնել։ Բայց անգամ այդ տարբերակն էր քաղաքական մեծամասնության համար անընդունելի, եւ պատգամավորների 35 կողմ, 6 ձեռնպահ եւ 51 դեմ ձայների հարաբերակցությամբ մերժվեց այս նախագիծը ԱԺ նիստի օրակարգ մտցնելու հարցը։

Քաղաքական փոքրամասնությունը բողոքեց, որ այսպիսով իշխող մեծամասնությունը ցույց է տալիս, որ պատգամավորների լսված լինելու իրավունքը ձեւական բնույթ է կրում, քանի որ իրենք ուզում էին այս հարցը քննարկել ԱԺ նիստում, լսելի դարձնել իրենց տեսակետներն ու հիմնավորումները, եւ միգուցե դրանք լսելով, այլ պատգամավորներ կայացնեին այս օրինագծին կողմ քվեարկելու քաղաքական կամք ու որոշում, բայց իրենց՝ լսված լինելու իրավունքը սահմանափակվեց։

Տպել
1730 դիտում

Ողբերգական ավտովթարի մասնակից Ճըվճվ Արոյի որդին կմնա կալանքի տակ. բողոքը մերժվել է

Սպառողին այլեւս պատահական միս չի հասնի. ՀՀ ողջ տարածքում սպանդանոցներ կհիմնվեն

Հանք շահագործողները կհրապարակեն մինչ օրս գաղտնի պահվող տեղեկությունները

Աֆրինում Թուրքիայի ռազմական գործողության պատճառով փախստականների թիվը կարող է աճել. ՄԱԿ

M-6 միջպետական ճանապարհին գտնվող թունելներն այսօրվանից կփակվեն (լուսանկարներ)

ՀՔԾ-ն կոնկրետ հարցերին վերացական պատասխաններ է տալիս. «Մարտի 1-ի» գործով առաջընթաց չկա

Հոկտեմբերի 27-ից առաջ Արմեն Սարգսյանը կնոջ հետ մեր տանն էր, քեֆ էինք անում. Արամ Սարգսյան

ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի Արցախի Թալիշ գյուղից դեպի հյուսիս ընկած հատվածում

Սինգապուրի զարգացման ուղին լավ օրինակ է մեզ համար. Կարեն Կարապետյան

Թուրքիայում զանգվածային ձերբակալում են Աֆրինի գործողությունների մասին գրառում անողներին

Հայաստանի մի մասում ձյուն է տեղում, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է՝ բքի պատճառով

Սերժ Սարգսյանն հանդիպել է Ֆրանսիայի Սենատի բարեկամության խմբի անդամների հետ (լուսանկարներ)

Ստեփանակերտը չի ցանկանա, որ ապրիլին ՀՀ-ում ցնցումներ լինեն. Դավիթ Բաբայան

«Ոսկու շուկայի» սեփականատիրոջ կինն ու որդին մեղադրվում են թմրամիջոց ներկրելու մեջ. Ժամանակ

Ամեն ինչի համար փող կա, աղքատների նպաստների համար փող չկա

Սերժ Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նորանշանակ նախագահի հետ (լուսանկարներ)

Տնտեսական աճի կանխատեսումներն ավելի արագ են աճում, քան տնտեսական աճը

Ս. Սարգսյանի խորհրդակցության հետքերով. ինչ էր իրականում բացահայտվել շուկաներում. Ժողովուրդ

Էդվարդ Նալբանդյանը կանխատեսել է, թե ՀՀԿ-ի նախագահի թեկնածուն ինչքան կձգի. Ժամանակ

Ծաղկաձորում առաջին անգամ կայացել է ձյան վոլեյբոլի բաց առաջնություն