Հետո չնեղանաք ու ասեք՝ ընդդիմությունը դեստրուկտիվ է. ԱԺ-ում թեժ էր

ԱԺ-ում բուռն քաղաքական քննարկում ծավալվեց, երբ քվեարկության էր դրվել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը։ Նախագծի համահեղինակ Նաիրա Զոհրաբյանը ամբիոնից հայտարարեց, թե այս կառավարությունը բնավ օրիգինալ չէ, եւ շարունակում է նախորդ բոլոր կառավարությունների բոլոր արատավոր սովորությունները եւ շարունակում է կոնվեյերային սկզբունքով մերժել ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած օրենսդրական առաջարկները։

«Եթե կառավարությունը մերժում է, բնականաբար խորհրդարանական մեծամասնությունը նույն կոնվեյերային սկզբունքով մերժում է օրենքի նախագծերը։ Ինչ ենք մենք առաջարկում մեր լրացմամբ․ընդամենը, որ կասկածյալի եւ մեղադրյալի հարցաքննությունները տեսաձայնագրվեն»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը՝ հիշեցնելով, որ սա Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովի հիմնական պահանջներից մեկն է, եւ որ Եվրոպական դատարանը Հայաստանի վերաբերյալ խոշտանգումների կանխարգելման եւ արդար դատավարություն իրականացնելու որոշում է կայացրել, որտեղ հստակ արձանագրվում է, որ կասկածյալի եւ մեղադրյալի հարցաքննությունները տեղի են ունենում օրենքի կոպտագույն խախտմամբ։ Նաիրա Զոհրաբյանը հռետորական հարց հնչեցրեց, թե ի՞նչն է խանգարում, որ այս հարցը քննարկման առարկա դարձվի։

«Խորհուրդ եմ տալիս քաղաքական մեծամասնությանը գոնե մեկ անգամ դեմ գնալ կառավարության կոնվեյերային մտածողությանը, այն է՝ դակել, մերժել ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած նախաձեռնությունները, եւ ձեր դիրքորոշումը, եթե այդքան վստահ եք, որ այս նախաձեռնությունը տեղին չէ, ձեր քվեարկությամբ մերժեք, բայց բովանդակային քննարկումից հետո»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։

Զոհրաբյանին հակադարձեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանը, ով նշեց, թե ինչո՞ւ միայն կասկածյալի կամ մեղադրյալի հարցաքննությունը տեսաձայնագրվի, երբ ապացույցների մեծ մասը ձեռք է բերվում վկաների եւ տուժողների ցուցմունքների հիման վրա, նրանց ինչո՞ւ չպետք է տեսաձայնագրեն։ Այնուհետեւ Կոստանյանը շարունակեց, թե տեսաձայնագրությունն ինքնին կաշկանդում է ցուցմունք տվող սուբյեկտին։ Այն սուբյեկտը, ով տեսաձայնագրությամբ ցուցմունք է տվել, արդեն իսկ կաշկանդված է, եւ ավելին՝ միջազգային պրակտիկայում երկրների մեծամասնությունում սկսել են հրաժարվել տեսաձայնագրությամբ ցուցմունք վերցնելու պրակտիկայից, քանի որ խոշտանգումները մինչեւ տեսաձայնագրությունն են կիրառվում։

«Ցուցմունքները տեսաձայնագրելը քրեական դատավարության տեսանկյունից, չի համարվում, որպես արդյունավետ միջոց»,- նշեց Գեւորգ Կոստանյանը։

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը վարման կարգով խոսք ստացավ ու նշեց, որ ինքն այնպես է հասկացել, որ նախաձեռնությունը բացասական եզրակացություն է ստացել հիմնականում նրա համար, որ միայն կասկածյալների ու մեղադրյալների հարցաքննությունը տեսաձայնագրելու առաջարկություն կա, ու նշեց՝ «առաջարկեիք, կլրացնեին հեղինակները»։

Իսկ ինչ վերաբերում է տեսաձայնագրման կաշկանդելու, կամ մինչ տեսաձայնագրությունը խոշտանգելու վերաբերյալ Գեւորգ Կոստանյանի փաստարկներին, այս առումով էլ Էդմոն Մարուքյանը նշեց, թե այդ դեպքում տեսաձայնագրության մեջ գոնե կերեւա, որ տվյալ հարցաքննվողի մարմնի վրա կապտուկներ կան, օրինակ, կամ ծեծել ու նոր են ձայնագրել, որ ցուցմունք տա։

Հարցի քաղաքական կողմին անդրադարձավ Արտակ Զեյնալյանը, ով նշեց՝ «շատ կարեւոր է, որ թեր եւ դեմ տեսակետները հնչեն, ոչ միայն  գլխավոր քաղաքական ամբիոնից, եւ այդ որոշումը ընդունելու լիազորված անձանց համար, այլեւ հասարակության համար, ովքեր ստանում են ուղերձներ, թե ինչ ուղղությամբ է զարգանում, ինչ կամք ունի օրենսդիր մարմինն ու երկիրն՝ ընդհանրապես։ Ընդամենը պետք է բացատրել, թե ինչո՞ւ չի կարելի այդ օրենքը մտցնել օրակարգ, եւ ոչ թե՝ բովանդակային առումով մերժել, հետեւաբար չենք մտցնում օրակարգ։ Դա նշանակում է, որ որոշումներն ԱԺ-ում չէ, որ ընդունվում են, այս դահլիճում չէ, որ ընդունվում են, այլ մեկ այլ տեղ ընդունվում են, եւ սա ընդամենը արարողակարգ է, եւ այստեղ անցկացվում են օրենքները, այլ ոչ թե ընդունվում են»։

Ինչեւէ՝ ԱԺ այս օրինագիծն էլ 34 կողմ, 51 դեմ և 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ մերժվեց ու ԱԺ օրակարգ չմտավ։ Դրանից հետո, սակայն սկսվեց քաղաքական իսկական բանավեճ: Մասնավորապես՝ ԱԺ ամբիոնին մոտեցավ «Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն ու հռետորական հարց հնչեցրեց՝ մենք ուզո՞ւմ ենք ունենալ խորհրդարանական պետություն, թե՞ ոչ, եւ ընդգծեց՝ հանրապետական խմբակցության ներկայացուցիչները գալիս են միշտ քննարկումներին անպատրաստ՝ միայն քվեարկելու համար։

«Դուք էիք ասում՝ մեզ անհրաժեշտ է խորհրդարանական երկիր, սա՞ է ձեր խորհրդարանական երկիրը, երբ հարցի քննարկումն ուղղակի կասեցվում է։ Դուք այստեղ ոչ մի ձեւով չհիմնավորեցիք, թե այս հարցը ինչու պետք չէ քննարկել։ Մենք ի՞նչ ենք ուզում՝ ընդամենը, որ քննարկում լինի՞։ Եթե ի վերջո այս դահլիճում որոշումներ չկայացվեն, մենք լուրջ պրոբլեմներ ենք ունենալու, եթե դրսում որոշումները կայացվեն, լուրջ խնդիրներ են ծագելու»,- հայտարարեց Գորգիսյանը։

Հետո էլ Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ քաղաքական մեծամասնության մոտեցումը հակաժողովրդավարական է, քանի որ անգամ այն հարցերը, որոնք որեւէ քաղաքական խնդիրներ չեն առաջացնում քաղաքական մեծամասնության համար, մերժվում են։

«Դա բերում է նրան, որ իշխանությունը, քաղաքական մեծամասնությունը ստանա դեստրուկտիվ պատասխան։ Հետո չնեղանաք ու ասեք՝ ընդդիմությունը դեմ է, դեստրուկտիվ է, ինչ ասում ենք՝ դեմ եք․ բա էդ ինչպե՞ս է լինում, որ մենք ինչ ասում ենք, դուք դեմ եք»,- նշեց Մարուքյանը։

ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանն էլ ուշադրություն հրավիրեց քաղաքական մեծամասնության որդեգրած մոտեցման վրա ՝ ամեն ինչ միանշանակ սեւ ու սպիտակի բաժանելու։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այս ամենին ի պատասպան, նախ անդրադարձավ այն տեսակետներին, որ քաղաքական փոքրամասնության բոլոր առաջարկները մերժվում են ու այս առումով նշեց. «Ես խնդրում եմ նայեք դինամիկան եւ կտեսնեք, որ բոլորովին հակառակն է՝ բոլոր այն քննարկումները, որոնք տրամաբանական են, կյանքի են կոչվում»,- նշեց նա։

Սա զայրացրեց «Ծառուկյան» խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանին, ով հայտարարեց, որ եթե ինչ-որ մի նախագծի էլ իշխանական մեծամասնության կողմից հավանություն է տրվել, դա չի նշանակում, որ պետք է շնորհակալություն ասենք, կամ մի հատ էլ արտահերթ նիստ հրավիրենք ու ձեզ այդ ձեւով շնորհակալություն հայտնենք, անհարմար է այստեղից այդպիսի բաներ ասել։

Հետո ԱԺ ամբիոնին նորից մոտեցավ Էդմոն Մարուքյանն ու հիշեցրեց, որ քաղաքական մեծամասնության իրավունքները սահմանափակված են քաղաքական փոքրամասության իրավունքներով, մեծամասնության իրավունքներն անսահմանափակ չեն, ու ժողովրդավարությունը նաեւ փոքրամասնությունների իրավունքները հաշվի առնելն է։ Այնուհետեւ դիմելով Հրայր Թովմասյանին, Մարուքյանը ասաց. «Դուք ասում եք՝ քաղաքական մեծամասնություն ենք, ինչ ուզենք կանենք, չկա նման բաՆ, չգիտեմ, թե Ձեզ ով է դաս տվել, այդ թեզը ով է ձեզ սովորեցրել։ Եթե ուզում ենք երկիրՆ առաջ շարժվի, զարգանա, ուրեմն պետք է քաղաքական դիալոգ, բանավեճ լինի, հարցերը քննարկվեն։ Ստատիստիկա ենք բերում, «Ելք» խմբակցության բոլոր նախաձեռնությունները մերժվել են, նայե՛ք»։

Արփինե Հովհաննիսյանը՝ համաձայնելով Էդմոն Մարուքյանի դիտարկմանը, որ մեծամասնության իրավունքները սահմանափակված են փոքրամասնության իրավունքներով, հայտարարեց. «Բայց դա չի նշանակում, որ մեծամասնությունՆ անընդհատ, ամեն րոպե, ամեն վայրկյան կաշկանդված է փոքրամասնության տեսակետներով»։

Տպել
2517 դիտում

Անհավանական պատմություն, հրաշալի մարդիկ. Դմիտրի Դիբրովի կինը կիսվել է դեպի ՀՀ ճամփորդության տպավորություններով

Քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյը 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Ղրիմի Կերչ քաղաքում պայթուցիկ սարք է գործի դրվել. զոհվել է 10, վիրավորվել՝ մոտ 50 մարդ (տեսանյութ, լուսանկարներ)

Ռաֆայել Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ

«Արեգակ»-ի ներկայացուցիչը 20-25 հոգու անունով վարկեր է վերցրել ու մեկնել Մոսկվա. քաղաքացիները՝ սեւ ցուցակում

Մենք դադարեցման որոշում չենք կայացրել, մենք հաշվարկել ենք բնության վնասները. Վ. Պեպանյան

Քաղաքացին դիմում է վարչապետին՝ իր խնդրի լուծման համար. շոշափվում է Սեյրան Օհանյանի անունը

Կոտայքի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ ճանապարհ էին փակել. մարզպետը լուծեց խնդիրը

ՀՖՖ-ն գիտակցում է կազմակերպչական թերությունները, պատրաստվում է ուղղել. Նիկողոսյան

Զինվորին ուղղված նամակները փակված են եղել արկղերի հետ, Մանվել Գրիգորյանը դրա հետ որեւէ կապ չունի. պաշտպան

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ստուգումների ծավալն ընդլայնվել է. այլ ԲԿ-ներում եւս ստուգում է

ԿԳ նախարարը եւ ԵՄ հանձնակատարը քննարկվել են ՀՀ գիտության կառավարման արդյունավետության հարցերը

Նորանշանակ դատավորները երդվել են Արմեն Սարգսյանի ու Գագիկ Հարությունյանի ներկայությամբ

Փաշինյանն Արմավիրում մասնակցելու է «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածուի նախընտրական հանրահավաքին

Այսբերգի երեւացող կողմն է․ Փաշինյանը ներկայացրել է սպորտի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին

Բուռն քարոզարշավ Կապանի քաղաքապետի արտահերթ ընտրություններից առաջ. կրիմինալը՝ ընդդեմ ՔՊ-ական թեկնածուի՞

Մենք լավագույնն անում ենք սիրիահայերի ինտեգրման համար. Մխիթար Հայրապետյան

Սերժ Սարգսյանը շատ հարգանքով է ընդունել իմ որոշումը. Կոստանյանը Փաշինյանին գովելուց հետո հանդիպել է Սարգսյանին

Ազգային ժողովում Մարտի 1-ի զոհերի հարազատներին փոխհատուցելու օրենքի նախագիծը չքննարկվեց

Վրացական «Իբերիա» հեռուստաընկերությունը դադարեցրել է հեռարձակումը. մեղադրում են կառավարությանը