Նառա, Միշա՝ դուք դեռ կտեսնեք. Խոսրով Հարությունյանն ու ԲՀԿ-ականները վիճեցին (տեսանյութեր)

«Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը եւ Վարդան Բոստանջյանն այսօր ԱԺ-ում առաջարկեցին ՀՀ քրեադատավարական օրենսգրքում լրացումներ կատարել: Պատգամավորներն առաջարկում էին տեսաձայնագրել հարցաքննության ամբողջ ընթացքը, ինչին դեմ քվերակեցին խորհրդարանական մեծամասնության՝ ՀՀԿ-ի պատգամավորները: Սա դարձավ առիթ, որ ՀՀԿ-ականների եւ ԲՀԿ-ականների միջեւ վեճ սկսվի: ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանը սպառնալի խոսքեր հնչեցրեց ուղղված Զորհաբյանին եւ Մելքումյանին:

«Կասկածյալների եւ մեղադրյալների հարցաքննությունները տեսաձայնագրելը միջազգային պրակտիկայում կիրառվող միջոց է: Նույնիսկ Եվրոպական դատարանն է նշել, որ Հայաստանում հարցաքննությունների ժամանակ տեղի են ունեցել մի շարք ապօրինություններ: Խոշտանգումները, նվաստացումները կանխարգելելու համար պետք է հարցաքննությունները տեսաձայնագրվեն: Ինչպես տեսնում ենք, արատավոր այդ երեւույթը, որ ընդդիմության առաջարկվող նախագծերն առանց բովանդակային քննարկումների մերժում են՝ հանրապետական մի կառույցից փոխանցելով մյուսին (Կառավարություն-Ազգային ժողով): Բացի այդ, տեսնում ենք, որ դահլիճից մեզ սպառնում են, հաթաթաներ են անում, մատ են թափ տալիս, Խոսրով Հարությունյանն ասում է՝ Նառա, Միշա՝ դուք դեռ կտեսնեք: Դա ոչ կոռեկտ էր եւ ծիծաղելի էր, որ կարող են մեզ սպառնալ: Սա ճիշտ աշխատելաոճ չէ, սա խորհրդարանական հարթակ է»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց Նաիրա Զորհաբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տպել
2565 դիտում

Աուտիզմով հիվանդ տղայի որոնումներն այսօր վերսկսել են Այնթափում, ավարտել անարդյունք

Եթե Արթուր Վանեցյանը առաջադրվի, ես չեմ առաջադրվի. ըստ Tert.am-ի ասել է Ռուբեն Հայրապետյանը

Նախագահ Արմեն Սարգսյանն ու մի խումբ երեխաներ նախագահականի մոտ ուսումնասիրել են աստղերը

Վրաստան գնալիս մեքենայի սեփականատիրոջ լիազորագրի պահանջը ժամանակավոր հետաձգվում է

Երեք գյուղերը սպասարկող տրանսպորտը չի աշխատում, բայց կաշխատի. պարզաբանում է փոխնախարարը

Բողոքների տեղատարափից հետո «Օդից փող» հաղորդաշարն այլեւս եթերում չի լինի

73-ամյա միայնակ թոշակառուի դեմ հայցը 6 տարի է՝ լուծում չի ստանում. բաց նամակ վարչապետին

Վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչը պաշտոնից ազատման դիմում է գրել

Բազմաթիվ կոնֆլիկտներից հետո, վերջապես տեղի ունեցավ Արամ Մանուկյանի արձանի բացումը

Պաշտպանության բանակում որևէ արտառոց պատահար տեղի չի ունեցել, Ադրբեջանը ստում է. ՊԲ

ԶԼՄ ներկայացուցիչները մտահոգված են՝ կա այլակարծության նկատմամբ անհանդուրժողականություն

Փախստական, քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանության հարցերը՝ ՀՀ դատախազությունում

Ոստիկանության պետը ծաղիկներ խոնարհեց զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին

Արամ Մանուկյանը գտավ հաղթանակ՝ պարտությունների տեղատարափի ներքո. վարչապետ (լուսանկարներ)

Մարտի 1-ի գործով հարցաքննության կանչված Յուրի Խաչատուրովը տեղափոխվել է շքեղ առանձնատուն

Վարչապետի այսօրվա երեւանյան զբոսանքը. զվարճալի միջադեպեր

Հայաստանի ու Վրաստանի օմբուդսմանները կխորացնեն համագործակցությունը

Քաղաքացին հայտնել է Գագիկ Խաչատրյանի կողմից իրականացված հետապնդումների մասին. ՊԵԿ

Վարչապետը հանձնարարել է պատշաճ վիճակի բերել Սևանա լճի շրջակայքի օբյեկտների պայմանագրերը

ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինվորականները տանկերով մտել են Փանիկ եւ խուճապի մատնել մարդկանց